Posted in Թարգմանություններ

Թարգմանություն գրաբարից

Աւետարան ըստ Մատթէոսի Գլուխ ԺԱ.

1 Եւ եղեւ իբրեւ կատարեա՛ց Յիսուս զպատուէր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնա՛ց անտի քարոզե՛լ եւ ուսուցանե՛լ ի քաղաքս նոցա: 2 Իսկ Յովհաննէս իբրեւ լուաւ ի բանտին զգործսն Շարունակել կարդալ “Թարգմանություն գրաբարից”

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 20.05.2019

ԺԵ)  Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի.  եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի։  

                                                                                                                         (Ղուկաս   ԺԴ,  11)

 

ամենայն                     — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով

բարձրացուցանէ         — բարձրացնում է

խոնարհեսցի               — խոնարհվի, կխոնարհվի,  պիտի խոնարհվի, խոնարհվելու է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.

զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։

ԻԶ)   Եւ իբրեւ մտանիցէք ի տունն, ողջոյն տաջիք նմա եւ ասասջիք` ողջոյն

տանս այսմիկ։ Եթէ իցէ տունն արժանի, եկեսցէ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թէ ոչ իցէ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի:    

                                                                                                                (Մատթէոս   Ժ,   12-13)

իբրեւ                               — երբ

մտանիցէք                       — մտնեք, կմտնեք, պիտի մտնեք

տաջիք                             — տաք, կտաք,  պիտի տաք, տալու եք

ասասջիք                         — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք, ասացեք

տանս այսմիկ                 — այս տանը

դարձցի                            — դառնա, կդառնա, պիտի դառնա, դառնալու է

Առավօտ լուսոյ

Առավօտ լուսոյ

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա:

Բխումն ի հորէ

Բխեա ի հոգւոյս

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան

Գանձիդ ծածկելոյ

Գտող զիս արա:

Դուռն ողորմութեան

Դավանողիս բաց

Դասեցո վերնոցն:

  • Կարդա՛լ «Առավոտ լուսո»՝«Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգը :
  • Մի քանի նախադասությամբ , քո բառերով ներակայացրո՛ւ ի՞նչի մասին է :
  • Բանաստեղծությունը սովորի՛ր և ներկայացրո՛ւ ձայնագրությամբ:

Լրացուցիչ կրթություն

ԼԸ) Լուարուք ապաքէն զի ասացաւ. սիրեսցես զընկեր քո, եւ ատիցես զթշնամին քո։ Այլ ես ասեմ ձեզ. սիրեցէք զթշնամիս ձեր. օրհնեցէք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ` որ լլկեն զձեզ եւ հալածեն. զի եղիջիք որդիք հօր ձերոյ որ յերկինս է. զի արեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի´նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց` զի´նչ աւելի առնէք, ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն: 

                                                                                                                     (Մատթէոս Ե,  43-47)

ապաքէն                                                         — անշուշտ, արդարև

բարի արարէք                                               — բարություն արեք

լլկեն                                                                — լլկում են

եղիջիք                                                            — լինեք,  կլինեք,  պիտի լինեք, լինելու եք

ածէ անձրեւ                                                   — անձրև է թափում

զայնոսիկ                                                      — նրանց

զի՞նչ վարձք իցեն                                         — ի՞նչ կլինի վարձը

ո՞չ ապաքէն                                                   — չէ՞ որ, մի՞թե ոչ

առնէք                                                             -անում եք

 

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 06.05.2019

ԺԹ)  Աստուած սէր է : Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

                                                                                           (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)

ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի

ի սէր                            -սիրո մեջ

սէրն կատարեալ        — կատարյալ սերը

ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

                                                                                                                      (Յովհաննէս   Գ,  16)

զորդին իւր միածին      — իր միածին որդուն

ետ                                   — տվեց

մինչեւ                            — այստեղ` մինչև անգամ

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
  • Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
  • Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
  • Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել ռուսերենից   գրաբարից՝ աշխարհաբար դարձրու հատվածը՝

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

 

Յաղթեցեր          — հաղթեցեր

Հաւանեաց         — հավանյաց

աչագեղոյ           — աչագեղո

զպատանիդ       — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ                      — միո

դիւցազանց         — դյուցազանց

յաւիտենական   — հավիտենական

 

Բառարան

 

յաղթեցեր         — հաղթեցիր

հաւանեաց       — հավանիր

անսա                — հավատա

բանից                — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ      — այդ պատանուն

զի                        — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն                  — մասին, պատճառով, համար

միոյ քինու         — մի քենի

դիւցազանց        — դյուցազունների, դյուցազուններին

օրէն                    — օրենք, կարգ

զարմ                   — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ               — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն             — սպանել

ծառայեցուցանել                          — ծառայեցնել

ի ստրկաց կարգի                         — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական    — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Արդյունքները

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանություն գրաբարից

 

 

 

 

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 29.04.2019

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցավ

Քրիստոս ի մէջ մեր հայտնեցավ

Որ էն Աստուած աստ բազմեցավ.

Խաղաղութեան ձայն հնչեցաւ:

Եկեղեցի մի անձն եղև,

Համբոյրս յօդ լրման տուաւ

Թշնամութիւնն հեռացաւ,

Սէրն  յընդհանուրսն սփռվեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձրեալ զձայն,

Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,

Միասնական Աստուածութեանն,

Որում սրովբէքն են սրբաբան:

Բառարան

Ի մէջ մեր- մեր մեջ

Յայտնեցաւ-հայտնվեց

Յընդհանուրս- ընդհանուրի մեջ

Բարձրեալ-բարձրացնելով

Տուք-տվեք

Սէրովբէքն-սերովբեներ, հրեշտակներ

Սրբաբան-մաքուր լեզվով խոսող կամ գրող, հստակախոս, պարզախոս, սրբաբանություն անող:

Հարցեր և առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը գրի՛ր աշխարհաբարով այնպես, ինչպես կկարդաս գրաբարով:
  • Բանաստեղծությունը թարգմանի՛ր աշխարհաբար:
  • Դուրս գրի՛ր այն հատվածը, որ քեզ դուր եկավ, մի քանի նախադասությամբ գրավոր վերապատմի՛ր այդ հատվածը:

Լրացուցիչ կրթություն

  • Առաջին տունը սովորի՛ր անգիր:

Նախադասությունը դարձրո՛ւ աշխարհաբար և սովորի՛ր բառերի բացատրությունը:

  • ԺԽնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։                                                                                                                           (Ղուկաս  ԺԱ,  910)տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու էհայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնելզի                     — որովհետև, քանի որ, թեբացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է

    գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք

    առնու              — առնում է, վերցնում է

Աշխարհաբա՛ր դարձրու`

ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:

Արդյունքներ

Թարգմանություն ռուսերենից

  1. Տիգրան Գրիգորյան-Արևի ճառագայթը և կարապի փետուրը
  2. Անահիտ Վերմիշյան-Թիթեռը և թրթուրը
  3. Արման Գևորգյան-Ճշմարտությունն ամենից թանկ է
  4. Արարատ Ոսկանյան-Ագռավը և բուն
  5. Մարկ Հովհննիսյան-Գերանդին և քարը
  6. Մելիք Ադամյան-Ո՞վ է ամենից լավ թաքնվում
  7. Սեդա Մարգարյան-Ճշմարտությունը ամեն ինչից թանկ է
  8. Գոհարինե Ազնաուրյան-Վախեցած կատուն
  9. Մարիա Ազնաուրյան-Վախեցած կատուն
  10. Նանե Ժամհրյան-Ճանճն ու ցեցը

Թարգմանություն գրաբարից

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 22.04.2019

Թարգմանել գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից գրաբար:

1.Տրված բառերը դարձրու աշխարհաբար:

Խաղամ, խաղաս,աւանդ, նշոյլ, դոյլ, ուրոյն, իւղ, անկիւն, աղիւս, միւս, մատեան, դարձեալ, վայրկեան, դղեակ, կարադամ, խաղա, աղուէս, Յոհաննէս, արքայ, երեկոյ, գիւտ, ամաւթ (աւ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է օ), աւր, աւձ:

2.Տրված բառերը դարձրո՛ւ գրաբար :

Աբեղա, Տիգրանա, ընծա, բացակա, կռվել, Աստված, դժվար, թշվառ, հունական , հույս, նվաճել, հովիվ, ավազան, դարձյալ, օրացույվ, օձ, ագռավ, ապացույց:

 

Է) Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

 Կարդա այսպես.

պիտոյ    — պիտո

կարողաց        — ուժ ունեցողներին, առողջներին

 

Բառարան

ոչ է պիտոյ      — պետք չէ

կարողաց        — ուժ ունեցողներին, առողջներին

 

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե´ս է կարդացվում ոյ-ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Աշխարհաբար գրի’ր նախադասությունը:

Այս ասույթը գործածի’ր իբրև շարադրության վերնագիր:

 

ԺԲՄարդ բարի` ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս. եւ մարդ չար` ի չար  գանձուց սրտի իւրոյ հանէ զ չարիս:      

                                                                                                                      (Մատթէոս  ԺԲ,   35)


ի բարի գանձուց սրտի իւրոյ         — իր սրտի բարի գանձերից

զբարիս                                              —  բարիքը, բարի բաները

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ-ն աշխարհաբար նախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսի հետևություն անել.

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։

Լրացուցիչ կրթություն

ԶԸնկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                     — ընկալեցեք, վերցրեք

ակն                                     — ակ, թանկարժեք քար

զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Լրացրո՛ւ նախադասաթյունը.

Խրատը, ……….. ու   …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)

լե՛ր                       — եղի՛ր

ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանություն գրաբարից

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 15.04.2019

 

 

Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք:

Կարդա՛ այսպես

լաւ-լավ

կոյր-կույր

Բառարան

աչօք-աչքով

մտօք-մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախդասությունը թարգմանի՛ր աշխարհաբար:
  2. «Կոյր մտօք» արտահայտությունը ինչպե՞ս ես հասկանում:

 

Լրացուցիչ կրթություն

Իւրաքանչիըր ծառ ի պտղո իւրմէ ճանաչէ:

Կարդա՛ այսպես

  • իւրաքանչիւր-յուրաքանչյուր
  • ի պտղո-ի պտղո
  • իւրմէ-յուրմէ

Բառարան

ի պտղո իւրմէ-իր պտղից

ճանաչի-ճանաչում է:

Նախադասությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Տրված բառերը գրի՛ր գրաբարյան ուղղագրությամբ՝ հիշատակ, հարգել, կավ, հարավ, դժվար, վկա, թունավոր:  (Յ բառասկզբում արտասանվում է հ, օրինակ՝ յայտնի=հայտնի, Ու բառամիջում այնավորից առաջ արտասանվում է վ՝ արուեստ=արվեստ, ւ տառը գրվում է ձայնավորների միջև և արտասանվում է վ):

Թարգմանություն ռուսերենից

  1. Սեդա Մարգարյան- «Կատակեցին»
  2. Արարատ Ոսկանյան-«Թիթեռնիկը և թրթուրը»
  3. Դավիթ Սողոմոնյան-Մանրէները
  4. Տիգրան Գրիգորյան-«Երկիր, որտեղ ամեն ինչ ամենալավն է»
  5. Արման Գևորգյան-«Թիթեռնիկը և թրթուրը»
  6. Անահիտ Վերմիշյան-«Հպարտ եղնիկը»
  7. Նանե Ժամհրյան-«Լճափոս, լճակ, թե՞ լիճ»
  8. Մարկ Հովհաննիսյան-Թիթեռը և թրթուրը
  9. Մելիք Ադամյան-Թիթեռը և թրթուրը

Թարգմանություն գրաբարից

 

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 08.04.2019

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդալ հատվածը, գրել աշխարհաբար այնպես, ինչպես կկարդաք գրաբարով:
  • Թարգմանե՛լ աշխարհաբար և վերնագրե՛լ:
  • Դուրս գրե՛ք ձեզ դուր եկած տողերը և սովորոե՛ք:

Լրացուցիչ կրթություն

Տրված նախադասությունները դարձնել աշխարհաբար, բառերի բացատրությունը սովորոել:

Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու

ամենայն        — ամեն, ամեն մի

բանիւ             — խոսքով

ելանէ             — ելնում է

ի բերանոյ      —  բերանից

Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ  եւ      զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

 

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ

ոչ կարէ              — չի կարող

երկուց տերանց  — երկու տիրոջ

զմին                     — մեկին

ատիցէ                  — ատի, կատի,պիտի ատի

Արդյունքներ

Թարգմանություն գրաբարից

Թարգմանություն ռուսերենից կամ անգլերենից

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 01.04.2019

Երկուշաբթի՝ Թարգմանություն գրաբարից, ռուսերենից

  • Բանաստեղծությունն գրի՛ր աշխարհաբարով այնպես, ինչպես կկարդաս գրաբարով:
  • Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրի՛ր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նարն:
  • Բանաստեղծությունը թարգմանի՛ր աշխարհաբար:

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել ռուսերենից, գրաբարից՝

Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու

ամենայն        — ամեն, ամեն մի

բանիւ             — խոսքով

ելանէ             — ելնում է

ի բերանոյ      —  բերանից

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝

ա) հացիւ բառը

բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Արդյունքներ

Թարգմանություն գրաբարից

Թարգմանություն ռուսերենից

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 18.03.2019

«Յաղագս Նորին Յոհանու մասին»

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց, խաղկատակ լիներ նոցա. Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության, որում ծարաւեալ, պասքեալ փափաքէր, սակայն միահանէք այն էին նորա: Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորացն, և զուղտու զձայն ածեր կառաչելով, , զօրէն ուղտու այնպես փարելով: Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու փոխանակ ընդ մեղաց իւրաեանց. և ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս: Այսպիսի էր այրս Յոհանս, այսպիսի գործս գործէր վասն ագահության:

Բառարան

Սոյն-այս

Յորժամ երթար- երբ գնում էր:

Խաղկատակ լինէր- խեղկատակություն, միմոսություն անել:

Որում ծարաւեալ պասքեալ փափաքէր- որին անհագաբար փափագում էր:

Սակայն միահանէք այն էին նորա- և այդ խեղկտակությունները միջոց էին նրա համար:

Ի չորք անկեալ յոտս և ի ձեռս- ոտքերի և ձեռքերի վրա ընկած, չորեքթաթ:

Փարելով-շրջելով:

Զմուրհակս-մուրհակ:Ի վերայ ողին Յոհանու- դնում էին Հոհանի ողնաշարի վրա կամ ողնաշարին:

Փոխանակ ընդ մեղաց իւրաեանց- իրենց մեղքերի փոխարեն կամ իբրև իրենց մեղքերին թողություն տալու համար:

Այսպիսի գործս գործէր վասն ագահության- այսպիսի գործեր էր գործում կամ անում ագահության համար:

Առաջադրանքներ

1.Տեքստը թարգմանե՛ք աշխարհաբար՝ օգտվելով բառարանից:

2. Տեքստից դուրս գրե՛ք այն բառերը, որոնք բառարանում բացատրված չեն և որոնք ձեզ համար անհասկանալի են:

3.Տրված նախադասությունների դիմաց աշխարհաբարով գրի՛ր այնպես, ինչպես կկարդաս գրաբարում:

Օրինակ՝

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց- Սույն Հոհան եպիսկոպոս որդի Փառնիյա հորժամ երթար առ թագավորն Հայոց:

Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության-

 Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորաց-

Ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս-

Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու-

4.Նկարագրի՛ր Հոհանին, կցանկանայիր հասնել մեծ փառքի Հոհանի օրինակով: Հիմնավորի՛ր պատասխանդ:

Ծանոթություն: Գրաբարում ներկա ժամանակաձևն ունի հետևյալ վերջավորությունները՝

Ամ-խաղամ (խաղում եմ), գրեմ  (գրում եմ)

Աս-խաղաս (խաղում ես) գրես   (գրում ես)

Այ-խաղա (խաղում է)    գրէ  (գրում է)

5.Աշխարհաբա՛ր դարձրու` խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:

6.Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Ժա)      Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:  

կամիք              — կամենում եք

արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են

արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք:

Լրացուցիչ կրթություն 18.03.2019

Թարգմանել գրաբարից աշխարհաբար 18.03.2019

Թարգմանել ռուսերենից

Արդյունքները

Թարգմանություն ռուսերենից 18.03.2019

  1. Լուիզա Եղիազարայն-«Թիթեռնիկը և թրթուրը»
  2. Մելիք Ադամյան- «Սոխակն ու թուփը»
  3. Կարեն Մարգարյան- «Գողը»
  4. Մարկ Հովհաննիսյան-«Հավերժական վեճ»
  5. Անահիտ Վերմիշյան- «Ո՞վ է ամենից լավ թաքնվում»
  6. Տիգրան Գրիգորյան- «Երեք հարված փայտով»
  7. Արման Գևորգյան —«Ինքնասպանություն գործած մարդու հավատը»
  8. Սեդա Մարգարյան- «Ով է ամենից լավ թաքնվում»
  9. Արինա Ազնաուրյան
  10. Արարատ Ոսկանյան- «Մշտական կռիվ»

