Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան

Մասնակիցներ՝  2.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 15-ին, ժամը՝ 12:00-16:30

Վայրը՝ ք․ Էջմիածին, Գևորգյան  հոգևոր ճեմարան

Նպատակը՝

  • Շրջայց Գևորգյան հոգևեր ճեմարանում։
  • Սովորողներին ծանոթացնել ճեմարանում իրկանացվող կրթական ծրագրերին, իրականացնել կրթական փոխանակումներ։
  • Կրտսեր և ավագ ընկերների Կոմիտասյան կատարումներ, հոգևոր երգերի միասնական  կատարում։
  •   Ռոդարիական թափառումներ, «Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծի տարածում,հարցազրույցի միջոցով։

Երթուղի՝ Արգավանդ-Փարաքար-Զվարթնոց-Վաղարաշապատ՝ Էջմիածին (14կմ)

WhatsApp Image 2021-04-12 at 07.52.28

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Նաիրուհի Համբարձումյան

Ծնող՝ Մերի Մակարյան

Խնդիրները՝

  • Տեղանքի ուսումնասիրում, նոր միջավայրում կողմնորոշվելու կարողության զարգացում,
  • կրթական նոր մեթոդների, տարբերակների ուսումնասիրում, ընկալում,
  • տեսածի, լսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացում,
  • քայլքով մի տեղից մյուսը գնալու կանոնների պահպանում,
  • ճանապարհային անվտանգության կանոնների վերհիշում

Անհրաժեշտ իրեր, նյութեր

դիմակ, ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ
  • ուսապարկ, ջուր, սնունդ,

 Ճամփորդության նկարագրությունը, ընթացքը՝ Հարավային դպրոցից  2.2  դասարանի սովորողների հետ կայցելենք Վաղարշապատ՝ ք․ Էջմիածին, մեզ կուղեկցի նաև Արեգ Գասպարյանի մայրիկը՝ Մերի Մակարյան, ով աշխատել է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանում, եղել է երիտասարդական կառույցի ղեկավար։

Առաջին կանգառ և քայլք ՝  Սուրբ Հռիսփսիմե եկեղեցու բակից մեր ճամփորդությունը կշարունակենք քայլքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ՝ Գևորգյան ճեմարան։ Կքայլենք, կուսումնասիրենք տեղանքը, կընթերցենք բանաստեղծություններ՝  «Գարուն», «Արագիլ», «Ձնծաղիկ», «Մարտ», «Էյ, կանաչ ախպեր», «Գիտեք, որ գարուն է»։ Կերգենք Կոմիտասյան երգեր՝

  • «Լորիկ»
  • «Կաքավիկ»
  • «Էսօր ուրբաթ է»

Հոգևոր երգեր՝

  • «Առավոտ լուսո»
  • «Սուրբ Աստված»
  • «Հայր մեր մանուկների աղոթք»

Ճանապարհին հետաքրքիր ռոդարիական հարցեր կտանք անցորդներին, կվերցնենք հարցազրույց։

Երկրորդ քայլք՝ Մայր Աթոռի այգում սովորողները կնախաճաշեն, որից հետո կայցելենք Ռուբեն Սևակի անվա տուն -թանգարան, կծանոթանանք Մայր Աթոռին նվիրաբերած արժեքավոր կտավներ։

Երրորդ քայլք՝ Որից հետո Գևորգյան հոգևեր ճեմարանում մեզ կդիմավորի ճեմարանի քարտուղար Գոռ սարկավագը, միասին կշրջենք, կծանոթանանք դասարանների հետ, կշրջենք վեհարանի , դիվանատան տարածքում, սովորողները կտեսնեն ՝ որտեղ են գիշերում սաները։ Կխոսենք Զատկատոնի մասին, ինչպես են ճեմարանի սաները պատրաստվում, տոնում։ Կխոսենք Համբարձման տոնի մասին։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ նախ կուսումնասիրենք քարտեզը, եղանակը։ Քանի որ մենք արդեն եղել ենք Էջմիածնում, իրականացրել ձմեռային քայլք, մեն ծանոթ ենք քաղաքին, կխսենք, կգրենք որտեղից պետք է սկսենք մեր քայլքը, ինչպես ենք գնալու։ Համացանցից տեղեկություն կգտնեն Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին։ Կնախապատրաստենք ռոդարիական հարցեր, կսովորեն հարցազրույց վերցնել։ Կվերհիշենք Կոմիտասյան երգերը, հոգևոր երգեր։

Արդյունքների ամփոփում՝

Ճամփորդության մասնակիցներ՝

  1. Էլանա Շահվերդյան
  2. Էմիլի Շահվերդյան
  3. Մենուա Հովասափյան
  4. Վիկտորիա Բադալյան
  5. Ալիկ Կարապետյան
  6. Աշոտ Ռուշանյան
  7. Վարդան Մարտիրոսյան
  8. Լուսե Բաղդասարյան
  9. Հրայր Մալեք Դանղյան
  10. Լիլի Թորոսյան
  11. Դավիթ մակարյան
  12. Ինեսա Թորոսյան
  13. Արեգ Գասպարյան
  14. Ալֆրեդ Հարությունյան
  15. Էդգար Ճաղարյան
  16. Էդգար Մուրադյան
  17. Կատրինա Լալայան
  18. Էդուարդ Միքայելյան
  19. Աշոտ Ռուշանյան
  20. Մարիամ Դանղյան
  21. Լուսե Բաղդասարյան
  22. Գևորգ Եղոյան

Արդյունքների ամփոփում՝

Ռոդարիական քայլքով ուսումնկաան այց Գևորգյան հոգևոր ճեմարան

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն