Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Խաղ + մաթեմատիկա

2.2 դասարանի սովորողները կարողանում են խաղալ մաթեմատիկական խաղեր, բանավոր հաշվել, խնդիրներ հորինել։ Սովորողները խաղում են մաթեմատիկական լոտո, բանավոր հաշվում են, միմյանց ուղղում տարբեր մաթեմատիկական հարցեր, խմբերից յուրաքանչյուրը խնդիր է հորինում, մյուսները՝ լուծում։ Միասին քննարկում են, առաջարկում խնդրի լուծման տարբերակներ, ընկերների հետ բանավիճում որոշ հարցերում՝ փորձեմ են հաշվելով հաստատել կամ հերքել ընկերոջ պատասխանը, հաշվարկը՝ մի խոսքով ուրախ մաթեմատիկա։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Սովորեցնում են մեդիահմուտ սեբաստացիները

«Ես կարողնաում եմ» ուսումնական նախագծի շրջանակում 2.2 դասարանի սովորողները 1.2 դասարանի սովորողներին ներկայացրին՝՝ նախ իրենք ի՞նչ են կարողանում են անել, ի՞նչ նոր համակարգչային ծրագրերի են տիրապետում, հետո սովորեցրին իրենց ընկերներին։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ես և շրջակա աշխարհ․ սովորողների ամփոփումները

Սովորողների հետ իրականացրինք ծաղկատունկ։ Բուսաբուծության լաբորատորիայից մեզ հետ բերեցինք քրիզանթեմ ծաղիկները, սածիլեցինք, ստեղծեցինք փոքրիկ ծաղկանոց, որը պարբերաբար խնամում ենք՝

Ծաղկատունկ ուրախ արևների ծաղկանոցում

Սովորողների աշխատանքները

Էմիլի Շահվերդյան

Կատրինա Լալայան

Էլանա Շահվերդյան

Շարունակել կարդալ “Ես և շրջակա աշխարհ․ սովորողների ամփոփումները”

Posted in Մայիսյան հավաք, Ռադիոնյութեր, Ես կարողանում եմ

Շփոթված արևները․ «Ուրախ արևներ» ռադիո#21

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում շփոթված արևնենր են։ Արևներից յուրաքանչյուրը հայտնվել էր իր պատկերացրած ռոդարիական աշխարհում, պատմել այդ մասին՝ Ռոդարիական-հորինուկներ։ Այնքան հետաքրքիր ռոդարիական պատմություններ  ստացվեցին,  որ ուրախ արևները շփոթված սկսեցին այդ պատմություներն էլ շիլաշփոթ դարձնել։ Արդյունքում ստացվեց ռոդարիական շիլաշփոթ, այս անգամ արևների հորինած հեքիաթներով։

Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր

Վիկտորիա Բադալյան -«Հայլիների երկիրը» և Լիլի Թորոսյանի «Երկիր, որտեղ բոլոր բառերը շրջված են» հեքիաթների շիլաշփոթ ՝

Շատ վաղուց կար մի քաղաք, բայց այն սովորական քաղաք չէր։ Մի աղջիկ է լինում շատէր Շարունակել կարդալ “Շփոթված արևները․ «Ուրախ արևներ» ռադիո#21”

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ

Մարզական ստուգատես. հեծանվավարություն + ինքնագլորում

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ցուցադրում են իրենց մարզական կարողությունները։ Մարզվելուց հետո վարում ենք հեծանիվ և ինքնագլորներ։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ծաղկաղկատունկ ուրախ արևների ծաղկանոցում

2.2 դասարանի սովորողները Ուսումնկան քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին , Խաղոի և գինու դպրոցում հանդիպեցինք Ավագ դպրոցի սովորողների ընտրության խմբին, ծանոթացանք գինու պատրաստման գործընթացին, սարքավորումներին, այցելեցինք Բուսաբուծության լաբորատորիա։ Բուսաբուծության լաբորատորիայից սովորղները իրենց հետ քայլքով Հարավային դպրոց բերեցին քրիզանթեմ ծաղիկներ և վայրի խաղողի տնիկներ։ Այսօր միասին տնկեցինք մեր ծաղիկները, խաղողի տնիկները, ստեղծեցինք մեր փոքրիկ ծաղկանոցը։

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2020-2021, Ես կարողանում եմ

Ուսումնական քայլք դեպի Խաղողի և գինու դպրոց

2.2 դասարանի սովորողները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին Արևմտյան դպրոցում՝ Ուսումնական քայլք + լողուսուցում, լողուսուցումից հետո ուսումնական քայլքով այցելեցին Խաղողի և գինու դպրոց։ Խաղողի և գինու դպրոցում ընտրությամբ խմբի սովորողները ծանոթացրին խաղողի գինու ստեղծման գործընթացին, պատմեցին , ցույց տվեցին այն հիմնական սարքերը, որոնց միջոցով գինի են ստանում։ Ծանոթացրին նաև շշլացման գործընթացին, սովորողները մասնակցեցին իրենք էլ շշալցրեցին, մաքրեցին և ախտահանեցին գինու շշերը։ Իրենց շշալցրած գինին տեղափոխեցին գինիների հնեցման պահեստ։ Տեսանք նաև մյուս գինիները, իմացանք՝ ինչպես է կատարվում հնեցումը։ Ինչպես սովորողներն են ասում․ մինչ այդ մենք գինին ստանում էինք ձեռքով, այսօր արդեն տեսանք, որ կա հատուկ սարք, որը ճզմում է խաղողը, խաղողահյութը հեշտությամբ առանձնացնելով։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ, Լողուսուցում

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հարվային դպրոցի 2.2 դասարանի լողորդները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, մարզիչ՝ Տաթև Համբարյան։ Սովորողները «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ցուցադրեցին իրենց լողի կարողություններն ու հմտությունները։ Արդեն 2.2 դասարանի սովորողները լողում են առանց ջրային օղակների, թևիկների։ Կարողանում են լողավազանի մի ձողից լողալ մյուսը՝ ճիշտ կատարելով լողի շարժումները։ Մեր լողուսուցումը սկսեցինք նախավարժանքով նախքան ջուրը մտնելը և ջրում։ Նախավարժանքից  հետո սովորողները սկսեցին լողալ՝ ձեռքերն առաջ՝ ոտքերը շարժելով ջրում՝ ճիշտ շնչառությամբ։ Սովորեցինք նաև  թիկնալողը՝ լողալ մեջքի վրա պառկած ջրում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ

Սովորողների հետ շարունկում ենք ռոդարիական հեքիաթների ընթերցումը, որ ուղղեկցվում է ռոդարիական նոր հորինուկներով, հեքիաթների ամենատարբեր շիլաշփոթներով։ Ջ․ Ռոդարիի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է չ տառով», հեքիաթը ընթերցելուց, քննարկելուց հետո, սովորողները հորինեցին հետաքրքիր  նմանատիպ հորինուկ-հեքիաթներ՝ նկարված  Paint  նկարչական ծրագրով, որոնք հետո պետք է դառնան շիլաշփոթ։

Ալֆրեդ Հարությունյան-«Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր»

Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր  Լինում է, չի լինում մի մարդ է լինում ,այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։Նա մի անգամ գնաց քաղաք ։ Այդ քաղաքում, ուր նա գնաց տեսավ , որ բոլոր ծառերը թափանցիկ էին։ Մեքենաները թափանցիկ էին։ Մարդիկ թափանցիկ էին։ Եվ նա շատ զարմացավ , նույնիսկ, դա շատ ծիծաղելի էր։ Նա էլ էր ուզում թափանցիկ լիներ և նրա երազանքը կատարվեց ։ Նա դարձավ թափանցիկ։ Նրան օգնեցին այնտեղի մարդիկ։ Նա գնաց իր գյուղ ։Այնտեղի մարդիկ միայն իր հագուստն էին տեսնում, վախենում էին , բայց երբ ճանաչեցին, սկսեցին հարցնել՝ ինչպես է թափանցիկ դարձել ։ Այդ մարդիկ էլ էին ուզում թափանցիկ լինել ։ Բայց այդ մարդիկ չ գտան այդ քաղաքը, քանի որ այն թափանցիկ էր։

Լիլի Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շրջված էր»

Մի աղջիկ է լինում շատ էր սիրում  ճամփորդել։  Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկիրում, որտեղ ամեն ինչ շրջված էր: Նա քայլում էր երկնքով :Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց. Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ”