Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում

Մայիսյան հավաքին ընդառաջ 2.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Լուսագյուղ, տեղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ իրականացնելու կրթական փոխանակումներ։ Մեր ճամփորդությունը սկսվեց Ապարանի Տառերի պուրակից, սովորողները պուրակում գտան իրենց անվանատառերը, երգեցինք «Այբ, բեն, գիմ» երգը։ Նախաճաշելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Լուսագյուղ։Լուսագյուղի սովորողների հետ շրջեցինք դպրոցում, սովորողները միասին մարզադահալիճում մարզական խաղեր խաղացին, իսկ դպրոցի՝ կանաչ, լեռներով շրջապատված բակում միասին սկսեցինք ռոդարիական հնարքներից, հեքիաթներից։ Սեբաստացիները Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովորողներին սովորեցրին ռոդարիական թարս հարցեր տալ, մտածել,  հեքիաթները խառնել, շիլաշփոթ դարձնել։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, սովորեցինք «Փափուռի» պարերգը, պատրաստվեցինք Համբարձման ծեսին, սովորեցինք Համբարձման երգ։  Սեբաստացիները պատմեցին՝ ինչպես ենք մենք տոնում Համբարջման ծեսը, Լուսագյուղի սովորողներն էլ պատմեցին՝ ինչպես են իրենք տոնում Ջանգյուլումը կամ Համբարձումը։ Լուսագյուղի սովորողների հետ այցելեցինք Սուրբ Խաչ եկեղեցի , իրկանացրինք միասնական Ուսումնական ժամերգություն, միասին նկարեցինք բակում։ Ստանալով օրհնություն՝ հրաժեշտ տվեցինք միմյանց, արդեն կրթահամալիրում հանդիպելու պայմանավորվածությամբ։

Posted in Ընթերցարան

Ղ․ Աղայան «Հիշողություն»

Հիշողություն 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: Շարունակել կարդալ “Ղ․ Աղայան «Հիշողություն»”