Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք․ հաշվետվություն

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք «Ես կարողանում եմ» 

Մանկավարժական հոդված՝ «Կրտսեր սեբաստացիները ՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ»

Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում

Մանկավարժական սեմինար պարապմունք՝ «Ուսումնառություն աշխարհում» 

Սովորողների բլոգները

Հարթակում ծնողն է՝ «Քրիստոնեական դաստիարակաություն», վարում են ծնող Մերի Մակարյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետը։

Համագործակցային նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություններ՝ Շարունակել կարդալ “Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք․ հաշվետվություն”

Posted in Հոդված, Մայիսյան հավաք

Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ

WhatsApp Image 2021-05-27 at 10.05.11 «Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը։  Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք»: Ջոն Հոլթ

Իսկ սովորողներին այդ իրական աշխարհի հասանելիության հնարավորությունը տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր-հիմնադրամի նպատակներից մեկը հեղինակային կրթական ծրագրի ստեղծումն է և տարածումը կրթական փոխանակումների միջոցով։ Կրթական փոխանակումների միջոցով սեբաստացի դասավանդողները կարողանում են իրենց փորձը, ուսուցման կազմակերպման նոր մեդոթները փոխանցել   հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժական աշխատողներին, սովորողները միաժամանակ ցուցադրում են իրենց կարողությունները, հմտությունները, դրանք սովորեցնում հանրակրթական դպրոցի սովորողներին, դառնաում ուսումնական պարպմունքի կազմակերպիչներ։ Շարունակել կարդալ “Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ”

Posted in 2019-2020 ուստարի, Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

«Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»․ բարձունքը հաղթահարված է

Ուրախ արևները հայտնվել էին մի երկրում, որտեղ ամեն ինչ կանաչ էր ու լեռնոտ: Կոտայքի մարզ մտնելուց հետո առաջինը, որ անցավ սովորողների մտքով, իրենց առաջ փռված բնությունն ու լեռները տեսնելուց հետո, այս նախադասությունն էր. «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»։  2.2 դասարանի սովորողները հաղթահարեցին Կոտայքի մարզի Արզական գյուղի Սուրբ Նեղուցի բարձունքը։ Սեբաստացիները այցելեցին Արզական գուղի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց,  շրջեցինք դպրոցում, ծանոթացանք Արզական գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ։ Երկրորդ դասարանի սովորողներին ՝ որպես մեր ծանոթության խորհրդանիշ, նվիրեցինք մեր շշլացրած գինին։ Դպրոցում շրջելուց հետո տեղի սովորողների և կազմակերպիչ Ն․ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեցինք գյուղի ժամը՝ Սուրբ Թադևոս եկեղեցի, կատարեցինք Ուսումնական ժամերգություն։ Որից հետո շարունակեցինք քայլքը  դեպի Սուրբ Նեղուցի վանք։ Արզական գյուղի սովորողները ամբողջ ընթացքում ուղեկցեցին մեզ, օգնեցին, միասին հաղթահարեցինք Սուրբ Նեղուցի բարձունքը՝ ճանապարհին խոսելով, քննարկելով։ Սովորողները պատմում էին իրենց գյուղի , եկեղեցու առասպելի մասին , սեբաստացիներին օգնում էին, բացատրում ՝ինչպե՞ս ըստ առասպելի, երազանք պահել, ինչպե՞ս անցնել ճանապարհը։ Բարձունքը հաղթահարելուց հետո միասին Դալար գետի ափին ճաշեցինք, վայելեցինք մեր նվաճումը։

Սուրբ Նեղուցի բարձունքը հաղթահարված է

Հանգստանալուց հետո Դալար գետի ափին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ,   իրականացրինք նաև Համբարձման ծեսը։ Սովորողները միասին խաղացին բակային խաղեր, դոմինո, վայելեցին բնությունը։

Համբարձման ծեսը Սուրբ Նեղուցիվանքում՝ Դալար գետի ափին՝

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Խաղ + մաթեմատիկա

2.2 դասարանի սովորողները կարողանում են խաղալ մաթեմատիկական խաղեր, բանավոր հաշվել, խնդիրներ հորինել։ Սովորողները խաղում են մաթեմատիկական լոտո, բանավոր հաշվում են, միմյանց ուղղում տարբեր մաթեմատիկական հարցեր, խմբերից յուրաքանչյուրը խնդիր է հորինում, մյուսները՝ լուծում։ Միասին քննարկում են, առաջարկում խնդրի լուծման տարբերակներ, ընկերների հետ բանավիճում որոշ հարցերում՝ փորձեմ են հաշվելով հաստատել կամ հերքել ընկերոջ պատասխանը, հաշվարկը՝ մի խոսքով ուրախ մաթեմատիկա։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Սովորեցնում են մեդիահմուտ սեբաստացիները

«Ես կարողնաում եմ» ուսումնական նախագծի շրջանակում 2.2 դասարանի սովորողները 1.2 դասարանի սովորողներին ներկայացրին՝՝ նախ իրենք ի՞նչ են կարողանում են անել, ի՞նչ նոր համակարգչային ծրագրերի են տիրապետում, հետո սովորեցրին իրենց ընկերներին։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ես և շրջակա աշխարհ․ սովորողների ամփոփումները

Սովորողների հետ իրականացրինք ծաղկատունկ։ Բուսաբուծության լաբորատորիայից մեզ հետ բերեցինք քրիզանթեմ ծաղիկները, սածիլեցինք, ստեղծեցինք փոքրիկ ծաղկանոց, որը պարբերաբար խնամում ենք՝

Ծաղկատունկ ուրախ արևների ծաղկանոցում

Սովորողների աշխատանքները

Էմիլի Շահվերդյան

Կատրինա Լալայան

Էլանա Շահվերդյան

Շարունակել կարդալ “Ես և շրջակա աշխարհ․ սովորողների ամփոփումները”

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար

Ամառային ուսումնական ճամբար․ 31.05-11.06.2021

Մասնակիցներ՝  «Ուրախ արևներ» 4-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ 31.05-11.06.2021

Ամառային ուսումնական ճամբարին  իրականացվող նախագծեր

Բլոգուսուցում-բլոգավարություն

Ուսումնական այց Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Ուսումնական ճամփորդություն` Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Սասունցի Դավիթ մուլտֆիլմի միասնական դիտում, քննարկում

Ընթերցանություն բակում

Ամառային ուսումնական ճամբար՝ 31.05-04.11.2021 Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական ճամբար․ 31.05-11.06.2021”

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար

Ուսումնական այց Ագարակ․ ձիավարություն և կենդանիների կերակրում

Մասնակիցներ՝ 2-րդ, «Ուրախ արևներ» 4- րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝  Հունիսի 4-ին, ժամը 10։30-13։30

Նպատակը՝ Այցելել Ագարակ, ձիավարել և կերակրել Ագարակի կենդանիներին։

Խնդիրներ՝

  • Թիմային , համագործակցային աշխատելու հմտության ձևավորում
  • կրտսեր ընկերներին սովորեցնել և ծանոթացնել   անվտանգության կանոններին և պահպանել քայլքի ընթացքում,
  • միմյանց օգնելու, սովորեցնելու կարողության ամրապնդում
  • ձիավարության, կենդանիների նկատմամաբ վախի հաղթահարում

Նկարագրությունը՝ 2-րդ ջոկատի և «Ուրախ արևեր» 4- րդ  ջոկատի ճամբարականները քայլքով կայցելեն Ուսումնական ագարակ։ Կբաժանվենք երկու խմբի, ճամբարականների մի խումբը նախ կձիավարի, մյուս խումբը` կկերակրի կենդանիներին։ Հետո խմբերը կփոխեն իրենց գործունեությունը։

Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար

Ուսումնական այց Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Մասնակիցներ՝2-րդ և  «Ուրախ արևներ» 4- րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝  Հունիսի 2-ին, 

Նպատակը՝ Աշխատել կավով, Հազարն Բլբլուլ հեքիաթի հերոսներին։

Խնդիրներ՝

  • Թիմային , համագործակցային աշխատելու հմտության ձևավորում
  • կրտսեր ընկերներին սովորեցնել և ծանոթացնել   անվտանգության կանոններին և պահպանել քայլքի ընթացքում 
  • միմյանց օգնելու, սովորեցնելու կարողության ամրապնդում
  • կավով աշխատելու հմտությունների ձեռքբերում

Շարունակել կարդալ “Ուսումնական այց Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց”

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատանային նախագիծ․ 24.05-27.05.2021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ (երկրորդ եթերաշրջան)

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Բլոգուսուցում

Ես կարողանում եմ

Ուսումնական ճամփորդություն․ բարձունքի հաղթահարում՝

Արզական գյուղի Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում Շարունակել կարդալ “Աշխատանային նախագիծ․ 24.05-27.05.2021”