Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

Հարթակում ծնողն է․ Հելյունագործույթուն

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մարտի 22-ին, ժամը՝ 11։00, 1․2 դասարան

Հարթակում ծնողն է՝ ուսումնական պարապմունքը կանցկացնի Գոռ Շմալյանի մայրիկը՝ Ռուզաննա Ալավերդյանը։

Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգւական և «Արտադրական ուսուցում» ստուգատեսերի շրջանակում պատրաստել զատկական զարդեր և ներկայացնել զատկական ցուցահանդեսին։

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Հարթակում ծնողն է․ Հելյունագործույթուն”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022

Ընդունելություն. «Մուտքի ճամբար» . օգոստոս 

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

2022-2023 ուստարվա առաջին դասարանի սովորողների ցուցակ՝

  1. Արթուր Սահակյան
  2. Լենա Հովասյան
  3.  Րաֆֆի Նազարյան
  4. Էդգար Փիլթակյան
  5. Գագիկ Եղիազարյան
  6. Սոֆիա Մնացականյան
  7.  Արեն  Սահակյան
  8. Ադանա Կտրակյան
  9. Արման Ենգոյան
  10. Մհեր ենանյան
  11. Յուրի Զաքարյան
  12. Արեն Կարապետյան
  13. Արեգ Սուքիասյան
  14. Գոհարիկ Կարապետյան
  15. Սամվել Քոչարյան

Ճամբարի բովանդակությունը՝

Անհրաժեշտ միջոցներ՝  «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա`

  • մարզահագուստ
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
  • ընդմիջում անելու համար սնունդ
  • ջուր, ջրի շիշ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00,  094211291, 077-02-96-77

Ճամբարի ղեկավար՝ Մարգարիտա Հովնանյան

Ծրագրում՝

«Մուտքի ճամբար» 24.08.2022

10:00՝Սովորողներին դիմավորում

10:00-10:15՝Ընդհանուր պարապմունք 

10:15-10:45՝Խաղ-ծանոթացում՝ «Բարև ես եմ…», խաղում ենք գնդակով

 10:55-11:20՝Սովորում ենք խախաղալով ՝ Կռունկ, Արտուտիկ, բանաստեղծությունները, Անդաստան հիմնը,

11:20՝ Ընդմիջում

 11:20-12:00Լողուրախ մարմնամարզություն Շարունակել կարդալ “Ընդունելություն. «Մուտքի ճամբար» . օգոստոս “

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացույց 2022-2023ուստարի. նախագծերի փաթեթ

Ուսումնական առաջին շրջան (սեպտեմբերից դեկտեմբեր)

Օգոստոսի 30`հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական տարվա մեկնարկ
Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի, գրի և դպրության օր, ընտանեկան նախագիծ՝     գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1

Սեպտեմբեր

  • «Ես» ուսումնական նախագիծ
  • «Լողափնյա աշուն»
  • Կրթական շքերթ նախագիծ
  • Կոմիտասյան օրեր
  • «Անկախության տոն. բարձունքի նվաճում» նախագիծ,

Հոկտեմբեր

  • «Խնկոյանական օրեր» նախագիծ
  • «Ուսումնական աշուն» նախագիծ
  • «Խաղողի գինու արարման ծես» նախագիծ
  • «Տիեզերք» ուսումնական նախագիծ

Նոյեմբեր  Շարունակել կարդալ “Ուսումնական օրացույց 2022-2023ուստարի. նախագծերի փաթեթ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ուսումնական ամառ» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար

Ողջո′ւյն, սիրելի սեբաստացի, առաջարկում եմ ամառն անկցկացնել հետաքրքիր գործունեությամբ՝ միմյանց ճանաչելով, կիսվելով քո մասին պատմող հետաքրքիր տեսանյութերով: Քո պատրաստած տեսանյութերի հղումը ուղարկի՛ր margaritahovnanyan@mskh.am էլհասցեին: Անհամբեր կսպասեմ քո պատրաստած նյութերին:

Ժամանակահատվածը՝ hուլիսի 1-ից օգոստոսի 30-ը

Մասնակիցներ՝ 2022-2023ուստարվա առաջին դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Ընտանեկան դպրոցի ներգրավվում ուսումնական գործընթացին

Նախագծի նկարագրությունը`

Բարև՛, ես եմ

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ

Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար”

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ուսումնական ամառ ». նախագիծ

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, ամառային ուսումնկան արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:

Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդների ավարտը

Խնդիրները՝

  • վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
  • նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարադալ, գրի առնել հատվածներ, հրապարակել բլոգում,
  • կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,
  • պատմել նախասիրությունների մասին, ճիշտ կազմակերպել ազատ ժամանակը։

Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ ». նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սովորողների ճամբար

«Ելք» ստուգատես. ամփոփիչ համերգ-ներկայացում

«Ելք» ստուգատես  «Ով աշխատի նա կուտի» , «Մկների ժողովը» ազգային երգ ու պարով,«Թումանյանն ու երգը», թատերախաղերով

Օրը՝ Հունիսի 10-ին, ժամը՝ 10:00-ից

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակցիներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Ծրագրում՝

«Ելք» ստուգատես  «Ով աշխատի նա կուտի» , «Մկների ժողովը» ազգային երգ ու պարով,«Թումանյանն ու երգը», թատերախաղով Շարունակել կարդալ “«Ելք» ստուգատես. ամփոփիչ համերգ-ներկայացում”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Սովորողների ճամբար

«Ելք» ստուգատես-համերգ

Մասնակիցներ՝ 3.2դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Ժամկետը՝ Հունիսի 10-ին, ժամը՝ 11:30

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ Ամփոել «Ելք» ստուգատես նախագիծը,  ներկայացնալ ամփոփիչ համերգ-թատերախաղով:

Խնդիրենր՝

  • Սովորոածը ներկայացնելու կարողության զարգացում
  • խմբային աշխատելու կարողության զարգացում
  • բանավոր խոսքի զարգացում

Պատասխանատուներ՝ Մարգարիտ Հովնանյան, Մարիամ Մնացականյան

Ծրագրում՝ 

Սովորողները կներկայացնեն Ա. Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթախաղը՝ ազգային երգերով, պարերով, պարերգերով:

Ուսումնական երգեր՝

«Հո՜յ Նազան»

«Էսօր ուրբաթ է»

«Գնացեք տեսե՛ք»(փոփոխված տարբերակով)

«Այբ բեն գիմ»

Ազգային պարեր՝

Լաչին

Ապարանի գյովնդ

Մշո քոչարի

Արդյունքների ամփոփում՝

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Երաժշտության ընտրությամբ գործունեության ստուգատես

Ծրագիր՝ Համաշխարհային կլասիկա և ֆոլկլոր

Երաժշտական ընտրությանբ գործունեություն՝ 1-5 դասարաններ

Ժամանակահատված՝  2021-22 ուս.տարի

Նախագծի համակարգող՝ Աչեր Բաստաջյան

Նպատակը՝

  • սովորողների երաժշտական կրթում,
  • ռիթմիկայի զարգացում /«բնական», շրխկան գործիքների միջոցով/
  • նոտագրագիտություն
  • ծանոթացում համաշխարհային դասական և ֆոլկլորային երաժշտությանը

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Երաժշտության ընտրությամբ գործունեության ստուգատես”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Ես և շրջակա աշխարհ + Scratch ծրագիր

Մասանկիցներ՝3.2 դասարնի սովորողներ, Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ, հյուրեր

Վայրը՝Հարավային դպրոց-պարտեզ, 2.2 դասարան-լաբորատորիա

Ժամկետը՝Մայիսի 18-ին, ժամը՝ 11:00

Նպատակը՝ Ես և շրջակա աշխարհ ուսումնական պարապմունքին յուրացրած նյութի ներկացաում Scratch  ծրագրով:

Խնդիրներ՝

  • սովորոածը ներկայացնելու կարողության զարգացում
  • խմբային աշխատանքի կազմակերպում, իրականացում
  • մեդիահմտությունների ցուցադրում
  • Ես և շրջակա աշխարհ  ուսումնական պարապմունքին յուրացրած նյութի վերհիշում

Շարունակել կարդալ “Ես և շրջակա աշխարհ + Scratch ծրագիր”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2021-2022

Scratch ծրագրի ուսուցում. հարթակում սովորողներն են

Վարում են 3.1 դասարանի սովորող՝Ալեն Վարդանյան, 3.2 դասարանի սովորող՝ Գեւորգ Եղոյան

Վայրը՝ հեռուստացույցով ազատ դասասենյակ 1.2 դասարան

Օրը՝ 12.05

ժամը՝ 10։30-11։00

Ընթացքը՝Գևորգը և Ալենը կսովորոեցնեն ծրագրով աշխատել, միասին կստեղծեն խաղ:

Սովորողները համակարգիչներում ներբեռնում են հետևյալ ծրագիրը՝
https://scratch.mit.edu

Ծանոթանում են գործիքակազմին
Փորձում են խաղ ստեղծել ծրագրով:

Արդյունքների ամփոփում՝