Posted in Ուսումնական նախագծեր

Ուսումնական տարվա ամփոփում

Մասնակիցներ՝ 6-5 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 13-17

Նպատակը՝ Ուսումական տարվա ամփոփում՝ սովորողների այս ուսումնական շրջանում ցուցաբերած աշխատանքի, գործունեության ստուգում, ստացած գիտելիքների ամրապնդում, ամփոփում, նրանց նոր մտահղացումների, հետաքրքրությունների  բացահայտում:  Կրթահամալիրը և կրթահամալիրում անցկավող ուսումնական պարապմունքները իրենց տեսանկյունից բացահայտում, նկարագրում, տարածում:

  • Ես  և իմ կրթահամալիրը: Նկարագրել կրթահամալիրը՝ անդրադառնալով նաև ձեր մուտքին կրթահամալիր, կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքներին, որոնց մասնակցել ենք :Առանձնացնել այն ուսումնական պարապմունքները, նախագծերը, որոնք ձեզ դուր են գալիս, գրե՛ք ինչ կփոխեիք, ի՞նչ նոր առաջարկություններ ունենք այդ նախագծերի վերաբերյալ: Մի քանի կետերով բնութագրել, նշե՛լ՝  ի՞նչ եք սովորել, ի՞նչ դրական ազդեցություն են ունեցել: Խորհուրդ կտաք մյուս սովորողներին էլ մասնակցել, ինչո՞ւ:  Շարունակեք միտքը՝ Ես կրթահամալիրում…..  Ամբողջացրեք, խմբագրեք վերը նշված հարցերի պատասխանները և տեսագրեք՝ պատրաստե՛ք տեսանյութ և տարածեք՝ կցելով ձեր աշխատանքին:
  • Իմ ամենասիրելի ուսումնական նախագիծը, դասընթացը:  Մի քաի նախադասությամբ պատմեք, ներկայացնեք ձեր ամենասիրելի,  ուսումնական նախագծի մասին, ներկայացրե՛ք նախագծի բովանդակությունը, նպատակը: Գրի՛ր քո կարծիքը տվյալ ուսումնական նախագծի վերաբերյալ՝ նշելով քո ձեռքբերումները, գիտելիքները: Ներկայացրե՛ք ձեր  ամենահաջողված աշխատանքը այդ նախագծի շրջանակներում իրականացրած և մի քանի նախադասությամբ բացատրե՛ք, նկարագրե՛ք:
  • Դասավանդողի և սովորողի դերում: Ընտրե՛ք  այն պատմվածքը, առակը, բանաստեղծությունը, որը ձեզ դուր է եկել:  Կարդացե՛ք, վերլուծե՛ք,  կազմե՛ք  հարցեր տվյալ տեքստի վերաբերյալ, նաև այնպիսի հարցեր, որոնք լեզվական աշխատանք են պահանջում կատարել: Կատարե՛ք ձեր կազմած առաջադրանքները:
  • Իմ առաջարկությունները, դիտարկումները Մայրենի ուսումնական պարապմունքի վերաբերյալ: Մայրենիի պարապմունքների ընթացքում նշե՛ք այն նախագիծը, որով աշխատելը ձեզ դուր է գալիս:   Ի՞նչ եք կարդացել և սովորոել Մայրենիից: Ո՞ր բանաստեղծությունն է ձեզ ավելի շատ դուր եկել՝ ներկայացրե՛ք ձայնագրությամբ: Գրե՛ք՝ ի՞նչ նախագծերով կուզեիք աշխատել կամ ի՞նչ կփոխեիք այն նախագծերում, որոնցով աշխատում եք: Ներկայացնել Մայրենիի բաժինը՝ առանձնացնելով ձեր կատարած աշխատանքները: Նյութը ներկայացնել power point ծրագրով՝ անհրաժեշտության դեպքում հավելելով տեքստային մաս կամ նկարներ:
  • Նախագծային գործունեություն՝ յուրաքանչյուր սովորող շարունակում է աշխատել անհատական նախագծերով:
  • Գրե՛ք ստեղծագործական աշխատանք` Մայրենիի ստացած գիտելիքները, հմտությունները, դրանց կիրառումը մյուս պարապմունքներին: Նյութը ներկայացրեք՝ ինչպես անհատական նախագիծերը՝ տեսգրությամբ, ձայնագրությամբ:

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s