Թարգմանություն գրաբարից, ռուսերենից
Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր երկուշաբթի
Մասնակիցներ՝6-5 դասարանի սովորողներ
Նպատակը՝զարգացնել օտար բառերը, նախադասությունները մայրենի լեզվով վերարտադրելու կարողությունը, օտար բառերի հայերեն համարժեքը բառարանով գտնելու իմացությունը: Գրաբարից թարգմանությունների միջոցով տարբերակել մայրենի լեզվի բառերի իմաստները՝ գրաբարով, արևելահայերենով, միևնույն բառը գործածել տարբեր լեզուներում՝ աշխարհաբարում, գրաբարում տարբեր իմաստներով, գրաբարի ուղղագրության իմացություն:
Ընթացքը՝Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ամեն շաբաթ կատարում է թարգմանություն գրաբարից, կամ ռուսերենից: Արդյունքում ունենում ենք հետաքրքիր աշխատանքներ, թարգմանություններ, որոնց մեջ արտահայտվում է նաև յուրաքանչյուր սովորողի մտածողությունը, ձևավորվում է թարգմանական աշխատանք կատարելու հմտությունները, միտքը ճիշտ ձևակերպելու կարողությունները: