Սովորողների հետ շարունկում ենք ռոդարիական հեքիաթների ընթերցումը, որ ուղղեկցվում է ռոդարիական նոր հորինուկներով, հեքիաթների ամենատարբեր շիլաշփոթներով։ Ջ․ Ռոդարիի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է չ տառով», հեքիաթը ընթերցելուց, քննարկելուց հետո, սովորողները հորինեցին հետաքրքիր նմանատիպ հորինուկ-հեքիաթներ՝ նկարված Paint նկարչական ծրագրով, որոնք հետո պետք է դառնան շիլաշփոթ։
Ալֆրեդ Հարությունյան-«Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր»
Լինում է, չի լինում մի մարդ է լինում ,այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։Նա մի անգամ գնաց քաղաք ։ Այդ քաղաքում, ուր նա գնաց տեսավ , որ բոլոր ծառերը թափանցիկ էին։ Մեքենաները թափանցիկ էին։ Մարդիկ թափանցիկ էին։ Եվ նա շատ զարմացավ , նույնիսկ, դա շատ ծիծաղելի էր։ Նա էլ էր ուզում թափանցիկ լիներ և նրա երազանքը կատարվեց ։ Նա դարձավ թափանցիկ։ Նրան օգնեցին այնտեղի մարդիկ։ Նա գնաց իր գյուղ ։Այնտեղի մարդիկ միայն իր հագուստն էին տեսնում, վախենում էին , բայց երբ ճանաչեցին, սկսեցին հարցնել՝ ինչպես է թափանցիկ դարձել ։ Այդ մարդիկ էլ էին ուզում թափանցիկ լինել ։ Բայց այդ մարդիկ չ գտան այդ քաղաքը, քանի որ այն թափանցիկ էր։
Լիլի Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շրջված էր»
Մի աղջիկ է լինում շատ էր սիրում ճամփորդել։ Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկիրում, որտեղ ամեն ինչ շրջված էր: Նա քայլում էր երկնքով :Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց. Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ”