Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2022-2023

Խեցեգործություն․ հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ, Գեղարվեստական դաստիարակչության ֆակուլտետի ուսանողներ

Վայրը՝ ԵՊՄՀ համալսարան, Գեղարվեստական դաստիարակչության ֆակուլտետ, դեկան ՝ Հակոբյան Արայիկ

Ժամկետը՝ մայիսի 16-ին, ժամը՝11:00-14:00

  • Ժամը՝ 11:00` կշարվենք Հարվային դպրոց-պարտեզից
  • ժամը՝ 12:00`  կհասնենք ԵՊՄՀ, մեզ կդիմավորի տիկին Բաղդասարյանը
  • Խեցեգործության դասախոս՝ Գ․ Գրիգորյան, կծանոթանանք նյութերին,  կաշխատենք։

Ուսումնական պարապմունքը կազմակերպող ծնող՝ 3․3 դասարանի սովորող Սոֆի Առաքելյանի մայրիկ՝ նկարիչ-դիզայներ, գրաֆիկ-դիզայներ, դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչուհի Տաթև Հովհաննիսյան։

Նպատակը՝ սովորել խեցեգործություն, ծանոթանալ արվեստի տարբեր ճյուղերին, ուսումնասիրել մասնագիտությունները համալսարանում։

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Խեցեգործություն․ հարթակում ծնողն է”

Posted in 2023-2024ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 21-ից,  25-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը դարձնել հետաքրքիր, զարգացնել բանավոր խոսքը, մեդիահմտությունները, երևակայան, ստեղծական միտքը, բնության ուսումնասիրում։

Նախագծի ընթացքը՝

«Գարունն իմ աչքերով»՝ վերնագրով գրի՛ր փոքրիկ նկարագրություն։ Ինչպիսի՞ն է գարունը, Ի՞նչ է հիշեցնում կամ ի՞նչ գույն ունի։ Ինչպիսի՞ գարուն ես սիրում։Ի՞նչ է տեղի ունենում գարնանաը։ Նկարագրությունը հրապարակի՛ր քո բլոգում, հղումն ուղարկի՛ր։ Ցանկության դեպքում կարողես ձայնագրել։

Հարցազրույց ըմտանիքի անդամների հետ՝

  • Ինչպե՞ս են տոնել հնում և հիմա։
  • Ի՞նչ հետաքրիր խաղեր են խաղացել։
  • Ի՞նչ խորհուրդ ունեն զատկական ուտեստները։
  • Ո՞րն է զատկական ամենասիրելի ուտեստը

Զատկատոն, զատկական խաղեր, ուտեստներ, պատարաստություններ՝

  • Տեսագրիր զատկական խաղերից մեկը, խաղա ընկերներիդ,ընտանիքի անդամների հետ:
  • Պատմի՛ր՝ ի՞նչ գիտես Զատկատոնի մասին, ինչու ենք նշում այդ տոնը, զատկական սեղանը ի՞նչ խորհուրդ ունի:

Տեսագրի՛ր, ձայնագրի՛ր հրապարակի՛ր Soundcloud-ում, հղումը՝ քո բլոգում և ուղարկի՛ր։

Սիրելի սովորող ընտրի՛ր թեմաներից մեկը և կատարի՛ր, հղումը ուղարկի՛ր։ 

Ամփոփում՝

Մարիամ Զախարյան

Կամիլլա Ասատրյան

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Ճամփորդական ուղեցույց. Ուսումնական ճամփորդություն դեպի Սահադաշտ

Մասնակիցներ՝

Պատասխանատու՝

Օգնական՝

Ժամկետ՝ ամսաթիվ, ժամը՝

Մեկնում՝

Վերադարձ՝ 

Վայրը՝Գեղասահքի մարզադպրոց,  Մեգամոլի սահադաշտ

Երթուղի՝

           

Երթուղայինը՝ վարորդ, մեքենայի մակնիշ, հեռախոսահամար,

Նպատակը՝

  • Սովորողներին ծանոթացնել գեղասահք մարզաձևին։
  • Գեղասահք, ձմեռային խաղեր, ձմեռային մարզական ստուգատես:
    «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում» ծանոթացում գեղասահքի հետ, գործնական պարապմունքի միջոցով սառույցի վրա անվտանգ սահելու հմտությունների փոխանցում:
  • Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, մարզական ձմեռային խաղեր

Խնդիրները՝ սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ

Անհրաժեշտ իրեր՝ ջուր, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ

Նախապատրաստական փուլ՝

Սովորողների կուսումնասիրեն, թե աշխարհում ի՞նչ ձմեռային մարզաձևեր կան: Կգտնեն հետաքրքիր տեղեկություններ դահուկի, սահնակի, չմուշկի մասին: Տեղեկությունները սովորողները կհրապարակեն անհատական բլոգներում:

Ֆինանսական հաշվետվություն՝ Շարունակել կարդալ “Ճամփորդական ուղեցույց. Ուսումնական ճամփորդություն դեպի Սահադաշտ”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Աղայան+Ռոդարի նախագիծ

Մասնակիցներ`1․2 դասարանի սովորողներ

Ժամանակացույց՝ ապրիլ ամիս

Նպատակն ու խնդիրները

  •  Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
  • Ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
  • Ձևավորել սեփական մտքերը, զարգացնել կարծիք արտահայտելու կարողություն, հաղորդակցական կարողություններ:
  • Զարգացնել սովորողի  բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Գործողությունների  ընթացքը՝ Շարունակել կարդալ “Աղայան+Ռոդարի նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Զատկետի՜կ է.զատկական ցուցահանդես- վաճառք

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պրտեզի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, հյուրեր

Ժամկետը՝ Ապրիլի 5-ին, ժամը՝ 13:00-15:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստաի» կրթահամալիրի կենտրոնում՝ Րաֆֆու փողոց/57

Նպատակը՝ Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացնելու «Ձոն» ստուգատեսի արդյունքները, սովորողների պատրաստած զատկական սեղանին դրվող զարդերը, եխնոլոգիական աշխատանքները: Շարունակել կարդալ “Զատկետի՜կ է.զատկական ցուցահանդես- վաճառք”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մարտի 27-ից, ապրիլի 2-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Ընթացքը՝

Գարուն + Ռոդարի + Աղայան՝ Ընտրել Ռոդարիի կամ Աղայանիստեղծագործություններից մեկը ներկայացնել ընտանիքի անդամների հետ՝  ստվերային ներկայացմամբ , տիկնիկային կամ ինչպես կցանկանաք: Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն» նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Զատիկ՝ Սուրբ Հարության տոն

Մասնակիցներ` 1.2դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 20-ից, ապրիլի 9-ը

Ապրիլի 9` Սուրբ հարության տոն

Նպատակը՝ Ծանոթացում Զատկական ծեսին, ծեսի խորհուրդին, իրականացման ընթացքին:

Խնդիրներ՝

  • Բանավոր նխոսքի զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ծեսի իրականացման անհրաժեշտության ընկալում, գիտակցում:
  • Երևակայական մտածողության ձևավորում:

Զատկական ծեսի ընթացքը՝ 

Մայրենի՝ Խոսել Զատկական ծեսի մասին, ծեսի խորհուրդի մասին: Սովորում ենք Զատկական հանելուկներ, ասիկներ, խաղիկներ՝

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր: Շարունակել կարդալ “Զատիկ՝ Սուրբ Հարության տոն”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝  մարտից

Նպատակը՝ Մայրկիկատոն-մայրիկագովք, մեդիահմտությունների՝ տեխնոլոգիական հմտություններ, գարնանամուտ՝ բույսերի խնամք, ծաղկաստանի ստեղծում:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում, երևակայության, ստեղծականության զարգացում,
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Նկարագրությունը՝ Հորինում ենք բանաստեղծություններ, գրում բարեմաղթանքներ, նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը», նկարագրում համեմատում ծաղիկների, տարվա եղանակների հետ: Պատրաստում տեսանյութեր՝ մայրիկապատումներ, ռադիոնյութեր: Շարունակել կարդալ “«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2022-2023, Ուսումնական նախագծեր 2022-2023

Ուսումնական ճամփորդություն Երևանի Պատանի հանդիսատես թատրոն

Մասնակիցներ՝1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ փետրվարի 16, ժամը՝ սկիզբ-ավարտ՝ 11:00-12:00

Վայրը՝Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևան
Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝ «Թումանյանակ օրեր» նախագծի շրջանակում դիտելու «Շունն ու կատուն» ներկայացումը: Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Երևանի Պատանի հանդիսատես թատրոն”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Թումանյանական օրեր

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝  Փետրվարի 3-ից, մարտի 13-ը

Նպատակը՝ Թումնայանի ստեղծագործությունների ուսումնասիրում, ընթերցում, տարածում:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Թումանյանի ստեղծագործությունների բերանացի յուրացում:
  • Նոր ստեղծագործությունների ուսումնասիրում, յուրացում, անդրադարձ նախորդ ստեղծագործություններին:
  • Ստեղծագործությունների մեկնաբանում, ներկայացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում:
  • Մեդիահմտությունների ձևավորում:

Նախագծի նկարագրությունը՝  Թումանյանական ընթերցումներ, ստեղծագործությունների մեդիափաթեթի կազմում, հրապարակում: Ստեղծագործությունը յուրացնելուց հետո ստեղծում ենք մեդիափաթեթ՝ նկարում ենք paint նկարչական ծրագրով, պատրաստում ռադինյութեր: Փետրվարի 21-ին ուսումնական ճամփորդություն  Հենրիկ Մալյանի թատրոն «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելու:

Ընտանեկան նախագիծ՝ Թումանյանը իմ ընտանիքում

Սովորողները տանը ընտանիքի անդամների օգնությամբ, միասին կարդում են Թումանյան, ընտրում որևէ ստեղծագործություն ներկայացնում մեդիանյութերի տեսքով՝ ընտանիքի անդամների հետ ստեղծելով ֆիլմ, ձայնագրությամբ կամ միասին իրականացնել բեմադրություն՝ տիկնիկային, ստվերային կամ ընտանիքով:

Ընթերցվող նյութերի ցանկը՝ Շարունակել կարդալ “Թումանյանական օրեր”