Posted in 2020-2021ուստարի, Հաշվետվություն

Զատկական ցուցահանդես-հանգանակություն

Հարավային դպրոցի 2.2  դասարանի սովորողները, սեբաստացի ընտանիքները մասնակցեցին, կազմակերպեցին Հոգատարություն նախագծի շրջնակներում, Հարավային դպրոցի զատկական ցուցահանդես-հոգատարություն, որի արդյունքում  հավաքված հոգատարությունը պետք է փոխանցվեր   Սեբաստացիներ» հիմնադրամին՝ Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին փոխանցելու համար՝ իրենց տան կառուցման համար: Յուրաքանչյուր սովորող մեծ ոգևորությամբ ևպատասխանվության զգացումով պատրաստում էին ցուցահանդեսին ներկայացնելու համար տարբեր ձեռգործ իրեր, զատկական որհրդանիշներ։ Իրենք նաև տանն էին պատրաստվել ծնողների հետ, միասին աճեցրել էին զատկական ածիկներ, գունավորել, իրենց ձեռքով գեղեցիկ զատկական զարդարանքներով պատրաստել այլընտրաքային ածիկիկների ամաններ, որը նույնպես ներկայացվեց ցուցահանդսին։ Միասին պատրաստել էինք ձեռնոց-տիկնիկներ, կախազարդեր, որոնք սովորողները պատրաստել էին կավից, գունավորել, ճուտիկներ, զատիկներ։ Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին սովորողները, իրենց ծնողները։ Եվ  2.2 սովորողները և մյուս սովորողները շարունակում էին շրջել, մոտենալ յուրաքնչյուր սեղանի։ Սովորողները գիտակցելով օգնում էին միմյանց, յուրաքանչյուրը միայն իր դասարանի աշխատանքներով չէր հետաքրքրվում, վերցնում, այլ բոլորի՝ հասկանալով , որ մենք միասին, համախմբված պետք է օգնենք և,իսկապես, կար հոգատարություն, համախմբված, կազմակերպված աշխատանք։  2.2  դասարանի սովորողները ՝որպես հանգանակության արկղիկ , պատրաստել էին ձեռնոցե տիկնիկ, յուրաքանչյուրը իր ցանկությամբ էր մասնակցում հանգանակությանը, վերցնում սովորողների այն աշխատանքները, որոնք հավանել է։  2.2  դասարնի սովորողները հոգատարություն-ցուցահանդեսի արդյունքում  14360 դրամ փոխանցեց հանգանակությանը, որը հետո փոխանցվեց Սեբաստացի հիմնադրամին Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին փոխանցելու համար։ 

Զատկական ցուցահանդես -վաճառքի մասին պատմող տեսանյութ՝