Posted in Ուսումնական նախագծեր

Մայիսի 20-25 ուսումնական նախագիծ

Posted in Ուսումնական նախագծեր

Ուսումնական տարվա ամփոփում

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13-17

Նպատակը՝ Ուսումական տարվա ամփոփում՝ սովորողների այս ուսումնական շրջանում ցուցաբերած աշխատանքի, գործունեության ստուգում, ստացած գիտելիքների ամրապնդում, ամփոփում, նրանց նոր մտահղացումների, հետաքրքրությունների  բացահայտում:  Կրթահամալիրը և կրթահամալիրում անցկավող ուսումնական պարապմունքները իրենց տեսանկյունից բացահայտում, նկարագրում, տարածում:

  • Ես  և իմ կրթահամալիրը: Նկարագրել կրթահամալիրը՝ անդրադառնալով նաև ձեր մուտքին կրթահամալիր, կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքներին, որոնց մասնակցել ենք :Առանձնացնել այն ուսումնական պարապմունքները, նախագծերը, որոնք ձեզ դուր են գալիս, գրե՛ք ինչ կփոխեիք, ի՞նչ նոր առաջարկություններ ունենք այդ նախագծերի վերաբերյալ: Մի քանի կետերով բնութագրել, նշե՛լ՝  ի՞նչ եք սովորել, ի՞նչ դրական ազդեցություն են ունեցել: Խորհուրդ կտաք մյուս սովորողներին էլ մասնակցել, ինչո՞ւ:  Շարունակեք միտքը՝ Ես կրթահամալիրում…..  Ամբողջացրեք, խմբագրեք վերը նշված հարցերի պատասխանները և տեսագրեք՝ պատրաստե՛ք տեսանյութ և տարածեք՝ կցելով ձեր աշխատանքին:
  • Իմ ամենասիրելի ուսումնական նախագիծը, դասընթացը:  Մի քաի նախադասությամբ պատմեք, ներկայացնեք ձեր ամենասիրելի,  ուսումնական նախագծի մասին, ներկայացրե՛ք նախագծի բովանդակությունը, նպատակը: Գրի՛ր քո կարծիքը տվյալ ուսումնական նախագծի վերաբերյալ՝ նշելով քո ձեռքբերումները, գիտելիքները: Ներկայացրե՛ք ձեր  ամենահաջողված աշխատանքը այդ նախագծի շրջանակներում իրականացրած և մի քանի նախադասությամբ բացատրե՛ք, նկարագրե՛ք:
  • Դասավանդողի և սովորողի դերում: Ընտրե՛ք  այն պատմվածքը, առակը, բանաստեղծությունը, որը ձեզ դուր է եկել:  Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր տվյալ տեքստի վերաբերյալ, նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել: Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  • Իմ առաջարկությունները, դիտարկումները Մայրենի ուսումնական պարապմունքի վերաբերյալ: Մայրենիի պարապմունքների ընթացքում նշե՛ք այն նախագիծը, որով աշխատելը ձեզ դուր է գալիս:   Ի՞նչ եք կարդացել և սովորոել Մայրենիից: Ո՞ր բանաստեղծությունն է ձեզ ավելի շատ դուր եկել՝ ներկայացրե՛ք ձայնագրությամբ: Գրե՛ք՝ ի՞նչ նախագծերով կուզեիք աշխատել կամ ի՞նչ կփոխեիք այն նախագծերում, որոնցով աշխատում եք: Ներկայացնել Մայրենիի բաժինը՝ առանձնացնելով ձեր կատարած աշխատանքները: Նյութը ներկայացնել power point ծրագրով՝ անհրաժեշտության դեպքում հավելելով տեքստային մաս կամ նկարներ:
  • Նախագծային գործունեություն՝ յուրաքանչյուր սովորող շարունակում է աշխատել անհատական նախագծերով:
  • Գրե՛ք ստեղծագործական աշխատանք` Մայրենիի ստացած գիտելիքները, հմտությունները, դրանց կիրառումը մյուս պարապմունքներին: Նյութը ներկայացրեք՝ ինչպես անհատական նախագիծերը՝ տեսգրությամբ, ձայնագրությամբ:

 

 

 

Posted in Ուսումնական նախագծեր

Նախագծային շաբաթ 01.04-05.04

  • Թարգմանություններ
  • Զատկական նախագծի իրականացում
  • Նախագծային գործունեություն
  • Լեզվական գործունեություն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում ենք, առաջարկում ենք կարդալ
  • Ընթերցած նյութի վերլուծություն
  • Ծաղկունք ամսագիր
Posted in Ուսումնական նախագծեր

Նախագծային շաբաթ 01.04-05.05

Posted in Ուսումնական նախագծեր

Զատկական Նախագիծ

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 1-5

Նպատակը՝ծանոթանալ Զատկական տոնին, դրա ավանդույթներին

Ընթացքը, նկարագրությունը

  • Համացանցից տեղեկություններ գտնել Զատիկ տոնի մասին:
  • Գրել՝ զատկական ինչ երգեր գիտեք, ինչպես եք դուք տոնում Զատիկը:
  •  Զատիկից առաջ ո՞ր տոնն ենք տոնում:
  • Բացատրել Զատիկ տոնի անվանումը:
  • Գրել՝ ինչպես են նշել հայերը հնում: Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել տոնը, համեմատել,առանձնացնել տարբերությունները:

 

 

Posted in Ուսումնական նախագծեր, Լեզվական գործունեություն

Լեզվական գործունեություն

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր ուրբաթ

Նպատակը՝սովորողները, լեզվական առաջադրանքներ կատարելով ավելի են ամրապնդում Հայոց լեզուն: Սովորողների համար գործնական աշխատանքի միջոցով  տվյալ ուսումնական նյութի գործնական կիրառությունը:

Ընթացքը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր ուրբաթ սովորողները Հայոց լեզու դասագրքից կատարում են լեզվական առաջադրանքներ:

Posted in Ուսումնական նախագծեր, Խաղ վիկտորինա

Խաղ վիկտորինա

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ուսումնական երրորդ շրջանի յուրաքնչյուր երեքշաբթի

Նպատակը՝ խմբային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում, ուսումնական շաբաթվա ուսումնական նյութի ամփոփում, վերհիշում, ամրապնդում:

Ընթացքը՝  ուսումնական երրորդ շրջանի յուրաքանյուր երեքշաբթի սովորողները բաժանվում են խմբերի, միասին անցկացնում խաղ վիկտորինան՝ քննարկելով, պատասխանելով հարցերին:

Posted in Ուսումնական նախագծեր, Թարգմանություններ

Թարգմանություններ

Թարգմանություն գրաբարից, ռուսերենից

Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր երկուշաբթի

Մասնակիցներ՝6-5 դասարանի սովորողներ

Նպատակը՝զարգացնել օտար բառերը, նախադասությունները մայրենի լեզվով վերարտադրելու կարողությունը, օտար բառերի հայերեն համարժեքը բառարանով գտնելու իմացությունը: Գրաբարից թարգմանությունների միջոցով  տարբերակել մայրենի լեզվի բառերի իմաստները՝ գրաբարով, արևելահայերենով, միևնույն բառը գործածել տարբեր լեզուներում՝ աշխարհաբարում, գրաբարում տարբեր իմաստներով, գրաբարի ուղղագրության իմացություն:

Ընթացքը՝Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ամեն շաբաթ կատարում է թարգմանություն գրաբարից, կամ ռուսերենից: Արդյունքում ունենում ենք հետաքրքիր աշխատանքներ, թարգմանություններ, որոնց մեջ արտահայտվում է նաև յուրաքանչյուր սովորողի մտածողությունը, ձևավորվում է թարգմանական աշխատանք կատարելու հմտությունները, միտքը ճիշտ ձևակերպելու կարողությունները:

Posted in Նախագծային գործունեություն, Ուսումնական նախագծեր

Անհատական Նախագծեր

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր հինգշաբթի

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և հինգշաբթի օրերին զբաղվում դրանով:

 

Սովորողների նախագծեր՝ Գոռ Մնացականյան «Իմ տիեզերք», Սեդա Մարգարյան «Սովորում ենք ստեղծագործել», Անահիտ Վերմիշյան «Ստեղծագործում ենք», Սաթենիկ Մանուկյան և Արամե Սաֆարյան «Մենք ասմունքում ենք», Արինա Ազնաուրյան «Ռուբիկ կուբիկ», Լուիզա Եղիազարյան «Նկարչություն», Մարկ Հովհաննիսյան «Նկարչություն և արվեստ», Տիգրան Գրիգորյան «Աշխարհի ճարտարապետական կառույցներ», Արարատ Ոսկանյան «Պոեզիա», Կարեն Մարգարյան «հայկական ծեսերն ու անիմացիան», Նանե Ժամհարյան «Մարդիկ, որ փոխել են աշխարհը», Մելիք Ադամյան «Նկարչություն»

Մարտ

Սովորողների անհատական նախագծերը՝

  1. Տիգրան Գրիգորյան- «Ավստրիայի ազգային գրադարան»
  2. Բաբայան Ջուլիետա- «Վահան Տերյանի մասին նախագիծ»
  3. Գոռ Մնացականյան-«Վեներա»
  4. Լուիզա Եղիազարյան-«Մինիմալիզմ»
  5. Մելիք Ադամյան-«Արշիլ Գորկի»
  6. Կարեն Մարգարյան-«Գրքի տոն»
  7. Մարիա Ազնաուրյան-«Արևիկ Արևշատյան»
  8. Սաթենիկ Մանուկյան_«Երկու ուրվական»
  9. Արամե Սաֆարյան- «Երկու ուրվական»
  10. Անահիտ Վերմիշյան-«Ուրախների թագավորը և տխուրների թագավորը»
  11. Սարգիս Հովհաննիսյան- «Փշատենու մասին»
  12. Մելիք Ադամյան-«Նաղաշ Հովնաթան»

14.03.2019

  1. Գոռ Մնացականյան- «Նեպտուն»
  2. Տիգրան Գրիգորյան- «Դանանգի Ոսկե կամուրջ»
  3. Կարեն Մարգարյան-«Անտիվիրուս»
  4. Արարատ Ոսկանյան- Ե. Չարենց «Լուսամփոփի պես աջիկ»
  5. Արման Գևորգյան- Ե.Չարենց Կյանքը երգի, երկնքի պես անհուն, անհուն
  6. Անդրե Վիրաբյան- Հովհ. Թումանյան «Երկինքը ոչ ոչ չտեսավ»
  7. Մարկ Հովհաննիսյան- «Մոնա Լիզա»
  8. Լուիզա Եղիազարյան-«Կլասիցիզմ»
  9. Սաթենիկ Մանուկյան-Ե.Չարենց «Գարուն»
  10. Անահիտ Վերմիշյան-«Երազ կախարդական խաղալիքների մասին»
  11. Սարգիս Հովհաննիսյան-«Բաոբաբ»
  12. Մելիք Ադամյան-«Սալոմե»

21.03.2019

  1. Տիգրան Գրիգորյան-«Վատ Ռոնգ Խուն»
  2. Կարեն Մարգարյան-«Եղիշե Չարենց»
  3. Մելիք Ադամյան- «Շամիրամ և Արա Գեղեցիկ»
  4. Արման Գևորգյան-«Պոեզիա»
  5. Անահիտ Վերմիշյան- «Կախարդական աշխարհ»
  6. Գոռ Մնացականյան- «Սև խոռոչ»
  7. Բաբայան Ջուլիետա-«Վահան Տերյանի մասին»
  8. Արարատ Ոսկանյան- Ե.Չարենց «Մի լուսե աղջիկ»
  9. Լուիզա Եղիազարյան-«Աբստրակցիոնիզմ»
  10. Մարկ Հովհաննիսյան- «Արշիլ Գորկի»
  11. Սարգիս Հովհաննիսյան- «Եղևնու մասին»
  12. Մարիա Ազնաուրյան-«Մարտին Ակողլյան»

Ապրիլ

04.04.2019

  1. Տիգրան Գրիգորյան-«Զատկական նախագիծ»
  2. Սեդա Մարգարյան- «Զատկական տոն»
  3. Անահիտ Վերմիշյան- Զատկական Նախագիծ
  4. Արման Գևորգյան-«Զատիկ»
  5. Դավիթ Սողոմոնյան-Զատկական նախագիծ
  6. Անդրե Վիրաբյան-Զատկական նախագիծ
  7. Գոռ Մնացականյան-Զատկական նախագիծ
  8. Արարատ Ոսկանյան-«Ձյունապատ լեռներ»
  9. Սաթենիկ Մանուկյան-Զատկական նախագիծ
  10. Մարկ Հովհաննիսյան-«Նկարիչը և նրա մայրը» Արշիլ Գորկի

11.04.2019

18.04.2019

  1. Լուիզա Եղիազարյան-«Աստղալի գիշեր»
  2. Կարեն Մարգարյան-«Ծաղկազարդ»
  3. Անահիտ Վերմիշյան«Խաղալիքների խոսակցությունը»
  4. Տիգրան Գրիգորյան- «Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի»
  5. Անդրե Վիրաբյան- «Առեղծվածային պատմություն»
  6. Գոռ Մնացականյան-«Լուսնի մասին»
  7. Սաթենիկ Մանուկյան- «Անձրև»
  8. Արման Գևորգյան-Հ. Սահյան «Անգիր եմ արել»
  9. Արարատ Ոսկանյան- Հ. Սահյան «Անգիր եմ արել»
  10. Մելիք Ադամյան- «Մոնա Լիզա»
  11. Մարկ Հովհաննիսյան- Պաբլո Պիկասոյի «Երազ» կտավը

26.04.2019

  1. Կարեն Մարգարյան-«Եղեռն» անիմացիա
  2. Տիգրան Գրիգորյան-«Անտվերպենի կենտրոնական երկաթուղային կայարան»
  3. Լուիզա Եղիազարյան- «Նկար անընդհատության»
  4. Արման Գևորգյան- Հովհ. Շիրազ «Թագադրում»
  5. Սեդա Մարգարյան- «Ճամփորդություն»
  6. Անդրե Վիրաբյան-Առեղծվածային պատմություններ
  7. Սաթենիկ Մանուկյան-Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ
  8. Սարգիս Հովհաննիսյան-Սեքվոյա

Մայիս 02.05.2019

16.05.2019

 

 

 

 

Posted in Ուսումնական նախագծեր

Չարենցյան օրեր, կարդում ենք Չարենց

Ընթերցանություն

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի

Ընթացքը՝ ամեն չորեքշաբթի սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են որևէ գիրք կարդում են, միասին քննարկում ենք: Կամ ընտրում ենք որևէ ստեղծագործություն միասին կարդում, կատարում առաջադրանքները և առաջարկում կարդալ:

Նպատակը՝ սովորողների մոտ ձևավորել գրական, գեղարվեստական ստեղծագործությունը վերլուծելու, տվյալ գործի մասին մտքեր, կարծիքներ արտահայտելու կարողություն, կարդացածը վերարտադրելու կարողություն:

449px-Yeghishe_Charents_Armenian_poet

  • Նախագծի տևողությունը՝ մարտի 4-13
  • Մասնակիցներ՝ 6.5 դասարանի սովորողներ
  • Նպատակը՝
  • Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:

Առաջադրանքներ մեդիափաթեթ

  • Ընթերցանություն
  • Ե. Չարենցի բանաստեղծությունների ընթերցում, քննարկում, վերլուծություն:
  • Լեզվական աշխատանք Ե. Չարենցի որևէ բանաստեղծության հիմնա վրա:
  • Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում: 
  • Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:

Շարունակել կարդալ “Չարենցյան օրեր, կարդում ենք Չարենց”