Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո #17

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում  ճամփորդական թողարկում է: Ռադիոհաղորդավորները կիսվում են ճամփորդական տպավորություններով: Պատմում են ճամփորդության վայրի մասին, ի՞նչ նոր բան սովորեցինք, ինչպիսի կրթական ծրագրի մասնակցեցին:

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո #16

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ռոդարիական թարս թողարկում է: Ռադիոհաղորդավարները պատմում են ռոդարիական օրերի մասին, խոսում ռոդարիկական հնարքների մասին: Պատմում են և ծանոթացնում հնարքների կիրառման ձևերին: Մեր այս թողարկմանը դուք կպարզեք` ինչո՞ւ է Ջ. Ռոդարին առաջարկել կիրառել այս հնարքները, իսկ հաղորդման հյուրերը կպատմեն իրենց սիրելի հնարքի մասին և ռադիոհաղորդավարների հետ վերջում անցկացնեն թարզ հարցազրույց:

Ռադիոհաղորդավարներ՝ Լենա Հովասյան, Գագիկ Եղիազարյան

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո #15

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում տոնական հաղորդում է։ Ռադիոհաղորդավարները պատմում են Զատկատոնի մասին, կիսվում հետաքրքիր տեղեկատվությամբ, մեկնաբանում են զատկական խորհրդանիշերի խորհուրդը, ներկայացնում զատկական ասիկներ և խաղիկներ։

Ռադիոհաղորդավարներ՝ Ռուբեն Առաքելյան, Սոֆիա Մնացալանյան՝

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» ռադիո

«Ուրախ արևներ » ռադիոյի ռադիոհաղորդավարները ներկայացնում են հետաքրքիր, տեղեկատվական ռադիոնյութերի ընտրանի։ Մեր ռադիոփաթեթեում կարող եք լսել ամենատարբեր թեմաներով թողարկումներ՝ թումանյանական ընթերցանություն, գրքատոն, թատերական ներկայացման քննարկում։

Մաղթում ենք բարի ուկնդրում։

«Ուրախ արևներ »ռադի#11 Թումանյանական ընթերցանություն

«Ուրախ արևներ »ռադի#12 Տեառնընդառաջի մասին

«Ուրախ արևներ »ռադի#13 «Շունն ու կատուն» թատերախաղի քննարկում

«Ուրախ արևներ »ռադի#14 Գրքատոնի մասին

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո 14

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում թումանյանասեր արևներն են։ Մեր թողարկմանը լսե՛ք գրքատոնի մասին, ինչպես են սեբաստացիները տոնել և տոնում գրքատոնը, ինչ գիտեն Հովհ․ Թումանյանի մասին, ինչու են գրքատոնը տոնում փետրվարի 19-ին։ Ռադիոհաղորդավարները հարցազրույցի միջոցով բացահայտում են հետաքրքիր փաստեր Հովհ․ Թումանյանի մասին։

Ռադիոհաղորդավարներ՝ Րաֆֆի Նազարյան, Գագիկ Եղիազարյան։

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո 14

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ռադիոհաղորդավորները պատմում են Հովհ․ Թումանյանի «Շուն ու կատուն» հեքիաթի թատերական ներկայացման մասին։ Կիսվում են իրենց տպավորություններով, նկարագրում հերոսներին, պարզում շանն ու կատվի կռվի իրական պատճառը։ Կիսվում են իրենց կարծիքով։ Լսե՛ք մեր ռադիոթողարկումը և տեղեկացեք ներկայացման մասին, վայրի մասին։

Ռադիոհաղորդավարներ՝ Արեն Սահակյան, Արեգ Սուքիասյան

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո Տեառնընդառաջի մասին

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ սեբաստացիներն են։ Ռադիոհաղորդավարները պատմում են Տեառնընդառաջի մասին, ինչպես են իրենք տոնել և ինչ խորհուրդ ունի։

Ռադիոհաղորդավարներ՝ Լենա ՀՈվասյան, Րաֆֆի Նազարյան

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» ռադիո․12 Թումանյանական ընթերցանություն

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում առաջին դասարանի սովորողները ընթերցում են Հովհ Թումանյանի «Քամի», «Ամպն ու սարը» բանաստեղծությունները։

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#11

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ սեբաստացիներն են։ Այս թողարկումը նվիրված է սեբաստացիներին։ Սեբաստացու օրերի մասին են խոսում, իրենց թողարկման հյուերերի հետ փորձում են պատմել սեբասատցի լինելու մասին, ի՞նչ առավելություններ ունեն սեբաստացիները կամ ինչո՞վ է դժվար սեբասատցի լինել։ Դպրոցից դուրս ինչպես է երևում, որ իրենք սեբաստացի են կամ որքանով է օգնում սեբաստացի լինել։ Ռադիոհաղորդավարներ Արեն Սահակյան, Ադանա Կտրակյան, ռադիոթողարկման հյուրեր Լիլի Թորոսյան, Արեգ Գասպարյան։

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#10

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում «Կոմիտասյան օրերի» լուսաբանումն է։ Ռադիոհաղորդավարները ամփոփում են «Կոմիտասյան օրերը», հարցազրույցի միջոցով պարզում՝ իրենց ավագ ընկերները ի՞նչ գիտեն Կոմիտասի մասին։ Ավելին՝ ռադիոհաղորդավարները այցելում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ , ծանոթանում Կոմիտասի գործերին, կյանքին, կիսվում հետաքրքիր տեղեկություններով․ ինչ սովորեցին, ինչ նոր բան իմացան Կոմիտասի մասին։  Ռադիոհաղորդավարներ՝ Ադանա Կտրակյան, Ռուբեն Առաքելյան։