Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Ռոդարիական քայլքով ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան

Սովորողների հետ միասին իրականացրինք ռոդարիական քայլք Էջմիածնում՝ Վաղարշապատ քաղաքում(Ուսումնական այց Գևորգյան ճեմարան)։ Մեր հիմնական նպատակը Գևորգյան հորգևոր ճեմարան այցելելն էր, շրջելը,  սաների հետ ծանոթանալը, իմանալ՝ ինչպես են անցկացնում ուսումնական պարապմունքները։ Մեր ճամփորդությունը ՝ քայլքը , սկսվեց Սուրբ Հռիփսիմե եղեկեցու բակից, որտեղից մեզ միացավ սեբաստացի ծնող` Արեգի մայրիկը`Մերի Մակարյանը, ով մեզ ուղեկցեց ողջ ճամփորդության ընթացքում։ Նախ սովորողների հետ այցելեցինք եկեղեցի, երգեցինք,  օրհնություն ստանալով,  շարունակեցինք մեր քայլքը։ Սովորողները պատրաստել էին նաև թարս հարցեր, հարցազրույց անցակացնելու համար։ Քայլքի ընթացքում մոտենում էին անցորդներին, պատմում Ջ․ Ռոդարիի մասին, տալիս իրենց պատրաստած թարս հարցերը, երբեմն օգնում գտնել պատասխաները։

Ռոդարիական քայլք Էջմիածին քաղաքում

Մեր քայլքը շարունակվեց մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։ Մեզ դիմավորեց Նարեկ սարկավագը, միասին շրջեցինք Գևորգյան ճեմարանում։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, հոգևոր երգեր։

Գևորգյան հոգևոր ճեմարանում՝

Ամենահագեցած, գարնային , արևաշատ մեր ճամփորդությունը ամփոփեցինք՝ այցելելով Վեհարանի թանգարան և Ռուբեն Սևակի ավան տուն-թանգարան։ Սովորեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, հիմնդրման մասին, ծանոթացանք ձեռգործ աշխատանքների, որոնք նվիրաբերել են եկեղեցուն։

Շարունակել կարդալ “Ռոդարիական քայլքով ուսումնական այց Գևորգյան հոգևոր ճեմարան”