Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Ճամբարականների հավես ու ուրախ օրերը շարունակվում են։ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակում 2-րդ և 4-րդ ջոկատի ճամբարականները այցելեցին քաղաքային այգիներ՝ Անգլիական այգի, Երևանի 2800 ամյակի այգի։ Այգիներում քայլքի ընթացքում ճամբարականները կատարում էին կոմիտասյան երգեր, նկարում կոմիտասյան երգերը, վայելում բնության, այգու հանգստությունը, խաղում գնդակ։ Ճամբարականները շարունակեցին  վայելել  ճամփորդությունը Երևանի 2800ամյակի այգում՝ շատրվանների տակ խաղալով, ջրվելով ու ջրելով ։ Մեր ճամբարային հավես ճամփորդությունը ամփոփեցինք այգում՝ պաղպաղակ վայելելով։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Մասնակիցներ՝ «Դելֆիններ» 2- րդ ջոկատի և «Ուրախ արևներ» 4-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝  Հունիսի 8- ին, ժամը՝  10:00-14:00

Վայրը՝ Երևանի 2800 ամյակի այգի, Անգլիական այգի

Նպատակը՝ «Հակաբացիլ Կոմիտաս»՝ կոմիտասյան երգերի կատարում քաղաքային այգում, կոմիտասյան երգերի տարածում։ Քաղաքային թափառումներ,   պաղպաղակուտոցի և ջրոցի։ Շարունակել կարդալ “Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում”

Posted in 2019-2020 ուստարի, Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

«Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»․ բարձունքը հաղթահարված է

Ուրախ արևները հայտնվել էին մի երկրում, որտեղ ամեն ինչ կանաչ էր ու լեռնոտ: Կոտայքի մարզ մտնելուց հետո առաջինը, որ անցավ սովորողների մտքով, իրենց առաջ փռված բնությունն ու լեռները տեսնելուց հետո, այս նախադասությունն էր. «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»։  2.2 դասարանի սովորողները հաղթահարեցին Կոտայքի մարզի Արզական գյուղի Սուրբ Նեղուցի բարձունքը։ Սեբաստացիները այցելեցին Արզական գուղի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց,  շրջեցինք դպրոցում, ծանոթացանք Արզական գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ։ Երկրորդ դասարանի սովորողներին ՝ որպես մեր ծանոթության խորհրդանիշ, նվիրեցինք մեր շշլացրած գինին։ Դպրոցում շրջելուց հետո տեղի սովորողների և կազմակերպիչ Ն․ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեցինք գյուղի ժամը՝ Սուրբ Թադևոս եկեղեցի, կատարեցինք Ուսումնական ժամերգություն։ Որից հետո շարունակեցինք քայլքը  դեպի Սուրբ Նեղուցի վանք։ Արզական գյուղի սովորողները ամբողջ ընթացքում ուղեկցեցին մեզ, օգնեցին, միասին հաղթահարեցինք Սուրբ Նեղուցի բարձունքը՝ ճանապարհին խոսելով, քննարկելով։ Սովորողները պատմում էին իրենց գյուղի , եկեղեցու առասպելի մասին , սեբաստացիներին օգնում էին, բացատրում ՝ինչպե՞ս ըստ առասպելի, երազանք պահել, ինչպե՞ս անցնել ճանապարհը։ Բարձունքը հաղթահարելուց հետո միասին Դալար գետի ափին ճաշեցինք, վայելեցինք մեր նվաճումը։

Սուրբ Նեղուցի բարձունքը հաղթահարված է

Հանգստանալուց հետո Դալար գետի ափին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ,   իրականացրինք նաև Համբարձման ծեսը։ Սովորողները միասին խաղացին բակային խաղեր, դոմինո, վայելեցին բնությունը։

Համբարձման ծեսը Սուրբ Նեղուցիվանքում՝ Դալար գետի ափին՝

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝մայիսի 24-ին(27), ժամը՝ 09:30-16:30

Վայրը՝  Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Նպատակը՝ Հայրենաճանաչություն բարձունքի հաղթահարում, բարձունք հաղթահարելու  հմտությունների զարգացում, շրջակա միջավայրի ուսումնասիրում։

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում

Մայիսյան հավաքին ընդառաջ 2.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Լուսագյուղ, տեղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ իրականացնելու կրթական փոխանակումներ։ Մեր ճամփորդությունը սկսվեց Ապարանի Տառերի պուրակից, սովորողները պուրակում գտան իրենց անվանատառերը, երգեցինք «Այբ, բեն, գիմ» երգը։ Նախաճաշելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Լուսագյուղ։Լուսագյուղի սովորողների հետ շրջեցինք դպրոցում, սովորողները միասին մարզադահալիճում մարզական խաղեր խաղացին, իսկ դպրոցի՝ կանաչ, լեռներով շրջապատված բակում միասին սկսեցինք ռոդարիական հնարքներից, հեքիաթներից։ Սեբաստացիները Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովորողներին սովորեցրին ռոդարիական թարս հարցեր տալ, մտածել,  հեքիաթները խառնել, շիլաշփոթ դարձնել։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, սովորեցինք «Փափուռի» պարերգը, պատրաստվեցինք Համբարձման ծեսին, սովորեցինք Համբարձման երգ։  Սեբաստացիները պատմեցին՝ ինչպես ենք մենք տոնում Համբարջման ծեսը, Լուսագյուղի սովորողներն էլ պատմեցին՝ ինչպես են իրենք տոնում Ջանգյուլումը կամ Համբարձումը։ Լուսագյուղի սովորողների հետ այցելեցինք Սուրբ Խաչ եկեղեցի , իրկանացրինք միասնական Ուսումնական ժամերգություն, միասին նկարեցինք բակում։ Ստանալով օրհնություն՝ հրաժեշտ տվեցինք միմյանց, արդեն կրթահամալիրում հանդիպելու պայմանավորվածությամբ։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝մայիսի 4-ին, ժամը՝ 10:00-16:00

Վայրը՝ ք․ Ապարան,   , Լուսագյուղի միջնկարգ դպրոց

Նպատակը՝ Կատարել կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովոորղների հետ։

Խնդիրներ՝

  • Ուսումնասիրել քարտեզը, ժամանակը, ճանապարհը,
  • վերհիշել ճամփորդական կանոները, ուսապարկի պարունակության փոփոխություն։
  • քայլարշավի կանոների վերհիշում, տեղանքի ուսումնասիորւմ։
  • սովորածը ընկերներին փոանցելու կարողության ձևավորում։
  • Փորձի փոխանակման կարողության ձևավորում։

Անհրաժեշտ իրեր, նյութեր

դիմակ, ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ, խոշորացույց
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ
  • ուսապարկ, ջուր, սնունդ,
  • գուաշ, վրձին, թուղթ

Երթուղի՝  WhatsApp Image 2021-04-28 at 07.07.44

 Նկարագրություը, ընթացքը Շարունակել կարդալ “Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Ռոդարիական քայլքով ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան

Սովորողների հետ միասին իրականացրինք ռոդարիական քայլք Էջմիածնում՝ Վաղարշապատ քաղաքում(Ուսումնական այց Գևորգյան ճեմարան)։ Մեր հիմնական նպատակը Գևորգյան հորգևոր ճեմարան այցելելն էր, շրջելը,  սաների հետ ծանոթանալը, իմանալ՝ ինչպես են անցկացնում ուսումնական պարապմունքները։ Մեր ճամփորդությունը ՝ քայլքը , սկսվեց Սուրբ Հռիփսիմե եղեկեցու բակից, որտեղից մեզ միացավ սեբաստացի ծնող` Արեգի մայրիկը`Մերի Մակարյանը, ով մեզ ուղեկցեց ողջ ճամփորդության ընթացքում։ Նախ սովորողների հետ այցելեցինք եկեղեցի, երգեցինք,  օրհնություն ստանալով,  շարունակեցինք մեր քայլքը։ Սովորողները պատրաստել էին նաև թարս հարցեր, հարցազրույց անցակացնելու համար։ Քայլքի ընթացքում մոտենում էին անցորդներին, պատմում Ջ․ Ռոդարիի մասին, տալիս իրենց պատրաստած թարս հարցերը, երբեմն օգնում գտնել պատասխաները։

Ռոդարիական քայլք Էջմիածին քաղաքում

Մեր քայլքը շարունակվեց մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։ Մեզ դիմավորեց Նարեկ սարկավագը, միասին շրջեցինք Գևորգյան ճեմարանում։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, հոգևոր երգեր։

Գևորգյան հոգևոր ճեմարանում՝

Ամենահագեցած, գարնային , արևաշատ մեր ճամփորդությունը ամփոփեցինք՝ այցելելով Վեհարանի թանգարան և Ռուբեն Սևակի ավան տուն-թանգարան։ Սովորեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, հիմնդրման մասին, ծանոթացանք ձեռգործ աշխատանքների, որոնք նվիրաբերել են եկեղեցուն։

Շարունակել կարդալ “Ռոդարիական քայլքով ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան”
Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան

Մասնակիցներ՝  2.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 15-ին, ժամը՝ 12:00-16:30

Վայրը՝ ք․ Էջմիածին, Գևորգյան  հոգևոր ճեմարան

Նպատակը՝

  • Շրջայց Գևորգյան հոգևեր ճեմարանում։
  • Սովորողներին ծանոթացնել ճեմարանում իրկանացվող կրթական ծրագրերին, իրականացնել կրթական փոխանակումներ։
  • Կրտսեր և ավագ ընկերների Կոմիտասյան կատարումներ, հոգևոր երգերի միասնական  կատարում։
  •   Ռոդարիական թափառումներ, «Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի տարածում,հարցազրույցի միջոցով։

Երթուղի՝ Արգավանդ-Փարաքար-Զվարթնոց-Վաղարաշապատ՝ Էջմիածին (14կմ)

WhatsApp Image 2021-04-12 at 07.52.28

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան Շարունակել կարդալ “Ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Ճամփորդապատում․ Փայտարվեստի թանգարանում

«Ձոն» տեխնոլոգիական սուգատեսի շրջանակներում  2.2  դասարանի սովորողները այցելեցին Փայտարվեստի թանգարան՝ ուսումնասիրելու փայտը, աշատանքները։ Սովորողները պատմում եմ իրենց կատարած ճամփորդության մասին, կիսվում տպավորություններով։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Ուսումնական նախագծեր 2020-2021

Ուսումնական ճամփորդություն Փայտարվեսի թանգարան

Մասնակիցներ՝  2.1,   2.2 դասարանի սովորողներ«»

Վայրը՝ ․ Երևան Պարոնյան 2 ՝ Փայտարվեստի Թանգարան

Ժամկետը՝  Մարտի  17-ին, ժամը՝  12:00-15:00

Նպատակը՝ Տեխնոլոգիական նոր հմտությունների ձեռքբերում, Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի կամ մայրիկատոնի շրջանակներում  նոր  տեխնոլոգիական նյութի՝ փայտի դիտարկում, փայտե իրերի պատարստում։

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Փայտարվեսի թանգարան”