Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Սովորողների ճամբար

Ուսումնական այց Գառնի Կրիստալլայն

Մեր ամենահագեցած, հետազոտական ճամբարային օրերից մեկը ճամբարականները սկսեցին ճամփորդությամբ: Միասին այցելեցինք Գառնիի հեթանոսական տաճար, ուսումնասիրեցինք տեղանքը, կատարեցինք կոմիտասյան երգեր, քայլեցինք, շրջեցինք: Հաջորդ կանգառը Քարերի սիմֆնոիան էր: Ճամբարակնները շատ տպավորված էին տեսարանով: Մեր հագեցած օրը ամփոփեցիքն Գառնի Կրիստալլայն աղբյուրի խմելու ջրի արտադրության ձեռնարկությունում՝ ուսումնասիրելով, տեսնելով արտադրական գործընթացը՝ շշլացում, պիտակավորում, պահեստավորում: Ճամբարականները ողջ ճամփորդության ընթացքում հասցրին նաև ռադիոթողարկում պատրաստել:

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Սովորողների ճամբար

Ուսումնական ճամփորդություն Գառնիի Կրիստալլայն

Մասնակիցներ՝ «Ուրախ արևներ»  7-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ Հունիսի 9-ին, ժամը՝ 09։30-16։00
Վայր՝ Կոտայքի մարզ, Գառնի Կրիստալլայն

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Լուսինե Սարգսյան

65 (1)

Երթուղի՝  Երևան-Գառնի-Երևան
Հեռավորություն՝  39,9 կմ

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան,  մակնիշը՝ 35MA637Mercedes Sprinter

Ճամփորդության ուղղությունները՝
Երևան- ջրի գործարան- Քարերի սիմֆոնիա

Նպատակը և խնդիրները՝

Ճանաչողական
Այցելություն «Գառնի Կրիստալլայն»
-արտադրական պրոցես
-ունենալ ամբողջական պատկերացում ջրի շշալցումից մինչև պիտակավորում ընթացքի մասին
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու կարողություններ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Գառնիի Կրիստալլայն”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

«Հակաբացիլ Կոմիտասով» Բջնի բերդի բարձունքի հաղթարաում

3.2 դասարանի սովորողները «ՀակաբացիլԿոմիտասով» հաղթահարեցին Բջնի բերդի բարձունքը։ Բարձունքին սեբաստացիները տեսան Բջնի բերդը, Պահլավունիների պալատական սենյակները, հացահատիկի ամբարը։ Բոլորիս շատ հետաքրքրեց գաղտնուիղին և նրա կառուցման պատմությունը։ Բարձունքը հաղթահարելուց հետո, բարձուքնին միասին կատարեցինք կոմիտասյան երգեր,ուսումնասիրեցինք տեղանքը։   Քայլքով անցանք գյուղի միջով այցելեցինք Բջնի եկեղեցի։ Սովորողները քայլելիս  ուսումնասիրում էին տները, այգին։ Քայլքից հետո միասին Հրազդան գետի հովտում ճաշեցինք, իրականցրինք էկոտուր, սովորողները խաղացին, հանգստացան գետափին։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Զատկատոնը Արագածում կրթական փոխանակումների ծրագրով

Սովորողները ճամփորդեցին Արմավիրի մարզի Արագած գյուղ՝ գործընկեր դպրոցի հետ տոնելու Զատկատոնը, իրականացնելու կրթական փոխանակումներ։ Մեծ ոգևորությամբ Մեխակ Մեխակյանի անվան դպրոցի սովորողները համագործակցեցին սեբաստացիների հետ։ Սեբաստացիների հետ դպրոցի բակում սովորեցին  զատկական երգեր, պարերգեր։ Միասին խաղացին զատկական խաղեր, քննարկեցին տոնի մասին։ Սովորողները կիսվեցին տոնի մասին իրենց  ունեցած տեղեկություններով, լսեցինք նաև գործընկեր դպրոցի սովորողներին։ Միասին խաղացին ձուպտտոցի, հավկիթախաղ, ձուգլորիկ։ Գյուղում քայլեցինք, ուսումնասիրեցինք գյուղը, սովոորղները իրականացրին ֆոտոպլեններ, հարցազրույց վերցրին գործընկեր դպրոցի սովորողներից,  այցելեցինք գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Մեր համագործակցությունը կրթահամալիրում կրթահամալիրում շարունակելու ակնկալիքով ափոփեցինք մեր ճամփորդությունը։

Զատկատոնը Արագածում՝

 

Քայլք Արագածմ գյուղում, այց Սուրբ Ստեփանոս եկեղեցի՝

Սովորողների ճամփորդապատումները՝

Սիլվի Թոփիկյան

Էլանա Շահվերդյան

Էմիլի Շահվերդյան

Լիլի Թորոսյան

Կատրինա Լալայան

Էդգար Ճաղարյան

Էմիլի Շահվերդյան

Մարիամ Դանղյան

Էդգար Ճաղարյան

Էլանա Շահվերդյասն

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Զատկատոնը Արագածում․ կրթական փոխանակումների ծրագրով

Մասնակիցներ՝ 3.2   դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ապրիլի 18-ին, ժամը՝ 10:00-16:00

Վայրը՝ Արմավիրի մարզ,  Արագած գյուղ,

Նպատակը՝ Զատկատոնը նշել Արմավիրի մարզի Արագած գյուղի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ, դասավար` Աննա Մեխակյան։ Իրականացնել կրթական փոխանակումներ՝ ծանոթացնել Զատկածեսին, պատմել տոնի մասին, նոր տեղեկություններ փոխանցել,սովորեցնել զատկական երգեր, պարերգեր, ասիկներ, խաղեր։

Պատասխանատու` Մարգարիտա Հովնանյան

Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան

Երթուղի՝Mta-300x156

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Զատկատոնը Արագածում․ կրթական փոխանակումների ծրագրով”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Թումանյանական օր

Սովորողների հետ այցելեցինք Թումանանի թանգարան, ծանոթացանք Թումանյանի ստեղծագործություններին, կյանքին։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Թումանյանի իրերը, բնակարանի  կահավորանքը։ Միասին դիտեցինք ֆիլմ  Թումանյանի մասին և մուլտֆիլմեր։ Մեր այցը ամփոփեցին թանգարանի բակում՝ քննարկելով այցի մասին, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, գիտելիքներով՝ ի՞նչ նոր տեղեկություն ստացան Թումանյանի մասին, ստեղծագործությունների։ Միասին բակում բերանցի ընթերցեցինք Թումանյան, երգեցինք։

Թումանյանական ընթերցանություն՝

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Ուսումնական այց Հովհ․ Թումանյանի թանգարան

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 18-ին , ժամը ՝ 12:00-15:00

Վայրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան

Նպատակը՝ Այցելել Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան, ծանոթանալ ճանաչել ու բացահայտել Հովհաննես Թումանյանին, ուսումնասիրել թումանյանական միջավայրը, աշխարհը, ստեղծագործությունները, ձեռագրերը։Ամփոփել «Թումանյանական օրեր» նախագիծը։

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան Շարունակել կարդալ “Ուսումնական այց Հովհ․ Թումանյանի թանգարան”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Ուսումնական ճամփորդություն Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր»

Մասնակիցներ՝ 1.3, 3.2 դասարանների սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ժամկետը՝ Փետրվարի 26-ինժամը՝12:00

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Սովորողներին ուղեկցում են թատրոն ծնողները։ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Սովորողների ճամբար

Ազգագրության հետքերով․ ուսումնական այց Ժողովրդական արվեստի թանգարան

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները, ուսումնասիրելով և  հետևելով «ազգագրության հետքերին», այցելեցին Ժողովրդական արվեստի թանգարան՝ մեկ օր անցկացնելու հայ ժողովրդի «սրտւմ», ուսումնասիրելու ազգային տարրերը, խորհրդանիշերը, զարդանախշերը։ Ճամբարականները նախօրոք ուսումնասիրել էին հայկական գորգերի, տարազների ազգային նախշերը։ Թանգարանում մենք ծանոթացանք ,ճանաչեցինք  ազգային այլ  իրեր, նախշեր, սովորեցինք անունները, սովորեցինք տարբերել և կարևորել ազգայինը։ Ճամբարականները սովորեցին տարբերել վիշապագորգերը, նաև  ծանոթացան գորգագործության ընթացքին։ Մասնակցեցինք «Գորգանախշեր» կրթական ծրագրին։ Ճամբարականները փայտյա դետալների վար գունավորեցին տարբեր գորգանախշեր, որից հետո համեմատեցինք և գտանք այն գորգերը, որոնց նախշերը գունավորել էին։ Ճամբարակաները վերադարձան տպավորված, ոգևորված՝ իրենց հետ ունենալով և կրելով ազգային մշակույթի մի մասնիկը։

Ճամբարականների ուսումնասիրությունները՝

Մարիամ Դանղյան

Էմիլի Շահվերդյան

Էդգար Մուրադյան

Վարդան Պողոսյան

Կատրինա Լալայան

Գևորգ Եղոյան

Սիլվի Թոփիկյան

Ալֆրեդ Հարությունյան

Ինեսա Թորոսյան

Նարեկ Քեշիշյան

Լուսե Բաղդասարյան

Նատալի Եդւգարյան(հեռավար սովորող)

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Ուսումնական նախագծեր 2021-2022

Ազգագրության հետքերով․ուսումնական այց Ժողովրադկան արվեստի թանգարան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի «Ուրախ արևներ» 3.2ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ Հունվարի 25-ին, ժամը՝ 11։ 00-14:00

Վայրը՝ Ժողովրդական արվեստի թանգարան

Նպատակը՝ Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում ժողովրդական, ազգային իրերի, տարրերի, բաղադրիչների ուսումնասիրում, դիտարկում։ Մասնակցություն «Գորգանախշեր» կրթական ծրագրին։

Երթուղի՝

271917625_279027837553698_1666561283874942184_n Շարունակել կարդալ “Ազգագրության հետքերով․ուսումնական այց Ժողովրադկան արվեստի թանգարան”