Posted in Ուսումնական նախագծեր

Չարենցյան օրեր, կարդում ենք Չարենց

Ընթերցանություն

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի

Ընթացքը՝ ամեն չորեքշաբթի սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են որևէ գիրք կարդում են, միասին քննարկում ենք: Կամ ընտրում ենք որևէ ստեղծագործություն միասին կարդում, կատարում առաջադրանքները և առաջարկում կարդալ:

Նպատակը՝ սովորողների մոտ ձևավորել գրական, գեղարվեստական ստեղծագործությունը վերլուծելու, տվյալ գործի մասին մտքեր, կարծիքներ արտահայտելու կարողություն, կարդացածը վերարտադրելու կարողություն:

449px-Yeghishe_Charents_Armenian_poet

  • Նախագծի տևողությունը՝ մարտի 4-13
  • Մասնակիցներ՝ 6.5 դասարանի սովորողներ
  • Նպատակը՝
  • Չարենցի ստեղծագործությունների քննարկման, վերլուծման միջոցով սովորողների մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական-քննադատական մտածողություն:

Առաջադրանքներ մեդիափաթեթ

  • Ընթերցանություն
  • Ե. Չարենցի բանաստեղծությունների ընթերցում, քննարկում, վերլուծություն:
  • Լեզվական աշխատանք Ե. Չարենցի որևէ բանաստեղծության հիմնա վրա:
  • Որոնողական, հետազոտական աշխատանք նախագծի թեմայով և արված աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում: 
  • Տեսանյութերի, մեդիաֆիլմերի պատրաստում ըստ նախագծի թեմաների:

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…

Բառարանով գտել կարմիրով ընդգծված բառերի բացատրությունը և սովորել:

Կարդացեք բանաստեղծությունը և ընտրեք նոր վերնագիր (վերնագրե՛ք)

Բանաստեղծությունից դուրս գրել ճամփաներ, հովիտներ, երանգներ, հոգի, երազ, աղբյուրներ, բառերի հատկանիշ  ցույց տվող բառերը և գրե՛լ ուղիղ իմաստով է գործածվել, թե փոխաբերական:

 Գրեք՝ ինչ եք դուք սիրում անել, օրվա ո՞ր ժամին, տարվա ո՞ր եղանակին և հիմնավորե՛ք:

Եղիշե Չարենց

  • Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց-
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

  • Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
  • Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը  գարունը:  Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
  • Վերնագրի՛ր բանաստեղծությունները: 
  • Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s