Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 10.05-14.05.2021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ (երկրորդ եթերաշրջան)

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Համագործակցային նախագիծ՝ Ուսումնական քայլք Խաղողի գինու դպրոց, Բուսաբուծության լաբորատորիա

Ընթերցանության նյութեր՝ Ջ․ Ռոդարի ․ Ռոդարիական հորինուկներ,սովորողները իրենց հորինած ռոդարիական հորինուկներից ընտրում են երկու հորինուկ և դարձնում խառնաշփոթ,Ղ․ Աղայան «Հիշողություն», «Վինի Թուխ» հեքիաթի երկրորդ մասը։

Մաթեմատիկա՝ Խաղում ենք մաթեմատիկական խաղեր, կատարում մաթեմատիկական առաջադրանքներ, կազմում են սովորողները մաթեմատիկական հարցեր իրենց ընկերների համար։ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 10.05-14.05.2021”

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք, Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ

Սովորողների հետ շարունկում ենք ռոդարիական հեքիաթների ընթերցումը, որ ուղղեկցվում է ռոդարիական նոր հորինուկներով, հեքիաթների ամենատարբեր շիլաշփոթներով։ Ջ․ Ռոդարիի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է չ տառով», հեքիաթը ընթերցելուց, քննարկելուց հետո, սովորողները հորինեցին հետաքրքիր  նմանատիպ հորինուկ-հեքիաթներ՝ նկարված  Paint  նկարչական ծրագրով, որոնք հետո պետք է դառնան շիլաշփոթ։

Ալֆրեդ Հարությունյան-«Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր»

Քաղաք, որտեղ ամեն ինչ թափանցիկ էր  Լինում է, չի լինում մի մարդ է լինում ,այդ մարդը ապրում էր Ջոն գյուղում։Նա մի անգամ գնաց քաղաք ։ Այդ քաղաքում, ուր նա գնաց տեսավ , որ բոլոր ծառերը թափանցիկ էին։ Մեքենաները թափանցիկ էին։ Մարդիկ թափանցիկ էին։ Եվ նա շատ զարմացավ , նույնիսկ, դա շատ ծիծաղելի էր։ Նա էլ էր ուզում թափանցիկ լիներ և նրա երազանքը կատարվեց ։ Նա դարձավ թափանցիկ։ Նրան օգնեցին այնտեղի մարդիկ։ Նա գնաց իր գյուղ ։Այնտեղի մարդիկ միայն իր հագուստն էին տեսնում, վախենում էին , բայց երբ ճանաչեցին, սկսեցին հարցնել՝ ինչպես է թափանցիկ դարձել ։ Այդ մարդիկ էլ էին ուզում թափանցիկ լինել ։ Բայց այդ մարդիկ չ գտան այդ քաղաքը, քանի որ այն թափանցիկ էր։

Լիլի Թորոսյան- «Երկիր, որտեղ ամեն ինչ շրջված էր»

Մի աղջիկ է լինում շատ էր սիրում  ճամփորդել։  Մի օր նա որոշեց ճամփորդել: Նա շատ գնաց և հայտնվեց մի երկիրում, որտեղ ամեն ինչ շրջված էր: Նա քայլում էր երկնքով :Նա տեսավ մի գյուղացու,այդ գյուղացին մի կատու վերցրեց և ասաց. Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ․ ռոդարիական հորինուկ-հեքիաթներ”

Posted in 2020-2021ուստարի, Մայիսյան հավաք

Ծնողը ուսումնական պարպմունքի կազմակերպիչ․ «Քրիստոնեկան դաստիարակություն»

Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորող Արեգ Գասպարյանի մայրիկը՝ Մերի«» Մակարյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի տեսուչ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետը կազմակերպեցին ուսումնական պարապմունք հակաբացիլ միջավայրում «Քրիստոնեկան դաստիարակություն» թեմայով։ Ուսումնական պարապմունքին մասնակցում էին Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ, դասավանդողներ։ Ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում, սովորողների հետ խոսեցինք քրիստոնեության մասին, ի՞նչ ենք հասկանում յուրաքանչյուրս, ի՞նչ է հավատքը, ինչի՞ն ենք հավատում, ինչի՞ն կարելի է հավատալ, ինչին՝ ոչ ։ Սովոորղները պատմեցին իրենց կյանքից տարբեր իրավիճակներ, երբ անկախ իրենց տարիքից, իրենք գիտակցել են, որ այդ իրավիճակից դուրս գալու ելքը աղոթքն է։ Այսինք՝ մենք քրիստոնեկան դաստիարակություն ստանում ենք առաջին հերթին ընտանիքից, ծնողներից, ծնվում ենք  քրիստոնյա, սովորեցինք , որ կարևորը մինչև վերջ քրիստոնյա մնալն է ՝ լվատես, բարի, ազնիվ, ուժեղ մարդ մնալն է։ Սովորեցինք զերծ մնալ տարբեր տեսակի սովորույթներից, որոնք ձեռք ենք բերել համացանցից, չհավատալ նյութական ինչ-որ նշանների, մեր մեջ հավատքի ուժը ավելին է, քան որևէ «կարմիր ժապավեն», որը պետք է օգնի մեզ հասնել մեր երազանքին։

Posted in Մայիսյան հավաք, Ռադիոնյութեր

Հավես օր․ «Ուրախ արևներ» ռադիո#20

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ արևներն են, պատմում են իրենց անցակացրած հավես օրվա մասին․ ինչպե՞ս են կրթական փոխանակումներ կատարել, ի՞նչ են սովորել և սովորեցրել։ Ի՞նչն է ավելի շատ իրենց դուր եկել, ի՞նչ տարբերություններ են նկատել սեբաստացիները։

Posted in Ընթերցարան

Ջ․ Ռոդարի․ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես: Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարի․ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»”

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում

Մայիսյան հավաքին ընդառաջ 2.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Լուսագյուղ, տեղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ իրականացնելու կրթական փոխանակումներ։ Մեր ճամփորդությունը սկսվեց Ապարանի Տառերի պուրակից, սովորողները պուրակում գտան իրենց անվանատառերը, երգեցինք «Այբ, բեն, գիմ» երգը։ Նախաճաշելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Լուսագյուղ։Լուսագյուղի սովորողների հետ շրջեցինք դպրոցում, սովորողները միասին մարզադահալիճում մարզական խաղեր խաղացին, իսկ դպրոցի՝ կանաչ, լեռներով շրջապատված բակում միասին սկսեցինք ռոդարիական հնարքներից, հեքիաթներից։ Սեբաստացիները Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովորողներին սովորեցրին ռոդարիական թարս հարցեր տալ, մտածել,  հեքիաթները խառնել, շիլաշփոթ դարձնել։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, սովորեցինք «Փափուռի» պարերգը, պատրաստվեցինք Համբարձման ծեսին, սովորեցինք Համբարձման երգ։  Սեբաստացիները պատմեցին՝ ինչպես ենք մենք տոնում Համբարջման ծեսը, Լուսագյուղի սովորողներն էլ պատմեցին՝ ինչպես են իրենք տոնում Ջանգյուլումը կամ Համբարձումը։ Լուսագյուղի սովորողների հետ այցելեցինք Սուրբ Խաչ եկեղեցի , իրկանացրինք միասնական Ուսումնական ժամերգություն, միասին նկարեցինք բակում։ Ստանալով օրհնություն՝ հրաժեշտ տվեցինք միմյանց, արդեն կրթահամալիրում հանդիպելու պայմանավորվածությամբ։

Posted in Ընթերցարան

Ղ․ Աղայան «Հիշողություն»

Հիշողություն 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: Շարունակել կարդալ “Ղ․ Աղայան «Հիշողություն»”

Posted in Մայիսյան հավաք, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 03.05-07.05.2021

Մայիսյան 16-րդ ստեղծագործական հավաք

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Ուրախ արևներ» ռադիո  շուրջտարյա նախագիծ (երկրորդ եթերաշրջան)

«Աղայան +  Ռոդարի» ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնական ժամերգություն Ապարանի եկեղեցում, կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցի հետ

Ծնողը ուսումնական պարպմունքի կազմակերպիչ՝ «Քրիստոնեական դաստիարակաություն», վարում են ծնող Մերի Մակարյանը և Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Ընթերցանության նյութեր՝ Ջ․ Ռոդարի «Երկիր, որտեղ ամեն ինչ սկվում էր Չ տառով»,

«Վինի Թուխ» հեքիաթի ընթերցում, առաջին մասը։ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 03.05-07.05.2021”

Posted in Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․մայիս

Բանավոր մաթեմատիկա՝07.05.2021

Մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկական խաղեր

11.05-14.05.2021

1.«Ես» 7 անգամ  մեծ եմ 9 թվից:

2. <<Ես>> 5 անգամ  փոքր եմ 20 թվից: Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկա․մայիս”

Posted in Ուսուցչի լաբորատորիա, Ուսուցչի օրագիր

«Ուսումնառություն աշխարհում»․ Ջոն Հոլթ

« Ուսումնառություն աշխարհում» Ջոն Հոլթ

Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը. շատ ժամանակ և տարածք`իրենց փորձի մասին մտածելու, երևակայություն և խաղ՝ դրանք իմաստավորելու համար, և խորհուրդներ, ճանապարհային քարտեզներ, ուղեցույցներ, որպեսզի ավելի հեշտացնենք իրենց ցանկացած վայրը գնալը (ոչ թե այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պետք է գնան), և գտնեն այն, ինչ ուզում են գտնել:   Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք: Շարունակել կարդալ “«Ուսումնառություն աշխարհում»․ Ջոն Հոլթ”