Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019

  • Ուրբաթ
  1. Կարդալ պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
  2. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:
  3. Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
  4. Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
  5. Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:

«Վաճառականի խիղճը»
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։

Շարունակել կարդալ “Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019”

Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 21.03.2019

  1. Հինգշաբթի՝ Նախագծային գործունեություն:

Լրացուցիչ կրթություն՝ 

  1. Վ. Տերյանի « Էստոնական երգ» բանաստեղծությունը կարդալ, սովորե՛լ անգիր:
  2. Բանաստեղծությունից դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտե՛ք բացատրությունը:
  3. Բանաստեղծությունից դուրս գրե՛ք դերանունները, գունավորված բառերի հետ գրե՛ք համապատասխան դերանունը՝ Էստոնական երգ:
Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 20.03.2019

Չորեքշաբթի՝

  1. Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 239, 240, 241, 242, 243:
  2. Գտի՛ր ս հոդի կիրառության սխալները և ուղղի՛ր:
  • Գիրքս կորցրել եմ:
  • Աշխատանքդ բավականին լավ է ստացվել:
  • Ես որոշեցի իմ հանգիստս անցկացնել ծովափին:
  • Աշնանը այգումտ հասունանում են քաղցրահամ դեղձենին, խնձորենին:
  • Քո եղբայրդ լավ լողորդ է:

 

Լրացուցիչ կրթություն՝ առաջադրանքներ՝ 245, 246

 

Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 18.03.2019

  1.  Երկուշաբթի՝  Թարգմանություն գրաբարից, ռուսերենից:

«Յաղագս Նորին Յոհանու մասին»

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց, խաղկատակ լիներ նոցա. Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության, որում ծարաւեալ, պասքեալ փափաքէր, սակայն միահանէք այն էին նորա: Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորացն, և զուղտու զձայն ածեր կառաչելով, , զօրէն ուղտու այնպես փարելով: Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու փոխանակ ընդ մեղաց իւրաեանց. և ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս: Այսպիսի էր այրս Յոհանս, այսպիսի գործս գործէր վասն ագահության:

Բառարան

Սոյն-այս

Յորժամ երթար- երբ գնում էր:

Խաղկատակ լինէր- խեղկատակություն, միմոսություն անել:

Որում ծարաւեալ պասքեալ փափաքէր- որին անհագաբար փափագում էր:

Սակայն միահանէք այն էին նորա- և այդ խեղկտակությունները միջոց էին նրա համար:

Ի չորք անկեալ յոտս և ի ձեռս- ոտքերի և ձեռքերի վրա ընկած, չորեքթաթ:

Փարելով-շրջելով:

Զմուրհակս-մուրհակ:Ի վերայ ողին Յոհանու- դնում էին Հոհանի ողնաշարի վրա կամ ողնաշարին:

Փոխանակ ընդ մեղաց իւրաեանց- իրենց մեղքերի փոխարեն կամ իբրև իրենց մեղքերին թողություն տալու համար:

Այսպիսի գործս գործէր վասն ագահության- այսպիսի գործեր էր գործում կամ անում ագահության համար:

Առաջադրանքներ

1.Տեքստը թարգմանե՛ք աշխարհաբար՝ օգտվելով բառարանից:

2. Տեքստից դուրս գրե՛ք այն բառերը, որոնք բառարանում բացատրված չեն և որոնք ձեզ համար անհասկանալի են:

3.Տրված նախադասությունների դիմաց աշխարհաբարով գրի՛ր այնպես, ինչպես կկարդաս գրաբարում:

Օրինակ՝

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց- Սույն Հոհան եպիսկոպոս որդի Փառնիյա հորժամ երթար առ թագավորն Հայոց:

Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության-

 Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորաց-

Ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս-

Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու-

4.Նկարագրի՛ր Հոհանին, կցանկանայիր հասնել մեծ փառքի Հոհանի օրինակով: Հիմնավորի՛ր պատասխանդ:

Ծանոթություն: Գրաբարում ներկա ժամանակաձևն ունի հետևյալ վերջավորությունները՝

Ամ-խաղամ (խաղում եմ), գրեմ  (գրում եմ)

Աս-խաղաս (խաղում ես) գրես   (գրում ես)

Այ-խաղա (խաղում է)    գրէ  (գրում է)

5.Աշխարհաբա՛ր դարձրու` խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:

6.Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Ժա)      Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:  

կամիք              — կամենում եք

արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են

արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք:

Լրացուցիչ կրթություն 18.03.2019

Թարգմանել գրաբարից աշխարհաբար 18.03.2019

Թարգմանել ռուսերենից

Posted in Մեդիակրթություն, Ուսումնական պարապմունք

Մայրենի 6-րդ դասարան 15.03.2019

  • Ուրբաթ  15.03.2019
  1. Լեզվական գործունեություն՝ առաջադրանքներ՝ 230, 232, 233, 234, 235, 236, 237:
  2.  Ե. Չարենցի բանաստեղծություններից  որևէ մեկը սովորել անգի՛ր:(հարցնելու եմ Հինգշաբթի 21.03.2019):

Լրացուցիչ կրթություն

  • Քո ցանկությամբ ընտրի՛ր  Ե. Չարենցի որևէ բանաստեղծություն, վերլուծի՛ր, գրի՛ր քո կարծիքը՝ ինչո՞ւ ես ընտրել այդ բանաստեղծությունը:
  • Փորձի՛ր այդ բանաստեղծության օրինակով հորինել փոքրիկ պատմություն:
Posted in Մեդիակրթություն, Ուսումնական պարապմունք

Մայրենի 6-րդ դասարան 14.03.2019

Լրացուցիչ կրթություն՝ Հռոմեական թվանշաններով արտահայտված թվերը գրի՛ր արաբական թվանշաններով, հայկական այբուբենի տառերով, բառերով:

Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 13.03.2019

  • Չորեքշաբթի  13.03.2019

Եղիշե Չարենց

  • Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց-
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

  • Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
  • Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը  գարունը:  Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
  • Վերնագրի՛ր բանաստեղծությունները: 
  • Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:

Լեզվական առաջադրանքներ

1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր՝ առանձնացնելով արմատը և ածանցը:

Օրինակ՝ հողագործ=հող(արմատ) +ա+գործ(արմատ)

ոտնակ= ոտ(արմատ)+ն+ակ(ածանց)

Հողագործ,  ժամացույց, ոտնակ, փոքրիկ, քաջություն, ջրաղաց, գետակ, բազմերանգ, ոսկեղեն, մրգային, դասասենյակ, պատմություն, էջանշան, կեսօր, հյուրընկալ, անօգուտ, թագուհի, երգահան, անձեռակերտ, անդամավճար, բազմանդամ, զարդատուփ, դափնեվարդ, մարդկային, բարձրախոս, լայնարձակ, ընթերցարան, գլուխգործոց, մրցակից, տողադարձ, օձաձև:

2. Հայկական այբուբենի տառերով արտահայտված ՋՂԱ,  ԺԵ,  ՓՈԽ, ՌՃԺԱ, ՁԷ, ՊԻ, ԼԱ, ՆՀԴ, ՑՅԺԶ,  թվականները գրի՛ր արաբական թվանշաններով:

Aybuben

Ծանոթություն՝ Ւ-ը մաշտոցյան այբուբենի տառերից է, որը մնացել է ՈՒ-ի մեջ:

3. 345, 554, 76, 89, 1987, 875, 34, 74. 18 թվականները գրի՛ր այբուբենի տառերով:

Լրացուցիչ կրթություն  Թվականները գրի՛ր այբուբենի տառերով

Սովորի՛ր անգիր Ե. Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Կյանքը-երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն» բանաստեղծությունները:

 

 

 

 

Posted in Մեդիակրթություն, Ուսումնական պարապմունք

Մայրենի 6-րդ դասարան 11.03.2019

  • Երկուշաբթի  11.03.2019
  1. Թարգմանություն ռուսերենից, 
  2. Թարգմանություն գրաբարից

1.Նախադասաթյուններն  աշխարհաբար գրիր՝  բոլոր հնարավաոր տարբերակներով՝ քանի ձևով կարող ես՝օգտվելով ստորև տրված բառերի բացատրություննից:

Ա) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Գ) Որ հատուցան է չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ԴԱմենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում

զլոյս                                          — լույսը

ոչ գայ                                         — չի գալիս

առ լոյսն                                   — լույսի մոտ, դեպի լույսը

մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

  1. Վերլուծի՛ր առաջին առաջադրանքի՝ Աստվածաշնչից վերցրած հատվածները, գրի՛ր քո կարծիքը:

 

3.Գրաբարյան բառերի դիմաց  գրել այնպես, ինչպես կարդում ենք՝ օգտվելով ստորև ներկայացված հուշումից:

Հիշի՛ր՝ գրաբարում բառասկզբում յ կիսաձայնը արտասանվում է ≪հ≫ :

Օրինակ՝ Յակոբ-Հակոբ, յոյս-հույս:

Բառավերջի ա  և ո ձայնավորներից հետո գրվում է յ կիսաձայնը, բայց չի արտասանվում. օրինակ՝ շղթայ-շղթա:

Ու-ն  բառամիջում այնավորից առաջ արտասանվում է ≪վ≫:

≪Ւ ւ≫ տառը արտասանվում է ≪վ≫:

Աւ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է ≪օ≫ և աշխարհաբարում գրվում է ≪օ≫ տառով, երբեմն ≪ո≫ տառով: Օրինակ՝ աւձ-օձ:

Ա) Յիշատակ, յաղագս(=մասին, համար), անյայտ, յաճախ, յայտնի, յաղթանակ, յաջորդ, յավէտ, յուշարար, յիսուն, աւր, ամաւթ :

Բ) Երեխայ, արքայ, պողոտայ, վկայ, երեկոյ, անհաճոյ, Տիգրանայ, գետոյ, գոյ:

Գ) Աւագանի, շառաւիղ, տաւիղ, անիւ, աւազ, սակաւ, ագռաւ, հարաւ, բնաւ, խոնաւ, արեւ, թունաւոր:

Դ) Արուեստ, դժուար, նուիրական, պատուական, առեղծուած, զինուոր:

 

        

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից՝ գրաբար