Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023, Դասարանական ռադիո

Ուրախ արևներ ընտանեկան և դասարանական ռադիո. նոր եթերաշրջան

«Ուրախ արևներ» ռադիոյի լոգոն՝   

Արև Արև

«Ուրախ արևներ» ռադիոյի նախերգը՝

Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախատեսվում է` շաբաթական  3-4  ռադիոթողարկում՝ առօրյա, գրական և տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի, գրական ընթերցումների, ռադիոթատրոնների տեսքով:Ռադիոնյութերը պետք է լինեն 3-5  րոպե տևողությամբ:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
  • ծնողի ներգրավածությունը ուսումնական գործընթացում

Խնդիրներ՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Ընթացք՝ Ռադիոն դասարանական է և ընտանեկան: Դասարանական ռադիոթարկումները կլինեն տեղեատվական, ուսումնական առօրյայից, ճամփորդական:

Ընտանեկան ռադիթողարկումները կսկսենք  «Ես և իմ մոլորակը»  թեմայով: Սովորղները ծնողների հետ հարցազրույց են վարւմ իրենց մասին, իրենց մանկության, նախասիրությունների, պատմում են իրենց անան հետաքրքիր ծագման մասին, ինչով են տարբերվում, ինչ յուրահտուկ կարողությամբ են օժտված: Ինչո՞վ են սիրում զբաղվել նողների հետ: Ծնողների օգնությամբ կարող են կսիվել հետաքրքիր տեղեկատվական նյութվ:Սովորղներն էլ իրենց հերթին ներկայացնում ենք իրենց «մոլորակը»: Նկարագրում ինչպիսի՞ն է կամ ինչպիսի՞ն կցանկանային տեսնել, գուցե շատերը արդեն ունեն:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն