Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 23.05.2019

Լրացուցիչ կրթություն

  • Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:

  • Փակագծում տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

 

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 17.05.2019

Դասավանդողի և սովորողի դերում

  •  Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր Ավ. Իսահակյանի «Մեծ ճշմարտությունը» առակի վերաբերյալ կամ կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ առակ, պատմվածք, բանաստեղծություն, կազմե՛ք նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել:
  • Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  • Ընդգծված հատվածները կետադրե՛ք:

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ոու բանվոր է վարձում ձեռնարկի համար: Ինքը՝ առավոտ վաղ՝ աշխատակիցներից առաջ, կանգնում է ոտքի հսկելու համար աշխատանքը և երեկոյան՝ բանթողից հետո միայն, գնում է հանգստանալու:

Վարպետ ու բանավոր, յուրաքանչյուրն իր մասով բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանում է շենքը: Բայց հարուստ մարդուն թվում է թե գործը շատ թույլ է առաջ գնում շենքը ատդանդաղ է բարձրանում: Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորոական օրերից շատ կարճ -հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հանգստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևը շտապ մայրամուտ է գլորվում:

Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած, հասնում է օրավարձի դառն վայրկյանը: Ի՞նչ է նշանակում այս: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես, դիտմամաբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանուխ: Բայց արևը-արևն անկաշառ է, անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից-արևմուտք: Եվ սրտնեղում է հարուս մարդը խիստ հրամաններ է արակում որ եռանդուն աշխատեն չդանդաղեն չծուլանան: Բարկանում է, զայրանում աջ ու ձախ բանվորի վրա, սպառնում օրավարձից կտրել, հանել գործից:

Անշեղ կատարվում է հարամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ է առաջանում շենքըդանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում- նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքնչյուրի օրավարձը՝ համարելով իր եռնարկն անիմաստ գործ ծախսած փողը՝ ջուրն ընկած:

   Եղավ որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը ուր ապրում էր մեծահարուստ մարդը: Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտեց քաղաքացիներին մինչև վերջին  թելը, ավերեց և հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան՝ հազիվ ազատված սրից ու հրից: Հին հարուստը՝ հիմա կողոպտված ու աղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք: Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ ենքի վրա բանելու:

Աևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելուն հետ բանթող, գնում էր հանգստանալու: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն երկար էր օրը-ծա՛նր, ծա՛նր դժվարին: Քարացել է ժամանակը և չի շարժվում: Այդ ե՞րբ էր, որ լույսը ծագեց. շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևը իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա: Ինչքա՜ն, ինչքա՜ն հոգնած է, աղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքը ի՞նչ շուտ է աճում, աճում է ժամեժամ: Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը  այսպես կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը: Բայց արևը-արդեն անկաշառ է, անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում. ե՞րբ պիտի կտրի- անցնի նա այդ անվերջանալի ուղին՝ արևելից արևմուտք: Եվ երբ մի օր ուժասպառ ու հոգնած ընկավ գետնին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտ գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,- այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, և աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը: Այն ժամանակ  միայն հասկացավ և զգաց արյան բոլոր կաթիլներով՝ կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:

Արդյունքներ՝

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 16.05.2019

Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել և զբաղվում է իր անհատական նախագծով:

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 15.05.2019

Չորեքշաբթի՝       Իմ առաջարկությունները, դիտարկումները Մայրենի ուսումնական պարապմունքի վերաբերյալ:

  • Մայրենիի պարապմունքների ընթացքում նշե՛ք այն նախագիծը, որով աշխատելը ձեզ դուր է գալիս: Հիմնավորե՛ք:
  • Ի՞նչ եք կարդացել և սովորոել Մայրենիից:
  • Ո՞ր բանաստեղծությունն է ձեզ ավելի շատ դուր եկել՝ ներկայացրե՛ք ձայնագրությամբ:
  • Գրե՛ք՝ ի՞նչ նախագծերով կուզեիք աշխատել կամ ի՞նչ կփոխեիք այն նախագծերում, որոնցով աշխատում եք:
  • Ներկայացրե՛ք Մայրենիի բաժինը՝ առանձնացնելով ձեր կատարած աշխատանքները: Նյութը ներկայացնել power point ծրագրով՝ անհրաժեշտության դեպքում հավելելով տեքստային մաս կամ նկարներ:

Արդյունքներ

 

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 14.05.2019

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 14

Նպատակը՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում

  • Մի քաի նախադասությամբ պատմեք, ներկայացնեք ձեր ամենասիրելի,  ուսումնական նախագծի մասին, ներկայացրե՛ք նախագծի բովանդակությունը, նպատակը:
  • Գրի՛ր քո կարծիքը տվյալ ուսումնական նախագծի վերաբերյալ՝ նշելով քո ձեռքբերումները, գիտելիքները: 
  • Ներկայացրե՛ք ձեր  ամենահաջողված աշխատանքը այդ նախագծի շրջանակներում իրականացրած և մի քանի նախադասությամբ բացատրե՛ք, նկարագրե՛ք:

Արդյունքներ՝

Posted in Նախագծային գործունեություն

Ուսումնական տարվա ամփոփում 13.05.2019

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սսսովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13

Նպատակը՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում

  • Նկարագրե՛ք կրթահամալիրը՝ անդրադառնալով նաև ձեր մուտքին կրթահամալիր, կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքներին, որոնց մասնակցել ենք:
  • Առանձնացրե՛ք այն ուսումնական պարապմունքները, նախագծերը, որոնք ձեզ դուր են գալիս,գրե՛ք ինչ կփոխեիք, ի՞նչ նոր առաջարկություններ ունենք այդ նախագծերի վերաբերյալ: : Մի քանի կետերով բնութագրե՛ք, նշե՛ք՝  ի՞նչ եք սովորել, ի՞նչ դրական ազդեցություն են ունեցել: Խորհուրդ կտաք՝ մյուս սովորողներին էլ մասնակցել, ինչո՞ւ:
  • Շարունակեք միտքը՝ Ես կրթահամալիրում…..  
  • Ամբողջացրեք, խմբագրեք վերը նշված հարցերի պատասխանները և տեսագրեք՝ պատրաստե՛ք տեսանյութ և տարածեք՝ կցելով ձեր աշխատանքին:

Արդյունքներ՝

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 02.05.2019

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:

Լրացուցիչ կրթություն

  1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

  • Կարդալ Ղ. Աղայանի «Ապագայի համար» պատմվածքը:
  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:
  • Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ինչի՞ մասին է ըստ քեզ:
  • Նկարագրի՛ր Քասիին և Կիրակոսին: 

Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը:
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում:
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.
— Ա˜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը:
— Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար, — պատասխանում է ալևոր Քասին, — քեզ ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք:

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 26.04.2019

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:

Լրացուցիչ կրթություն

Գործնական քերականություն

  1. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

2. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամբառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: