«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ արևներն են, պատմում են իրենց անցակացրած հավես օրվա մասին․ ինչպե՞ս են կրթական փոխանակումներ կատարել, ի՞նչ են սովորել և սովորեցրել։ Ի՞նչն է ավելի շատ իրենց դուր եկել, ի՞նչ տարբերություններ են նկատել սեբաստացիները։
Day: 05.05.2021
Ջ․ Ռոդարի․ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»
Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես: Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարի․ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»”