Posted in 2022-2023ուստարի

Սուտլիկ Որսկանը , թե՞. հորինուկ

3.3 դասարանի սովորողները շարունակում են ընթերցել Թումանյան, հորինել թումանյանական պատմություններ, հեքիաթներ: «Սուտլիկ Որսկանը» հեքիաթը ընթերցելուց հետո սովորողները հորինեցին նմանատիպ հեքիաթ և հրապարակեցին իրենց բլոգներում:

Սովորողների հորինուկները՝

Սոֆի Առաքելյան- «Սուտլիկ ձկնիկը»

Մարիամ Զախարյան-«Սուտլիկ մուկիկները»

Կամիլլա Ասատրյան- «Սուտլիկ մկնիկը»

Հովիկ Մովսիսյան- «Սուտլիկ բադը»

Նիքոլ Օհանյան- «Սուտլիկ մկնիկը»

Էլիզաբեթ Բարսեֆյան-«Սուտլիկ աղվեսը»

Ալեքսանդր Գրիգորյան-«Սուտլիկ մուկիկը»

Posted in 2022-2023ուստարի

Թումանյանական հորինուկներ.

3.3 դասարանի սովորողները ընթերցեցին Հովհ. Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը և հորինեցին նմանատիպ պատմություն:

Սովորողների հորինուկները՝

Սոֆի Առաքելյան-«Ամենից լավ ընկերը»

Հովիկ Մովսիսյան- «Ամենից լավ ընկերը»

Նելլի Շահինյան- «Ամենից լավ շունը»

Դանիել Մարտիրոսյան -«Ամենից լավ տունը»

Posted in 2022-2023ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ.02.05-10.05.20232

Ուսումնական նախագծեր՝

«Աղայան+ Ռոդարի »

Հեռավար ուսուցում

Մայիսյան ստեղծագործական հավաք՝ «Ես կարողանում եմ»

Մայրենի՝Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ ՝ Ջ․ Ռոդարի «Թարս հարցեր»Ղ. Աղայան «Ատամը փոխած» հորինում ենք ռոդարիական հորինուկներ, կիրառում հնարքներ,

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ ,(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական): Հաշիվ տասնյակներով և միավորներով: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Թվերի համեմատումը: 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը՝ կարգային անցումով: Պարզ խնդիրների լուծում:անավոր):

Ընտրությամբ գործունեություն՝ Բնավոր մաթեմատիկա մայիս

Տեխնոլոգիա՝ Paint նկարչական ծրագրով նկարել հեքիաթների շիլաթփոթ

Ես և շրջակա աշխարհ՝ միջավայրի խնամք, ինչ է տեղի ունենում բնության հետ գարնանաը։ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ.02.05-10.05.20232”

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2022-2023

Ուսումանկան ճամփորդություն դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Հարավային դպրոց-պարտեզի առաջին դասարանի սովորողները այցելեցին Ե. Չարենցի տուն-թանգարան։ Թանգարանում մասնակցեցին կրթական ծրագրի. պատրաստեցին էջանշաններ, դիտեցինք էջանշաննեջիմմաիսն պատմող տեսաֆիլմ. ինչպե՞ս են առաջացել, հնում էջանշաններին ինչերն են փոխարինել։ Մեր ճամփորդությունը ամփոփեցինք հարակից այգում Կոմիտասյան երգերի կատարմամբ`

Posted in 2022-2023ուստարի

«Թարս աշխարհում». ռոդարիական հորինուկ

Առաջին դասարանի սովորողները  շարունակում են ընթերցել, ծանոթանալ ռոդարիկական անիրական , թարս և երևակայական աշխարհներին։ Ծանոթանալուց և քննարկելուց հետո միասին հորինեցինք ռոդարիական հորինուկ՝ «Թարս աշխարհում» և նկարեցին Paint  նկարչական ծրագրով:

 

Posted in 2022-2023ուստարի

«Շոկոլադե ճանապարհը». շիլաշփոթ

«Ռոդարի + աղայանական» օերերը սկսված են, սկսված է նաև ամենաթարս ու հավես օրերը մեզ համար: Առաջին դասարանի սովորողների հետ ընթերցում ենք և ծանոթանում Ջ. Ռոդարիի ստեղծագործություններին, հնարքներին:  Սովորողներին շատ հետքրքրեց ռոդարիական հնարքները: Միաիսն կիրառեցինք առաջին ռոդարիական հնարքը՝ հեքիաթների շիլաշփոթ կամ խառնաշփոթ: Ջ. Ռոդարիի «Կոնֆետի անձրևը» և «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթներից ստացանք հեքիաթների անիրական խառնաշփոթ`