Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք

Ծնողը ուսումնական պարպմունքի կազմակերպիչ․ «Քրիստոնեկան դաստիարակություն»

Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորող Արեգ Գասպարյանի մայրիկը՝ Մերի«» Մակարյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետը կազմակերպեցին ուսումնական պարապմունք հակաբացիլ միջավայրում «Քրիստոնեկան դաստիարակություն» թեմայով։ Ուսումնական պարապմունքին մասնակցում էին Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ, դասավանդողներ։ Ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում, սովորողների հետ խոսեցինք քրիստոնեության մասին, ի՞նչ ենք հասկանում յուրաքանչյուրս, ի՞նչ է հավատքը, ինչի՞ն ենք հավատում, ինչի՞ն կարելի է հավատալ, ինչին՝ ոչ ։ Սովոորղները պատմեցին իրենց կյանքից տարբեր իրավիճակներ, երբ անկախ իրենց տարիքից, իրենք գիտակցել են, որ այդ իրավիճակից դուրս գալու ելքը աղոթքն է։ Այսինք՝ մենք քրիստոնեկան դաստիարակություն ստանում ենք առաջին հերթին ընտանիքից, ծնողներից, ծնվում ենք  քրիստոնյա, սովորեցինք , որ կարևորը մինչև վերջ քրիստոնյա մնալն է ՝ լվատես, բարի, ազնիվ, ուժեղ մարդ մնալն է։ Սովորեցինք զերծ մնալ տարբեր տեսակի սովորույթներից, որոնք ձեռք ենք բերել համացանցից, չհավատալ նյութական ինչ-որ նշանների, մեր մեջ հավատքի ուժը ավելին է, քան որևէ «կարմիր ժապավեն», որը պետք է օգնի մեզ հասնել մեր երազանքին։