Posted in 2022-2023ուստարի, Հոդված

Կրտսեր սովորողները՝ նախագծի մշակողներ և տարածողներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը նախագծային է։ Իրականացվում է նախագծային ուսուցում։Նախագիծը որևէ ուսումնական նյութ սովորեցնելու, տվյալ ուսումնական  նյութի մշակված , հստակեցված  տարբերակն է, որը ունի նպատակ, հատուկ նշված ժամանակահատված, որի ընթացքում էլ պետք է հասնել նախագծի նպատակին։ Նախագծում նշվում են նաև խնդիրները՝ քայլերը, նախագծի նպատակին հասնելու համար։ Նախագիծը ունի   նաև նկարագրության բաժին, որի միջոցով մանրամասն նկարագրվում է նախագծի ընթացքը, ինչպե՞ս ենք պատրաստվում իրականացնել նախագիծը։ Նախագծային ուսուցումը կազմակերպվում է  ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Յուրքանչյուր դասարն ունի իր դասարանական օրացույցը, որտեղ ամեն ամիս հրապարակվում են նախագծերը։ Առաջին դասարանի սովորղները «Մուտքից» սկսած արդեն ծանոթանում են նախագծերին, սկսում են աշխատել նախագծային ուսուցմամբ։ Ընթացքում ամեն ամիս սովորողների հետ խոսում ենք, քննարկում նախագիծը և սկսում սովորել։ Այսպես սկսկում ենք «Կոմիտասյան օերեր», «Ես» ուսումնական նախագծից  և շարունակում ենք անդրադառնալ նախագծերին ամբողջ տարի։ Ամեն անգամ ուսումնական նախագիծ իրականացնելիս մանրամասն քննարկում ենք սովորողների հետ․ ինչո՞ւ է նախագիծը այդպես անվանում, ինչո՞ւ ենք իրականացնում հենց այս ժամանակահատվածում։ Ի՞նչ պետք է անենք, ի՞նչ ենք սովորելու նախագիծը իրկանացնելիս, որն է մեր հիմնական նպատակը։ Այսպես՝ սովորողներրը առաջին դասարանում ծանոթանում են նախագծային ուսուցմանը, մասնակցում են իրականացմանը և դառնում են կրողն ու տարածողը։ Շարունակել կարդալ “Կրտսեր սովորողները՝ նախագծի մշակողներ և տարածողներ”

Posted in Հոդված, Մայիսյան հավաք

Դասարանական ռադիոն՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս

«Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու»: Շ. Ամոնաշվիլի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-հիմնադրամը «հավեսի» դպրոց է, «հավես» նախագծեր իրականացնող դպրոց: Կրթությունը իրականցվում է նախագծերով, ինչը հնարավորություն է տալիս սովորողների հետ աշխատել տարբեր հարթակներում: Հաճախ սովորողների հետ միասին ենք մշակում նախագծերը, միասին սկսում աշխատել: Հատկապես, երբ սովորողը ոգևորված է իրականացնում նախագծերը, դրանք դառնում են շարունակական, ընդլայնվում է շրջանակը՝ ի նպաստ սովորողի կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Ցանկացած նախագիծ իրականացնելիս հաշվի է առնվում սովորողների նախասիրությունները, այդ փուլում իրենց կարողությունները․ ի՞նչ կտա իրենց, ինչպիսի՞ կարողություններ ու հմտություններ պետք է զարգանաան այդ աշխատանքը կատարելու հիմքում, արդյո՞ք սովորողներին կհետաքրքրի, սովորողները կշարունակեն աշխատել և այլն:  Սովորողի  մի շարք հմտություններ,  կարողություններ բացայահտելու շատ հարթակներ կան կրթահամալիրում, որոնցից մեկը մեզ համար դարձավ դասարանական ռադիո ունենալը, վարելը: Դասարանական ռադիո վարելը սովորողների համար դարձավ դասընթաց, ուսումնական նյութ սովորելու նոր , հետաքրքիր մոտեցում: Իհարկե, դասարանական ռադիոն՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս, որպես ուսումնական պարապմունք, անցավ շատ փուլերով, հղկվեց այնքան, որ ինքնաբերաբար դարձավ մեր ուսումնական պարպմունքների բաղկացուցիչ մասը: Առաջին դասարանում սովորողների հետ  պատրաստում էինք ռադիոնյութեր տարբեր թեմաներով՝ հետևելով օրացույցին, տոներին: Այսպես,  սովորողների հետ նոր ուսումնական նյութ սովորելուց, յուրացնելուց  հետո սկսում էինք ռադիոթողարկմամբ կիսվել  սովորած նյութով, նոր տեղեկություններով: Շատ կարևոր էր այս շրջանում ռադիոնյութերի թողարկումը, քանի որ այն նպաստեց սովորողների բանավոր խոսքի զարգացմանը:  Մեկ, երկու թողարկումից հետո սովորողները անկաշկանդ խոսում էին, պատմում: Բացի այդ ,  այս փուլը սովորողների համար բացահայտելու, ուսումնասիրելու փուլ էր: Իրենք ծանոթանում էին գործընթացին. ինչպե՞ս և որտե՞ղ են ձայնագրում նյութը, ինչպե՞ս ենք սկսում թողարկումը: Առաջին դասարանում մենք չենք վարել դասարանական ռադիո, սովորողները դեռ պետք է ուսումնասիրեին ռադիո վարելու հմտությունները, գործընթացը: Հետևում էին, թե որտեղ ենք ձայնագրում ռադիոնյութը , երբեմն բակում, ճամփորդելիս: Հենց սկզբնական շրջանում սովորողների հետ էինք ընտրում թեման, միշտ քննարկում էինք միասին, որ իրենք էլ գիտակցեն, որ իրենց ընտրությունը շատ ավելի կարևոր է: Հետագայում արդեն իրենք էին առաջարկում թեման, նույնիսկ ոգևորությամբ առաջարկում էին մասնակցել ձայնագրությանը: Առաջին դասրանաում հաճախակի ռադիոնյութեր թողարկելու շնորհիվ սովորողները ծանոթացան ռադիո վարելու նախնական փուլին, որոշակիորեն ազատվեցին կաշկանդված խոսքից, ավելի վստահ էին ներկայացնում ասելիքը: Առաջին փուլը՝   2019-2020 ուստարին, մեզ համար հետազոտական , ուսումնական շրջան էր, երբ սովորոում էինք ռադիո վարելու հմտությունները, կարողությունները և փորձում զարգացնել:Սովորողների հետ միասին պատրաստում էինք ռադիոնյութեր, թողարկում ամենտարբեր թեմաներով՝ Ռադիոնյութեր:  Ամեն անգամ ռադիոնյութ թողարկելիս հաճախ էինք ներկայացնում․ «Եթերում ուրախ արևներ են»: Ինչպես սովորողներն են ասում. «Մենք նման ենք արևների, երբ հագնում ենք մեր դեղին շապիկները»: «Ուրախ արևներ»- ը դարձավ մեր դասարանի,  խմբի անունը, սովորողները իրենք իրենց այդպես էին անվանում, անգամ, ջոկատների բաժանավելիս: Իրենց ցանկությամբ ջոկատը անվանում էինք «Ուրախ արևներ», որը հետո նաև իրենց ցանկությամբ դարձավ նաև մեր ռադիոյի անվանումը։ Առաջին դասարանում ռադիո վարելու որոշակի փորձ ձեռք բերելուց հետո, սովորողների ոգևորության, ռադիո վարելու մեծ ցանկության շնորհիվ, երկրորդ դասարանում միասին որոշեցինք ունենալ մեր դասարանական ռադիոն: Այսպես՝ կրտսեր սեբաստացիները իրենք ստեղծեցին իրենց դասարանական ռադիոն, իրենց ցանկությամբ ընթացք տվեցին աշխատանքին , որի խթանը դարձավ սովորողների ոգևորությունը, պատրաստակամությունը, ռադիոնյութ պատրաստելու, թողարկելու կարողության զարգացումը:

Ճիշտ է, առաջին դասարանում սովորողները բավականաչափ փորձ ունեին ռադիոնյութ թողարկելու, գրեթե ամեն շաբաթ երկու շաբաթը մեկ հաճախականությամբ  մի ռադինյութ էինք թողարկում, բայց դեռ այնքան հմուտ չէին, որ ինքնուրույն իրականացնեին ողջ ընթացքը՝ մինչև ռադիոնյութի թողարկումը: Երկրորդ դասարանում որոշեցինք այնպիսի թեմա ընտրել, որը հնարավարություն կտար նաև մեր ռադիոթողարկումներին՝ ուսումնական պարպմունքի կազմակերպմանը, մասնակից դարձնել ընտանեկան դպրոցի անդամներին: Այսպես՝  երկրորդ դասարանում՝ 2020-2021 ուստարում, սովորողների հետ սկսեցինք թողարկել մեր դասարանական ռադիոն, իրենց որոշմամբ՝  «Ուրախ արևներ» անվանումով՝ «Ես և իմ մոլորակը» թեմայով:

Սովորողները մեծ պատասխանատվությամբ և մեծ ոգևորությամբ մասնակցում էին ռադիոյի թողարկումներին իրենց ծնողների, ընտանիքի այլ անդամների հետ: Այնպիսի թեմա էինք ընտրել, որ անհնար կլիներ նյութ պատրաստել առանց ծնողների մասնակցության: Սովորողները հարցերի միջոցով, իրենց ծնողների օգնությամբ պետք է պատմեին իրենց մասին, փորձեին բացահայտել իրենց՝ իրենց ծնողների աչքերով: Սովորողներից յուրաքանչյուրը տվյալ ամսվա ռադիոյի պատասխանատուն էր, պատմում էր իր մասին, հետաքրքիր տեղեկություն հայտնում իր մանկության մասին: Ռադիոնյութը միշտ դասարանում լսում էինք, քանի որ մյուս սովորողներին հետաքրքիր էր՝ ինչպիսին էին իրենց ընկերները փոքր տարիքում, ծնողները հաճախ պատմում էին զավեշտալի պատմություններ՝ էլ ավելի հետաքրքիր ու կենդանի դարձնելով թողարկումը: Ռադիոյի պատասխանատուները շատ էին ոգևորվում , երբ դասարնում լսում էին իրենց թողարկումը: Էլ ավելի շատ էր ոգևորությունը, երբ տեսնում էին իրենց նյութը գլխավոր կայքում, քանի որ  լսրանը մեծանում էր, շատերն էին  լսում իրենց թողարկումը: Հենց սա էլ սովորողի և ծնողի ոգևորության առիթն էր,   ծնողներն էլ էին ոգևորվում, սիրով սկսում էին մասնակցել, պատրաստել ռադիոնյութը: Սովորողները իրենց մասին խոսելիս նաև պատմում էին իրենց նախասիրությունների մասին. ինչո՞վ են սիրում զբացվել, սկսում էին այդ թեմայի շուրջ նոր տեղեկություններ հայտնել: Ռադիոնյութը ձայնագրում էին ծնողները, հարցերը կազմում էին սովորողները դասարանում, դասընկերների հետ: Երբեմն ընկրներն էին մտածում հարցը, օրինակ՝ ի՞նչ կուզեին իմանալ իրենց ընկերոջ մասին: Սովորաբար սովորողները ընտանեկան դպրոցի հետ միասին էին  որոշում ՝ ինչպես ձայնագրել, ստեղծագործում էին, հետաքրքիր տարբերակներ մտածում ռադիոն սկսելու համար: Հենց այսպես էլ մենք ունեցանք մեր ռադիոյի նախերգը,  նախերգի հեղինակներն են Էմիլի Շահվերդյանը և Էլանա Շահվերդյանը:  Մայրիկի՝ Հասմիկ Շահվերդյանի  խորհրդով որոշեցին ռադիոն սկսել նախերգով, լսելուց հետո բոլորիս շատ դուր եկավ նախերգը: Այն դարձավ մեր ռադիոյի նախերգը: Երկրորդ դասարանում մենք չսահմանափակվեցինք միայն «Ես և իմ մոլորակը» թեմայով:

Աստիճանաբար ռադիոյի թեման ընդլայնվեց, երկրորդ դասարանի երկրորդ, երրորդ ուսումնական շրջաններում՝ երբ սովորողները դեռ չունեին բլոգներ, բայց շատ լավ կարողանում էին օգտվել համացանցից,  սկսեցինք տեղեկատվական թեմայով նյութեր էլ թողարկել:  Սովորողը փնտրում էր համացանցում հետաքրքիր տեղկատավական նյութ, ուսումնասիրում , առաջրկում թողարկել: Շատ սովորողներ սկսեցին այսպես աշխատել խմբերով: Ճամփորդություններին իրենք իրենց նախաձեռնությամբ էին ձայնագրում իրենց բջջային հեռախոսների հավելվածներով, հարցարույզ վերցնում տեղի բնակիչներից:  Սովորողները աստիճանաբար ցուցաբերում էին ինքնուրույնություն, հաճախ հարցազրույց էին առաջարկում վարել, իրենք առաջարկում էին ռադիոյի թեման, ավելի անկաշկանդ էր խոսքը՝ ասելիքով: Այսպես ավելի հաստատուն քայլերով մենք մուտք գործեցինք երրորդ դասարան՝ 2021-2022, բլոգավար և մեդիահմուտ  սովորողները շրունակեցին վարել դասարանական ռադիոն:

Նոր ուսումնական տարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի թողարկման նյութը, թեման ընտրում են սովորողները, միասին փնտրում համացանցում, հրապարակում են իրենց բլոգներում։ Սովորողները իրենք են ձայնագրում իրենց ռադիոնյութերը, արդեն շատ լավ գիտեն` դպրոցի որ մասում է ավելի անաղմուկ, որտեղ կարող են ձայնագրել: Հաճախ կարող եք շրջել դպրոցում, տարբեր անկյուններում նկատել սովորողների խմբի, ովքեր ինքնուրույն ձայնագրում են: Երբեմն իրենց ձայնագրած ռադիոնյութն են իրենք խմբագրում , երբ որոշ հատվածներ իրենց դուր չի գալիս կամ որևէ աղմուկ խանգարում է ձայնագրությանը:   Թեմայի ընտրությանը սովորաբար մասնակցում են նաև ծնողները, ովքեր նույնպես կարող են մասնակցել ձայնագրությանը, օգնել տեղեկատվական նյութ որոնելիս:   Հաճախ սովորողները իրենց ծնողների հետ պատրաստում են հետաքրքիր ռադիոնյութեր, կազմակերպում հետաքրքիր տեղեկատվական  հարցազրույց։  Ծնողների հետ ռադիոնյութ պատրաստելու ցանկություն հայտնում են սովորողները, քննարկում են նախօրոք՝ ի՞նչ են ձայնագրելու։ Սովորողներն էլ առաջարկում են իրենց ծնողներին, ծնողները մեծ պատասանատվությամբ են մոտենում սովորղների առաջարկին, միշտ հետաքրքիր ռադոնյութեր են ներկայացնում:Սովորողն ինքն է իր ծնողին մասնակից դարձնում ռադիոնյութերի թողարկման ընթացքին: Արդեն այնքան են հմտացել, որ իրենք են ընտանեկան դպրոցին ներգարվվում ուսումնական գործընթացին:

Ռադիո վարելու շնորհիվ  սովորողները ձեռք են բերում մեդիահմտություններ, համացանցից որոնում են նյութեր, ընթերցում են, հրապարակում բլոգում, պատրաստվում են, ոգևորված աշխատում մինչև ռադիոնյութի թողարկումը, որ հետաքրքիր լինի ընկերների կամ ռադիոլսողների համար։ Սովորողները ձեռք են բերում նաև խմբային աշխատելու կարողություն։ Միասին ընտրում են թեման, փնտրում են համացանցում, կարդում են , համեմատում իրենց գտած տեղեկությունները։  Իրար օգնում են , ոգևորում, միտքեր փոխանակում. «Ես դժվարանում եմ մտածել, թե ինչպես պատրաստեմ ռադիո, բայց իմ ընկերները միտք են տալիս և ես մտածում եմ ինչ անել»։  Իհարկե, կան դժվարություններ էլ, որոնք հաղթահարելիս սովորողները ավելի շատ նոր հմտություններ են ձեռք բերում: Թեման ընտրելիս նյութը ընթերցում են, ընտրում անհրաժեշտ տղեկությունը, սովորում են, հետո փորձում են վերարտադրել նյութը իրենց բառերով, երբեմն կարիք է լինում խմբագրության, երբեն թողնում ենք այնպես, ինչպես իրենք են ներկայացրել, քանի որ այդպես թողարկումը ավելի կենդանի է ստացվում, բնական: Միշտ քննարկում ենք դասարանում ռադիոյի մասին, ռադիոն վարելու մասին, արդյո՞ք դժվար չէ իրենց համար՝

Դժվարույթյուների հետ մեկտեղ սովորողները նաև թվարկում են առավելությունները. բոլորը ոգևորված  են ,  իրենց դուր է գալիս, երբ լսում են իրենց, ինչպես սովորողներն են ասում` իրենք  «խելացի բաներ» են պատմում, բոլորը լսում են։Աշխատանքը կատարելիս սովորողները միշտ դասարանում պատմում են ռադիոնյութի որոնման մասին․ ի՞նչ թեմա են ընտրել, ինչպե՞ս են ձայնագրելու։

