Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ծրագիր

«Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի նկարագրություն. 2022-2023ուստարի

2022-2023 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական պլան`

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի նկարագրություն. 2022-2023ուստարի”
Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ծրագիր, Ընտրովի մաթեմատիկա

Մաթեմատիկայի բանավոր ընտրությամբ գործունեություն. 2022-2023ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2022-2023 ուսումնական տարի

Դասընացի նպատակն զարգացնել սովորողի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Դասընթացի խնդիրներն են.

  • սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը,
  • դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը,
  • համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վ
  • երլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ
  • իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։

1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի բանավոր ընտրությամբ գործունեություն. 2022-2023ուստարի”

Posted in 2020-2021 ուսումնական ծրագիր, Նախագիծ, Ուսումնական ծրագիր

2020-2021 ուսումնական ծրագիր

2019-2020 թ. ուսումնական փաթեթ

Ուսումնական պլան`

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

Շարունակել կարդալ “2020-2021 ուսումնական ծրագիր”

Posted in Ուսումնական ծրագիր

2018-2019 ուսումնական տարի

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի Շարունակել կարդալ “2018-2019 ուսումնական տարի”