Առաջատար
Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ. 15․12-19․12․2025

Ուսումանկան նախագծեր՝

Ամանորյա հրաշքը՝

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Բանավոր մաթեմատիկա․դեկտեմբեր

Հեռավար ուսուցում

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝  Ա․ Խնկոյան «Ձմեռ», «Ձմեռ» փոխադրություն

 Լեզվագործունեություն ՝Հայոց լեզվի գիրք տետր 

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 15․12-19․12․2025”
Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիո#41

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիոյի եթերում ամանորյա թողարկում է։ Լսե՛ք ամանորյա ամենաջերմ հարգազրույցը մեծիկների հետ, տեղեկացեք հետքրքիր փաստերով։

Posted in Նախագիծ

Կրթահամալիրը՝ կրթական փոխանակումներ իրականացնելու բաց լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագիր առանձնանում է մյուս կրթական ծրագրերից նախագծային ուսուցմամբ: Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։ Կրթահամալիրում ուսումնական օրացույցով հաստաված հաճախ են կազմակերպվում կրթական փոխանակումներ տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Կրթական փոխանակումներ իրականացմելիս կիսվում ենք մեր փորձով, ծանոթացքում հեղինակային մանակավարժությանը՝ «Իմացումի հրճվանք»կրթական ծրագրին, ընտրում որև նախագիծ, ծես , իրականացնում ենք գործընկեր դպրոցի հետ՝ այցելելով կամ հյուրընկալելով տվյալ դպրոցի սովորողներին, մանկավարժական աշխատողներին։ Սեբաստացի սովորողները, ուսուցիչները,տարբեր ուսումանկան նախագծեր , ծեսեր իրականացնում են ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում՝ ձեռք բերոլով գործընկեր դպրոցներ, ինչպես նաև մենք գործընկեր դպրոցի սովորողներին հյուրընկալում ենք «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ միասին անցկացնելու մեկ ուսումնական օր՝ հագեցած սեբաստացիական առօրյայաով։ Կրթական փոխանակումներ իրականացնում ենք օրացույցով հաստատված որևէ տոնի, ծեսի, ուսումնական նախագծի շրջանակում։ Այսպես հեղինակային մանկավարժությունը օրինակ է մյուս կրթական ծրագրերի , մանակվարժական աշխատողների համար, կրթահամալիրը բաց հարթակ է՝ սովորեցնելու, ծանոթացնելու, կիսվելու, տարածելու։ Կրթահամալիրը սիրով իր դռներն է բացում յուրաքանչյուրի առաջ, ով հետաքրքրված է հեղինակային կրթական ծրագրով, սեբաստացիները միշտ մեծ հպարտությամբ, սիրով կիսվում են իրենց փորձով, փորձում են ներկայացնել հեղինակային մանկավարժությունը, տարածել այն, օգտակար լինել մյուսների համար, առաջնայինը առաջարկել այլընտրանքային իւսուցման մեթոդներ. ի նպաստ սովորողի։ ։ Մանկավարժական գործունեության տարիներին համագործակցել ենք Արմավիրի տարբեր հանրակրթական դպրոցների հետ։ Գործընկեր դպրոցների հետ իրականացրել ենք տարբեր ուսումանական նախագծեր, ծեսեր։ Իրենց հետ աշխատելիս, զրույցներից, քննարկումներից պարզ դարձավ, որ գրեթե չեն անդրադառնում ազգային ծեսերին, ծեսերը օտարված են ուսումնական պարապմունքներից։ Մինչդեռ կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ազգային ծեսերը պահպանել, մի մասը դարձնել ուսիւմնական պարապմունքների մի մասը, սովորեցնել, պահպանել ազգայինը։ Սեբաստացի սովորողները հնարավարություն ունեն ոչ միայն ազգային ծեսերին ծանոթանալու, սովորելու, այլև սովորում են, կրթվում են կոմիտասյան երգերով։ Այս փաստը ևս շատ ոգևորող էր գործընկեր դպրոցի ուսուցիչների համար, իրենք մեծ ուրախությամբ համագործակցում էին մեզ հետ, քանի որ վստահ էին, որ իրենց դպրոցի սովորողները հաղորդ կլինեն այն ուսումանական գործընթացին, որը իրականացվում է կրթահամալիրում։ Համագործակցությունը դպրոցների միջև սկսում ենք սեբաստացիների այցով, այս անգամ կրթական փոխանակումների սկիզբը ազդարարեցինք, հյուրընակալելով գործընկեր դպրոցին կրթահամալիր՝ Հարավային դպրոց-պարտեզ։ Գործընկեր դպրոցի ուսուցիչները հետևում էին կրթահամալիրի գործունեությանը սոցհարթակներում, միշտ իրենց հետաքրքրել է։ Այսպես զրույցի, քննարկման արդյունքում գործընկեր դպրոցը մեծ ոգևորոություն հայտնեց այցելու կրթահամալիր, համագործակցելու։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր մանակվարժական աշխատող շատ է կարևորում այն, որ իր դպրոցի, դասարանի սովորողեները այցելեն կրթահամալիր, ծանոթանանա ուսումանական գործունեություններին։ Գործընկեր դպրոցներից մեկի՝ Արմավիրի մարզի՝ Ծիածան գյուղի «Ծիածանի միջնակարգ դպրոցի » սովորողների հետ մեր առաջին համագործակցույունը՝ կրթական փոխանակումները, իրականցրինք կրթահամալիրում՝ իրենց հյուրընկալելով Հարավային դպրոց։ Նոյեմբեր ամսին կրթահամալիրի օրացույցով հաստատված տոնում ենք մեր տոնը՝ «Սեբաստացու օրեր»ուսումնական նախագիծն ենք իրականացնում։ «Սեբասատցու օրեր » ուսումնական նախագծի շրջանակում կրթահամալիրում իրականացնում ենք ծեսեր՝Թթուդրիկի ծես, Ջա՜ն, թթու, ջա՜ն, ջա՜ն, Մեդիաթթուներ, Շարոցթաթխիկ, Շարոցթաթխիկ՝ Շարոցների պատրաստում , Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացի տատիկի հետ, Լավաշթխիկի ծես և այլ ուսումնական նախագծեր, որոնք նշված են նախագծում։ Կրթահամալիրի տոնը մեծ հնարավորություն էր մեզ համար գործընկեր դպրոցի սովորողների հետ իրականացնելու մեր ծեսերը, սովորեցնելու երգեր, որոնք երգում ենք ծեսերը իրականացնելիս, պատմելու սեբաստացիների մասին, ցույց տալու մեր ձեռքբերումները, մեր ուսումնական հագեցած առօրյան։ Մեր օրը սկսեցինք Հարավային դպրոցում շրջայցով։ Քայլեցինք դպրոցի բակում, սեբաստացիները ներկայացրին ծիսական թոնրատունը, Թատրոն-ավտոբուսը, սրահներ այցելեցինք՝ տեխնոլոգիայի, երաժշտության, դասարան-լաբորատորիաներ։ Մենք ներկայացրինք մեր ամնեակարևոր ձեռքբերումներից մեկը՝ բացօթյա ուսումանակն տարածքները։ Հենց բացօթյա ուսումանկան միջավայրում էլ միասին սովորեցինք կոմիտասյան երգեր, պարերգեր։ Ծիածան գյուղի Ծիածանի դպրոցի սովորողների հետ սեբաստացիները ռադիոնյութ պատրաստեցին։ Պատմեցին մեր դասարանական ռադիոյի մասին, ձայնագրեցին նյութ, ունեցան հետաքրքիր տպավորություններով լի հարցազրույց գործընկեր դպրոցի սվորողների հետ։Գործընկեր դպրոցի՝ Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր։ Սովորեցինք միաաին «Թամզարա»պարերգը, «Կաքավիկ» երգը։

Շարունակել կարդալ “Կրթահամալիրը՝ կրթական փոխանակումներ իրականացնելու բաց լաբորատորիա”
Posted in Հեռավար ուսուցում, Արիանա Հակոբյան

Ա․ Խնկոյան Ճպուռն ու մրջյունը․ընտանեկան խաղընթերցում

Հեռավար սովորող Արիանա Հակոբյանը և մայրիկը՝ Գոհար Սաֆարյանը, խաղընթերցմամբ ներկայացնում են Ա․ Խնկոյանի Մրջյունն ու ճպուռը՝

Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ. 08․12-12․12․2025

Ուսումանկան նախագծեր՝

Ամանորյա հրաշքը՝

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Բանավոր մաթեմատիկա․դեկտեմբեր

Հեռավար ուսուցում

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝  Ա․ Խնկոյան «Ձմեռ», «Ձմեռ» փոխադրություն

 Լեզվագործունեություն ՝Հայոց լեզվի գիրք տետր 

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 08․12-12․12․2025”
Posted in 2025-2026ուստարի

Ամանորյա մեդիանամակներ

Դեկտեմբերի 4-ին Ձմեռ պապիկին նամակա գրելու միջազգային օրը սովորողները պատրաստեցին մեդիանամակներ Paint  նկարչական ծրագրով և մուտքագրեցին իրենց ամանորյա բարեմաղթանքները և ցանկությունները։

Դանիել Թաթիկյանի մեդիանամակը՝

Էմիլի Ալուխանյանի եդիանկարը՝

Վանեսսա Քեշիշյանի մեդիանամակը՝

Ռոբ Մկրտչյանի մեդիանամակը՝

Գայանե Կարապետյանի մեդիանամակը՝

Հենրի Ղևոնդյանի մեդիանամակը՝

Շարունակել կարդալ “Ամանորյա մեդիանամակներ”
Posted in 2025-2026ուստարի

Նամակ Ձմեռ պապիկին

Դեկտեմբերի 4-ին Ձմեռ պապիկին նամակա գրելու միջազգային օրը սովորողները պատրաստեցին մեդիանամակներ Paint  նկարչական ծրագրով և մուտքագրեցին իրենց ամանորյա բարեմաղթանքները և ցանկությունները։

Էմիլի Ալուխանյանի մեդիանամակը՝