Posted in 2019-2020 ուստարի, Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Կրթական փոխանակումների նախագծեր

«Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»․ բարձունքը հաղթահարված է

Ուրախ արևները հայտնվել էին մի երկրում, որտեղ ամեն ինչ կանաչ էր ու լեռնոտ: Կոտայքի մարզ մտնելուց հետո առաջինը, որ անցավ սովորողների մտքով, իրենց առաջ փռված բնությունն ու լեռները տեսնելուց հետո, այս նախադասությունն էր. «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»։  2.2 դասարանի սովորողները հաղթահարեցին Կոտայքի մարզի Արզական գյուղի Սուրբ Նեղուցի բարձունքը։ Սեբաստացիները այցելեցին Արզական գուղի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց,  շրջեցինք դպրոցում, ծանոթացանք Արզական գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ։ Երկրորդ դասարանի սովորողներին ՝ որպես մեր ծանոթության խորհրդանիշ, նվիրեցինք մեր շշլացրած գինին։ Դպրոցում շրջելուց հետո տեղի սովորողների և կազմակերպիչ Ն․ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեցինք գյուղի ժամը՝ Սուրբ Թադևոս եկեղեցի, կատարեցինք Ուսումնական ժամերգություն։ Որից հետո շարունակեցինք քայլքը  դեպի Սուրբ Նեղուցի վանք։ Արզական գյուղի սովորողները ամբողջ ընթացքում ուղեկցեցին մեզ, օգնեցին, միասին հաղթահարեցինք Սուրբ Նեղուցի բարձունքը՝ ճանապարհին խոսելով, քննարկելով։ Սովորողները պատմում էին իրենց գյուղի , եկեղեցու առասպելի մասին , սեբաստացիներին օգնում էին, բացատրում ՝ինչպե՞ս ըստ առասպելի, երազանք պահել, ինչպե՞ս անցնել ճանապարհը։ Բարձունքը հաղթահարելուց հետո միասին Դալար գետի ափին ճաշեցինք, վայելեցինք մեր նվաճումը։

Սուրբ Նեղուցի բարձունքը հաղթահարված է

Հանգստանալուց հետո Դալար գետի ափին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ,   իրականացրինք նաև Համբարձման ծեսը։ Սովորողները միասին խաղացին բակային խաղեր, դոմինո, վայելեցին բնությունը։

Համբարձման ծեսը Սուրբ Նեղուցիվանքում՝ Դալար գետի ափին՝

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն