Ճամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Շենիկ
- Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզ, 2.2 դասարանի սովորողներ:
- Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արմավիր-Երևան
- Ճամփորդության օրը` Ապրիլի 12
- Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Սեդա Խաչատրյան, Մարիամ Մնացականյան:
Նպատակը՝ տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում,մանկավարժական, կրթական փոխանակումներ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Պետրոսյան:
Քայլք գյուղում, պատմամշակութային վայրերի ծանոթացում՝ Դամբարանադաշտ, Մշակույթի տուն:
Անհրաժեշտ իրեր՝
Թվային միջոցներ՝ տեսախցիկ, այնագրիչ, ֆոտոխցիկ:
Սնունդ, ջուր, ջրաման:
Ուսապարկ:
Համապատասխան սպորտային համազգեստ:
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.
- Մուտքագրում են անհրաժեշտ նյութերի ցանկը
- Հարցեր են մշակում տեղի բնակիչների հետ՝ հարցազրույց վարելու համար:
- Դպրոցի սովորողների հետ իրականացնում ենք Ծաղկազարդ(Ծառզարդար) ծեսը:
- Վերադառնալուց հետո պատրաստում ենք տեսանյութ և տեղադրում բլոգում, ենթակայքում և այլ սոցիալական ցանցերում:
Անելիքներ՝
- Այցելում ենք դպրոց, ծանոթացնում ենք Շենիկի միջնակարգ դպրոցի սովորողներին մեր կրթական ծրագրին, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքին, դասավանդողների, սովորողների բլոգներին:
- Երաժշտության դասավանդող Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ սեբաստացի սովորողները կներկայացնեն մեր ազգային երգերը, պարերգերը, որին մասնակից կդարձնեն նաև Շենիկի միջն. դպրոցի սովորողներին, կուսուցանեն:
- Սեբաստացիները հարցազրույց կվերցնեն, քայլքով կշրջենք գյուղում, սովորողները կլուսանկարեն գյուղի տեսարժան վայրերը, հեռվից կտեսնենք նաև Ախուրյան և Արաքս գետերի ներդաշնակ հոսքը:
Գյուղի պատմությունը՝ Շենիկ, գյուղ ՀՀ Արմավիրի մարզում ։ Գտնվում է մարզկենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1125 մ։ Շենիկ է անվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. դամբարանադաշտ, մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. բնակատեղի և 3-5-րդ դդ. ամրոց։