Միասին նաև ստեղծեցինք և ընտրեցին մեր լոգոն: Այսպես սովորողներն իրենք դարձան ռադիովարողներ, դասարանական ռադիոն հիմնովին հեղինակային է, սովորողներին է: Երբ միասին քննարկում էինք , համեմատում արդյո՞ք մեր դասարանական ռադիոն համապատասխանաում է ռադիոյի պահանջներին, բոլորս մեծ ուրախությամբ կարդում էինք պահանջները և անցնում առաջ, քանի որ դասարանական ռադիո ունենալու և վարելու ճանապարհին, անկախ մեր կամքից ,այնպես էր ստացվել, որ մեր ռադիոն համապատասխանում  էր բոլոր պահանջներին: Այդ պահանջներին համապատասխանելու համար ոչինչ չենք ավելացրել, բացի լոգոից: Իսկ սա մեր աշխատանքի, սովորողների ոգևորության, ստեղծական լինելու, ազատ աշխատանքի արդյունքն է՝ «Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո: Այսպես ՝քայլ առ քայլ հասանք այս փուլին:  Իսկ այս փուլում  մեզ համար տոն է դարձել ռադիո թողարկելը, հավես գործունեություն, երբ սովորողը և՛ հաճույք է ստանում, և՛ սովորոում է, և՛ զարգացնում է միաժամանակ մեդիահմտությունները, նոր տեղեկություններ ստանում, և ամենակարևորը մենք այպես կարողանում ենք ընտանեկան դպրոցին անմիջական մասնակիցը դարձնել մեր ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Ամենակարևորը՝ մենք չունեցանք պատրաստի ռադիո, այնպես չենք արել, որ մեր ռադիոն պարզապես համապատասխանի պահանջերին, սկսել ենք աշխատել ,  փորձել ենք զարգացնել մեր մեդիահմտությունները, կարողությունները ռադիո ունենալու, վարելու հարցում:Երբ պատրաստ ենք եղել, սկսել ենք վարել և ունեցել ենք այն ռադիոն, որին համապատասխանում են դասարանական ռադիոյի պահանջերը, ոչ թե մենք մեր ռադիոն համապատասխանեցրել ենք պահանջներին:

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի պատասխանատուները՝ 3.2 դասարանի սովորողները, կիսվում են իրենց տպավարություններով, պատմում են ռադիո թողարկելու դժվրությունների, առավելությունների մասին՝

Ես՝ որպես ռադիոյի պատասխանատու՝

Կատրինա Լալայն- «Նույնիսկ մենք բոլորս մեր դասարանով ենք հորինել մեր «Ուրախ արևների» ռադիոյի երգը և անունը ։ Ես դժվարանում եմ մտածել, թե ինչպես պատրաստել ռադիո, բայց իմ ընկերներ միտք են տալիս և ես մտածում եմ ինչ անել։ Եվ այսպես եմ ես պատրաստում ռադիյոնյութը, երբեմն տանը ինձ միտք են տալիս գալիս եմ դպրոց ասում եմ ես ուզում եմ ասյսպիսի ռադիյո անել մենք բալորով քնարկում ենք և անցնում ենք մեր գործին»:

Էդգար Մուրադյան-«Ես ուզում եմ լինել ռադիոյի պատասխանատու,որովհետև հաճելի է,որ քեզ լսում են, մենք խելացի բաներ ենք գտնում համացանցում, սովորում ենք, պատմում ռադիոթողարկմանը, մյուսները լսում են:Ես հարցեր եմ տալիս և նրանք պատասխանում են,բացատրում»:

Լիլի Թորոսյան-«Ռադիո պատրաստելու դժվարություն ես չունեմ, միայն այն է դժվար շատ տեղեկություններ գտնել ամեն կայքից միքիչ և այն վերլուծել ու գրել»:

Էլանա Շահվերդյան-«Ինձ  դուր  է  գալիս  ռադիոյի  պատասխանատու լինել ։  Ինչո՞ւ ,  որովհետև  ռադիոն  հետաքրքիր  է  ինձ  ։ Ռադիոն    մեզ  սովորեցնում  է   տարբեր  բաներ»։

Էմիլի Շահվերդյան-«Ռադիոյի  պատասխանատուն  պետք է  գտնի շատ հետաքրքիր փաստեր ինչ, որ հետաքրքիր բանի մասին, ես էլ եմ սովորոում նոր տեղեկություններ գտնելով»:

Ինեսա Թորոսյան-«Շատ հավես և հետաքրքիր է լինել  «Ուրախ արևներ» ռադիոյի  պատասխանատու, գտնել և սովորել հետաքրքիր փաստեր, տեղեկություններ և դրանք պատմել լսողներին» :

Վարդան Պողոսյան-«Իմ դասընկերները ինձ պատմեցին ռադիոյի մասին, ինձ շատ դուր եկավ և ես ուզում էի ամեն օր ռադիոյի պատասխանատոււ լինել»։ 

Սիլվի Թոփիկայն -«Ինձ  համար շատ հեշտ է,  հավես է գտնել տեղեկություններ։Շատ հավես է ռադիո անել։ Ես ռադիո անելուց հաճույք եմ ստանում»։

Գևորգ Եղոյան-Ինձ դուր է գալիս որ ես տանջվում եմ,  հետ արդյունքը տեսնում եմ։

Մարիամ Դանղյան-«Ինձ դուր է գալիս  ռադիոյի պատասխանատու լինել և ռադիո անել»։

Արեգ Գասպարյան-«Ինձ դուր է գալիս , երբ համանցանցից տեղեկություներ եմ գտնում»։ 

Էդգար Ճաղարյան-«Բայց  ինձ հաճելի է, որ ուրիշները հաճույքով  լսում են ռադիոն   նոր  հետաքրքիր    տեղեկություներ են իմանում»։ 

Posted in Հոդված, Մայիսյան հավաք

Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ

WhatsApp Image 2021-05-27 at 10.05.11 «Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը։  Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք»: Ջոն Հոլթ

Իսկ սովորողներին այդ իրական աշխարհի հասանելիության հնարավորությունը տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր-հիմնադրամի նպատակներից մեկը հեղինակային կրթական ծրագրի ստեղծումն է և տարածումը կրթական փոխանակումների միջոցով։ Կրթական փոխանակումների միջոցով սեբաստացի դասավանդողները կարողանում են իրենց փորձը, ուսուցման կազմակերպման նոր մեդոթները փոխանցել   հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժական աշխատողներին, սովորողները միաժամանակ ցուցադրում են իրենց կարողությունները, հմտությունները, դրանք սովորեցնում հանրակրթական դպրոցի սովորողներին, դառնաում ուսումնական պարպմունքի կազմակերպիչներ։ Շարունակել կարդալ “Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Ուսուցումը թագավարակի օրերին

18056779_1394093654004015_992862983230875856_n  Գրառում է Մարիամ Դանղյանի մայրիկը՝ Լիլիթ Զաքարյանը

2019-2020 ուսումնական տարին առանձնահատուկ էր մեր ընտանիքի համար այն պարզ պատճառով, որ մեր աղջիկը՝ Մարիամը, պետք է առաջին քայլերը կատարեր դպրոցում։ Դպրոց, ուսուցիչներ, նոր միջավայր․․․․ Ինչպես շատ ծնողների դեպքում, ինձ մոտ էլ փնտրտուք էր, փորձում էի լավագույն տարբերակ գտնել իմ ամաչկոտ աղջկա համար։ Այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այնքան ոգևորեց ամուսնուս, որ որոշեցինք ընտրել հենց այս կրթօջախը։ Աղջիկս էլ ոգևորված էր։ Շարունակել կարդալ “Ուսուցումը թագավարակի օրերին”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Ուսուցումն ընտանեկան դպրոցում

91776317_3972807129397909_7432139923009830912_n   Գրառում է Հրայր Մալեք Դանղյանի մայրիկը՝ Նանոր Մալեք Դանղյանը

Առցանց ուսուցումը բավական մեծ փորձություն էր ոչ միայն աշակերտների, այլև ծնողների համար։ Մենք սկզբում բախվեցին մի քանի դժվարությունների: Այդ դժվարություններից մեկն էր լեզվական տարբերությունները, քանի որ մենք տանը խոսում ենք արևմտահայերեն, իսկ դպրոցում` արևելահայերեն, սակայն աշխատում ենք հաղթահարել այս լեզվի պատնեշը։ Շարունակել կարդալ “Ուսուցումն ընտանեկան դպրոցում”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Հեռավար ուսուցումն ու մենք

66517500_2356718267876513_6525749652862533632_o Գրառում է Էմիլի և Էլանա Շահվերդյանների մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը

2020 թվականը մի փոքր «ուրիշ» սկսվեց։ Դեռ հունվար ամիսը չէր վերջացել, երբ աղջիկներս ջրծաղիկով վարակվեցին ու սկսվեց նրանց մեկուսացումը։ Երեխաներս շատ ծանր էին տանում դպրոց չգնալը։ Գրեթե ամբողջ փետրվարը անցկացրին տանը։ Դպրոց վերադարձան մեծ սիրով ու կարոտած,  բայց․․․․ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցումն ու մենք”

Posted in Հոդված

Առցանց ուսուցման կազմակերպումը «արտակարգ իրավիճակում»

69851712_1176027145939578_5523372142164443136_n «Մխիթար Սբաստացի» կրթահամալիրում առցանց ուսուցումը՝որպես ուսումնական պարապմունքի կազմակերպման ձև, կիրառվել է և շարունակում է կիրառվել:Մինչ այս դասավանդողները աշխատել են հեռավար ուսուցմամբ մի քանի սվորողների հետ, ովքեր բացակայել են երկրից կամ եղել են որոշակի պատճառներ ուսուցումը հեռավար կազմակերպելու համար: Սովոորղը շարունակել է մասնակցել ուսումնական պարապմունքին, հետ չմնալ ծրագրից՝ տարբերությամբ՝ հեռավար ուսուցմաամբ սովորողի հետ աշխատանքները իրականացվել են վիրտուալ միջավայրում,  հաղորդակցումը դասավանդողի հետ ևս կազմակերպվում էր վիրտուալ միջավայրում՝ տեսադասի, էլեկտրոնային կապի միջոցով:

Հեռավար ՝ առցանց, ուսուցման կազմակերպման առաջին փորձն էլ իրականցրեցինք 1.2 դասարանի սովորողների հետ , «Երբ կորոնավիրուսն ու գարունը հանդիպեցին և հանակրծ հայտնվեցին Հայաստանում» ՝ստեղծված իրավաիճակը ստիպեց դադարեցնել ուսումնական պարապմունքները մարտի 2-ից  6-ը: Շարունակել կարդալ “Առցանց ուսուցման կազմակերպումը «արտակարգ իրավիճակում»”

Posted in Հեռավար ուսուցում, Հոդված

Առցանց ուսուցումը ծնողների դիտարկմամբ

Առցանց ուսուցման մասին իրենց տեսակետներով են կիսվում 1.2դասարանի սովորողների ծնողները՝ առանձնացնելով մի շարք կետեր, հարցեր, որոնք օգտար կլինեն կիրառել հեռավար ուսուցումը շարունակելիս, հատկանշական է ծնողների մեծ մասի աջակցությունը և պատրաստակամությունը՝ առցանց ուսուցման կազմակերպան հարցում:

Հրայր Մալեք Դանղյանի մայրիկի՝ Նանոր Դանղյանի գրառումը առցանց ուսուցման կազմակերպան մասին

Սիրելի ուսուցիչներ
Ես շնորհակալություն եմ հայտնում այս ծանր օրերին ձեր հոգատար աշխատանքի համար: Դուք անում եք հնարավոր ամեն ինչ ՝ մեր երեխաների համար մեծ գիտելիքներ տալու համար:

Շարունակել կարդալ “Առցանց ուսուցումը ծնողների դիտարկմամբ”

Posted in Հոդված

Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս

71924258_1196526227223003_37555833986351104_n  «Միթար Սեբաստացի» կրթահամալիրը առանձնանում է Հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով` յուրաքանչյուր դասավանդող, մանկավարժական աշխատող հեղինակն է և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով  դասավանդում է, ստեղծում է: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս, ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: Շարունակել կարդալ “Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս”

Posted in Հոդված

Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ

Ես ինքս սովորել եմ մի քանի անգամ, սկզբում բոլոր ժամանակների հեղինակությունը վայելող ԵՊՀ-ում՝ ավարտելով կարմիր դիպլոմով: Բայց աշխատանքի անցնելով կրթահամալիրում՝ հասկացա, որ ես ամենևին էլ ոչինչ չգիտեմ: Անգամ  մանկավարժական գրքերը չէին  կարող օգնել: Շարունակել կարդալ “Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ”