Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք

Բլոգավարություն սովորեցնում են ավագ ընկերները

Մեծ ոգևորությամբ 2.2 դասարանի սովորողների հետ բացեցինք իրենց բլոգները, ընտրեցինք բլոգի թեման։ Բլոգում մնացած աշխատանքները կատարեցին իրենց ավագ ընկերների՝ 3.1 դասարան ի սովորողների օգնությամբ։ Սովորեցին նյութ հրապարակել բլոգում, You Tube- յան հղում հրապարակել,  խմբագրել հրապարակումը։ Սովորողները շարունակում են մեծ ոգևորությամբ վարել իրենց բլոգները։ս

Սովորողների բլոգները՝

Շարունակել կարդալ “Բլոգավարություն սովորեցնում են ավագ ընկերները”
Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2020-2021

Բլոգուսուցում-բլոգավարություն․ սովորեցնում են ավագ ընկերները

Մասնակիցներ՝ 2.2, 3.1  դասարանների  սովորողներ

Ժակետը՝ մայիս

Նպատակը՝ Սովորողների հետ բացել իրենց անհատական բլոգները, սովորեցնել վարել բլոգը։ Շարունակել կարդալ “Բլոգուսուցում-բլոգավարություն․ սովորեցնում են ավագ ընկերները”

Posted in Մայիսյան հավաք, Ռադիոնյութեր, Ես կարողանում եմ

Շփոթված արևները․ «Ուրախ արևներ» ռադիո#21

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում շփոթված արևնենր են։ Արևներից յուրաքանչյուրը հայտնվել էր իր պատկերացրած ռոդարիական աշխարհում, պատմել այդ մասին՝ Ռոդարիական-հորինուկներ։ Այնքան հետաքրքիր ռոդարիական պատմություններ  ստացվեցին,  որ ուրախ արևները շփոթված սկսեցին այդ պատմություներն էլ շիլաշփոթ դարձնել։ Արդյունքում ստացվեց ռոդարիական շիլաշփոթ, այս անգամ արևների հորինած հեքիաթներով։

Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր

Վիկտորիա Բադալյան -«Հայլիների երկիրը» և Լիլի Թորոսյանի «Երկիր, որտեղ բոլոր բառերը շրջված են» հեքիաթների շիլաշփոթ ՝

Շատ վաղուց կար մի քաղաք, բայց այն սովորական քաղաք չէր։ Մի աղջիկ է լինում շատէր Շարունակել կարդալ “Շփոթված արևները․ «Ուրախ արևներ» ռադիո#21”

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ

Մարզական ստուգատես. հեծանվավարություն + ինքնագլորում

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ցուցադրում են իրենց մարզական կարողությունները։ Մարզվելուց հետո վարում ենք հեծանիվ և ինքնագլորներ։

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ծաղկաղկատունկ ուրախ արևների ծաղկանոցում

2.2 դասարանի սովորողները Ուսումնկան քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին , Խաղոի և գինու դպրոցում հանդիպեցինք Ավագ դպրոցի սովորողների ընտրության խմբին, ծանոթացանք գինու պատրաստման գործընթացին, սարքավորումներին, այցելեցինք Բուսաբուծության լաբորատորիա։ Բուսաբուծության լաբորատորիայից սովորղները իրենց հետ քայլքով Հարավային դպրոց բերեցին քրիզանթեմ ծաղիկներ և վայրի խաղողի տնիկներ։ Այսօր միասին տնկեցինք մեր ծաղիկները, խաղողի տնիկները, ստեղծեցինք մեր փոքրիկ ծաղկանոցը։

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝մայիսի 24-ին(27), ժամը՝ 09:30-16:30

Վայրը՝  Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Նպատակը՝ Հայրենաճանաչություն բարձունքի հաղթահարում, բարձունք հաղթահարելու  հմտությունների զարգացում, շրջակա միջավայրի ուսումնասիրում։

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Արզական․ Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարում”

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխտանքային նախագիծ.17.05-21.052021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ (երկրորդ եթերաշրջան)

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Համագործակցային նախագիծ՝

Ընթերցանության նյութեր՝  Ջ. Ռոդարի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»  

Մաթեմատիկա՝ Խաղում ենք մաթեմատիկական խաղեր,մաթեմատիկական լւտո,  կատարում մաթեմատիկական առաջադրանքներ, եռանիշ թվեր, կազմությունը: Շարունակել կարդալ “Աշխտանքային նախագիծ.17.05-21.052021”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական նախագծեր 2020-2021, Ես կարողանում եմ

Ուսումնական քայլք դեպի Խաղողի և գինու դպրոց

2.2 դասարանի սովորողները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին Արևմտյան դպրոցում՝ Ուսումնական քայլք + լողուսուցում, լողուսուցումից հետո ուսումնական քայլքով այցելեցին Խաղողի և գինու դպրոց։ Խաղողի և գինու դպրոցում ընտրությամբ խմբի սովորողները ծանոթացրին խաղողի գինու ստեղծման գործընթացին, պատմեցին , ցույց տվեցին այն հիմնական սարքերը, որոնց միջոցով գինի են ստանում։ Ծանոթացրին նաև շշլացման գործընթացին, սովորողները մասնակցեցին իրենք էլ շշալցրեցին, մաքրեցին և ախտահանեցին գինու շշերը։ Իրենց շշալցրած գինին տեղափոխեցին գինիների հնեցման պահեստ։ Տեսանք նաև մյուս գինիները, իմացանք՝ ինչպես է կատարվում հնեցումը։ Ինչպես սովորողներն են ասում․ մինչ այդ մենք գինին ստանում էինք ձեռքով, այսօր արդեն տեսանք, որ կա հատուկ սարք, որը ճզմում է խաղողը, խաղողահյութը հեշտությամբ առանձնացնելով։

Posted in Մայիսյան հավաք, Մարմնակրթություն, Ես կարողանում եմ, Լողուսուցում

Ուսումնական քայլք + լողուսուցում

Հարվային դպրոցի 2.2 դասարանի լողորդները քայլքով մասնակցեցին լողուսուցման պարապմունքին  Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, մարզիչ՝ Տաթև Համբարյան։ Սովորողները «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակում ցուցադրեցին իրենց լողի կարողություններն ու հմտությունները։ Արդեն 2.2 դասարանի սովորողները լողում են առանց ջրային օղակների, թևիկների։ Կարողանում են լողավազանի մի ձողից լողալ մյուսը՝ ճիշտ կատարելով լողի շարժումները։ Մեր լողուսուցումը սկսեցինք նախավարժանքով նախքան ջուրը մտնելը և ջրում։ Նախավարժանքից  հետո սովորողները սկսեցին լողալ՝ ձեռքերն առաջ՝ ոտքերը շարժելով ջրում՝ ճիշտ շնչառությամբ։ Սովորեցինք նաև  թիկնալողը՝ լողալ մեջքի վրա պառկած ջրում։

Մարզիչ՝ Տաթև Համբարյան

Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում

2020-2021  ուսումնական տարին ֆիզիկական միջավայրում  մեկնարկվեց մի փոքր ավելի ուշ՝ Աշնանային ամենամյա 15-րդ ստեղծագործական հավաքով՝ սեպտեմբերի 15-ից, մինչ այդ աշխատում էինք սովորողների հետ առցանց ուսումնական ճամբարում։ Առցանց ուսումնական ճամբարի ընթացքում առցանց անդրադարձել ենք մաթեմատիկային, քննարկել, ավելի հաճախ և արդյունավետ էր մաթեմատիկական խաղերը, բանավոր քննարկումները, տրամաբանական հարցերի շուրջ քննարկումը, սովորողները ներկայանում էին իրենց հորինած խնդիրներով, հարցերով, ուղղում էին իրենց ընկերներին, միասին պատասխանում էինք առցանց տեսադասի ընթացքում։ Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի կազմակերպումը երկրորդ դասարանում”