Թարգմանություններ գրաբարից

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 11.03.2019

Թարգմանություն ռուսերենից, գրաբարից

1.Նախադասաթյուններն  աշխարհաբար գրիր՝  բոլոր հնարավաոր տարբերակներով՝ քանի ձևով կարող ես՝օգտվելով ստորև տրված բառերի բացատրություննից:

Ա) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Գ) Որ հատուցան է չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ԴԱմենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում

զլոյս                                          — լույսը

ոչ գայ                                         — չի գալիս

առ լոյսն                                   — լույսի մոտ, դեպի լույսը

մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

  1. Վերլուծի՛ր առաջին առաջադրանքի՝ Աստվածաշնչից վերցրած հատվածները, գրի՛ր քո կարծիքը:

 

3.Գրաբարյան բառերի դիմաց  գրել այնպես, ինչպես կարդում ենք՝ օգտվելով ստորև ներկայացված հուշումից:

Հիշի՛ր՝ գրաբարում բառասկզբում յ կիսաձայնը արտասանվում է ≪հ≫ :

Օրինակ՝ Յակոբ-Հակոբ, յոյս-հույս:

Բառավերջի ա  և ո ձայնավորներից հետո գրվում է յ կիսաձայնը, բայց չի արտասանվում. օրինակ՝ շղթայ-շղթա:

Ու-ն  բառամիջում այնավորից առաջ արտասանվում է ≪վ≫:

≪Ւ ւ≫ տառը արտասանվում է ≪վ≫:

Աւ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է ≪օ≫ և աշխարհաբարում գրվում է ≪օ≫ տառով, երբեմն ≪ո≫ տառով: Օրինակ՝ աւձ-օձ:

Ա) Յիշատակ, յաղագս(=մասին, համար), անյայտ, յաճախ, յայտնի, յաղթանակ, յաջորդ, յավէտ, յուշարար, յիսուն, աւր, ամաւթ :

Բ) Երեխայ, արքայ, պողոտայ, վկայ, երեկոյ, անհաճոյ, Տիգրանայ, գետոյ, գոյ:

Գ) Աւագանի, շառաւիղ, տաւիղ, անիւ, աւազ, սակաւ, ագռաւ, հարաւ, բնաւ, խոնաւ, արեւ, թունաւոր:

Դ) Արուեստ, դժուար, նուիրական, պատուական, առեղծուած, զինուոր:

 Լրացուցիչ կրթություն

Թարգմանել գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից՝ գրաբար

Արդյունքները՝

Թարգմանություն ռուսերենից 11.03.2019

  1. Արարատ Ոսկանյան- «Ով է ամենից լավ թաքնվում» 
  2. Դավիթ Սողոմոնյան-«Սկյուռն ու գայլը»
  3. Նանե Ժամհրյան-«Ոչ մի ընդհանուր բան»
  4. Մելիք Ադամյան-«Մանրէներ»
  5. Արման Գևորգյան-«Կոկորդիլոսը և շնաձուկը» 
  6. Մարինա Արզումանյան-«Կարճ ծածկոցը»
  7. Արինա Արզումանյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  8. Տիգրան Գրիգորյան-«Շաբաթվա ամենալավ օրը»
  9. Լուիզա Եղիազարյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  10. Անահիտ Վերմիշյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  11. Սեդա Մարգարյան-«Ցեցը թռավ դեպի լճակ և զարմացավ»
  12. Արինա Ազնաուրյանի- «Պինգվի՞ն, ո՞վ ես դու»

Թարգմանություն գրաբարից 11.03.2019

  1. Գոռ մնացականյան
  2. Տիգրան Գրիգորյան
  3. Սարգիս Հովհաննիսյան
  4. ԱՆդրե Վիրաբյան
  5. Սարգիս Հովհաննիսյան