Posted in 2022-2023ուստարի, Մարմնակրթություն

Հեծանվավարություն

Առաջին դասարանի սովորողների հետ քննարկում են հեծանվավարության կանոնները, վերհիշում անվտանգ վարելու ձևերը։ Սովորողները նաև օգնում են իրենց ընկերներին հեծանիվ վարել սովորել։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն

Եռամարտի ստուգատես

Եռամարտի մայիսյան ստուգատես

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 16-ին, 10:10

Վայրը՝ Հարավային դպրոց -պարտեզի դաշտ

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած մարզական կարողությունները եռամարտի առանձին բաղկացուցիչներով՝

  • նախավարժանք
  • հեծանվավարություն
  • վազք
  • լող

Շարունակել կարդալ “Եռամարտի ստուգատես”

Posted in 2021-2022 ուստարի, Մարմնակրթություն, Սեբաստացու օրեր

Մարզական հանդիպում

«Սեբաստացու օրերին» ընդառաջ՝ Հարավային դպրոցում անցկացվող Մարզատոնին, 3.2 դասարանի սեբաստացիները ուսումնական քայլքով այցելեցին  Մայր դպրոց՝ մարզական հանդիպման։ Հանդիպելու էինք Հյուսիսային դպրոցի 3.2  դասարանի սեբաստացիների հետ։ Ունեցանք շատ ընկերական, ուրախ մարզական հանդիպում։

Posted in 2021-2022 ուստարի, Մարմնակրթություն, Ուսումնական նախագծեր 2021-2022

Մարզական հանդիպում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի և Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը ՝ Նոյեմբերի՝ 11-ին, ժամը՝ 11:00-ին

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ

Նպատակը՝ Մարզական կարողությունների և հմտությունների ցուցադրում, զարգացում փոխանցում։

Խնդիրները՝ 

  • Ուսումնական քայլքի կազմակերպում, իրականացում,
  • ճանապարհային կանոնների կիրառում,
  • որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • թիմով ընդհանուր խաղեր խաղալու կարողությունների զարգացում
  • սովորողների ֆիզիկական զարգացում

Անհրաժեշտ մարզական իրեր՝ Շարունակել կարդալ “Մարզական հանդիպում”

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ

Մարզական ստուգատես. հեծանվավարություն + ինքնագլորում

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ցուցադրում են իրենց մարզական կարողությունները։ Մարզվելուց հետո վարում ենք հեծանիվ և ինքնագլորներ։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ, Լողուսուցում

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հարվային դպրոցի 2.2 դասարանի լողորդները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, մարզիչ՝ Տաթև Համբարյան։ Սովորողները «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ցուցադրեցին իրենց լողի կարողություններն ու հմտությունները։ Արդեն 2.2 դասարանի սովորողները լողում են առանց ջրային օղակների, թևիկների։ Կարողանում են լողավազանի մի ձողից լողալ մյուսը՝ ճիշտ կատարելով լողի շարժումները։ Մեր լողուսուցումը սկսեցինք նախավարժանքով նախքան ջուրը մտնելը և ջրում։ Նախավարժանքից  հետո սովորողները սկսեցին լողալ՝ ձեռքերն առաջ՝ ոտքերը շարժելով ջրում՝ ճիշտ շնչառությամբ։ Սովորեցինք նաև  թիկնալողը՝ լողալ մեջքի վրա պառկած ջրում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան