Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում

2020-2021  ուսումնական տարին ֆիզիկական միջավայրում  մեկնարկվեց մի փոքր ավելի ուշ՝ Աշնանային ամենամյա 15-րդ ստեղծագործական հավաքով՝ սեպտեմբերի 15-ից, մինչ այդ աշխատում էինք սովորողների հետ առցանց ուսումնական ճամբարում։ Առցանց ուսումնական ճամբարի ընթացքում առցանց անդրադարձել ենք մաթեմատիկային, քննարկել, ավելի հաճախ և արդյունավետ էր մաթեմատիկական խաղերը, բանավոր քննարկումները, տրամաբանական հարցերի շուրջ քննարկումը, սովորողները ներկայանում էին իրենց հորինած խնդիրներով, հարցերով, ուղղում էին իրենց ընկերներին, միասին պատասխանում էինք առցանց տեսադասի ընթացքում։ Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում”

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 10.05-14.05.2021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ (երկրորդ եթերաշրջան)

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Համագործակցային նախագիծ՝ Ուսումնական քայլք Խաղողի գինու դպրոց, Բուսաբուծության լաբորատորիա

Ընթերցանության նյութեր՝ Ջ․ Ռոդարի ․ Ռոդարիական հորինուկներ,սովորողները իրենց հորինած ռոդարիական հորինուկներից ընտրում են երկու հորինուկ և դարձնում խառնաշփոթ,Ղ․ Աղայան «Հիշողություն», «Վինի Թուխ» հեքիաթի երկրորդ մասը։

Մաթեմատիկա՝ Խաղում ենք մաթեմատիկական խաղեր, կատարում մաթեմատիկական առաջադրանքներ, կազմում են սովորողները մաթեմատիկական հարցեր իրենց ընկերների համար։ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 10.05-14.05.2021”