Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ նոր եթերաշրջան
Մայրենի՝Հովհ. Թումանյանի «Ծիտը», Աղայանի «Ծիտն ու բազեն», հեգել, վանկատել, կազմել բառակապակցություն, նախադասություն, վերհիշել Արտուտիկ, Լուսին, Կռունկները, Մեղուն, Աքաղաղն ու կտուրը բանաստեղծությունները:
Սովորի՛ր հեքիաթախաղ՝ «Շունը» բանաստեղծությունը, հեքիաթախաղ՝ Երեք արջերի հեքիաթը
Մաթեմատիկա՝Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:
Ես և շրջակա աշխարհ՝ բնապահպանություն՝ դիտի՛ր տեսադասը և սովորի՛ր՝ Բնապահպանություն
Մեդիահմտություններ՝ միացնել համակարգիչը, անջատել, աշախատել Paint նկարչական ծրագրով։
Մարմնակրթություն՝ ամեն օր մարզվի՛ր, հեծանից վարի՛ր, տեսագրի՛ր մարզանքդ և ուղարկի՛ր։
Երգ՝ «Արև», «Կաքավիկ», «Աշուն է»
Նկարի՛ր կամ պատրաստի՛ր քո սիրելի հերոսին