Սովորողները Թթուդրիկի ծեսի շրջանակում հորինել պատմություններ թթուների՝ բաղադրիչների մասին,նկարել paint նկարչական ծրագրով և հրապարակել են իրենց բլոգներում՝
Արեն Նորավեանի մայրիկը՝ Սիրանուշ Ալոյանը զրույզ-քննարկման միջոցով սեբաստացիների հետ խոսեց COP17-ի մասին։ Միասին առանձնացրինք բնության մաքրության հիմնախնդիրները, խոսեցինք և առաձնացրինք մեր ձեռնարկվելիք քայլեը բնության մաքրության համար։ Պատրաստեցինք ինքնաշեն բներ, ամրացրինք ծառերին, որ օգնենք թռչուներին։
Նպատակը՝ զարգացնել սովորողի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:
Խնդիրներն են.
սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը,
երլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ
իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ առաջարկում են լուծել Մաթեմատիկական տրմաբանական խաչբառեր և խաղալ մաթեմատիկական լոտո։Սիրելի՛ սովորղներ, առաջարկում եմ լուծել հետևյալ մաթեմատիկական ռեբուսները և խնդիրները։
Զույգ թե կենտ խաղը, 50 խաղը, սկսում ենք հաշվել 2- ական, 3- ական և այլն, այն սովորողը , ով առաջինն է հասնում 50 թվին կամ անցնում , նա պարտվում է։ Սովորողները միմյանց համար պատրաստում են 5 մաթեմատիկական հարց։ Զույգ թե կենտ խաղի ժամանակ, սովոորղները պայմանավորվում են հաշվելիս ով հասնում է զույգ թվին պետք է ծափ տա, կենտ թվին՝ պարզապես արտասանի թիվը, ո՞վ շփոթվում է խաղը չի շարունակում։
Փակագծերն այնպես դիր, որ ստանաս ճիշտ հավասարություն 15-35+5:4=5
Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
02.12.2026
Սովորողների հետ խաղում ենք մաթեմատիկական լոտո՝ այն մաթեմատիկական հարցերից կազմված խաղաթղթեր են։ Սովորողներից մեկը կարդում է մյուսները պատասխանում ենկամ կարդում է դասավանդողը սովորողները պտասխանում են։ Ով առաջինն ու անսխալ պատասխանում է հարցին, նա էլ վերցնում է խաղաթուղթը։ Ում խաղաթղթերի համար նախատեսված վանդակները ծածակված կլինեն խաղաթղթերով, նա էլ կհաղթի։
08.12.2026
Թվայինընկուզագլորներ
Ընկույզների վրա գրված են 1-20 թվերը: Դրանք շարված են խառը հերթականությամբ: Սովորողը ընկույզը գլորում է: Գլորովող ընկույզը, եթե դիպչում է այդ ընկույզներից մեկին, ապա այդքան միավոր է հավաքում: Խաղի վերջում թիմերի մասնակիցները հաշվում են, թե քանի միավոր ընկույզ հավաքեցին:
Խաղ 5«Պատմի՛ր թվի մասին»
Բանավոր համրանքից հետո սովորողները որևէ թվի վրա են կանգ առնում: Այդ թվի մասին պատմում են՝ փոխանցելով թվի մասին հնարավոր տեղեկությունները (կենտ-զույգ, միանիշ-երկնիշ-բազմանիշ, կարգային գումարելիների գումար, նախորդ-հաջորդ, հարևան թվերը…):