Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2020-2021, Ես կարողանում եմ

Ուսումնական քայլք դեպի Խաղողի և գինու դպրոց

2.2 դասարանի սովորողները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին Արևմտյան դպրոցում՝ Ուսումնական քայլք + լողուսուցում, լողուսուցումից հետո ուսումնական քայլքով այցելեցին Խաղողի և գինու դպրոց։ Խաղողի և գինու դպրոցում ընտրությամբ խմբի սովորողները ծանոթացրին խաղողի գինու ստեղծման գործընթացին, պատմեցին , ցույց տվեցին այն հիմնական սարքերը, որոնց միջոցով գինի են ստանում։ Ծանոթացրին նաև շշլացման գործընթացին, սովորողները մասնակցեցին իրենք էլ շշալցրեցին, մաքրեցին և ախտահանեցին գինու շշերը։ Իրենց շշալցրած գինին տեղափոխեցին գինիների հնեցման պահեստ։ Տեսանք նաև մյուս գինիները, իմացանք՝ ինչպես է կատարվում հնեցումը։ Ինչպես սովորողներն են ասում․ մինչ այդ մենք գինին ստանում էինք ձեռքով, այսօր արդեն տեսանք, որ կա հատուկ սարք, որը ճզմում է խաղողը, խաղողահյութը հեշտությամբ առանձնացնելով։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ, Լողուսուցում

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հարվային դպրոցի 2.2 դասարանի լողորդները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, մարզիչ՝ Տաթև Համբարյան։ Սովորողները «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ցուցադրեցին իրենց լողի կարողություններն ու հմտությունները։ Արդեն 2.2 դասարանի սովորողները լողում են առանց ջրային օղակների, թևիկների։ Կարողանում են լողավազանի մի ձողից լողալ մյուսը՝ ճիշտ կատարելով լողի շարժումները։ Մեր լողուսուցումը սկսեցինք նախավարժանքով նախքան ջուրը մտնելը և ջրում։ Նախավարժանքից  հետո սովորողները սկսեցին լողալ՝ ձեռքերն առաջ՝ ոտքերը շարժելով ջրում՝ ճիշտ շնչառությամբ։ Սովորեցինք նաև  թիկնալողը՝ լողալ մեջքի վրա պառկած ջրում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան