Posted in Լողուսուցում

Լողուսուցում

Երրորդ դասարանի լողորդները լողում են Արևմտյան դպրոցի փակ լողավազանում։ Կարողանում են առանց թևիկների լողալ, ճիշտ կատարել ջրային վարժությունները, ցատկել ջրի մեջ։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ, Լողուսուցում

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հարվային դպրոցի 2.2 դասարանի լողորդները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, մարզիչ՝ Տաթև Համբարյան։ Սովորողները «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ցուցադրեցին իրենց լողի կարողություններն ու հմտությունները։ Արդեն 2.2 դասարանի սովորողները լողում են առանց ջրային օղակների, թևիկների։ Կարողանում են լողավազանի մի ձողից լողալ մյուսը՝ ճիշտ կատարելով լողի շարժումները։ Մեր լողուսուցումը սկսեցինք նախավարժանքով նախքան ջուրը մտնելը և ջրում։ Նախավարժանքից  հետո սովորողները սկսեցին լողալ՝ ձեռքերն առաջ՝ ոտքերը շարժելով ջրում՝ ճիշտ շնչառությամբ։ Սովորեցինք նաև  թիկնալողը՝ լողալ մեջքի վրա պառկած ջրում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան