Տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.
1.Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր ունեն 5 աթոռը միասին:
2.Մեկ կատուն ունի 2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
3.Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:
1․Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում։
2․Հայրն ունի 2 աղջիկ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
3․Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։
1․Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
2․Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
3․Երեխան գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։
ա․ 65 բ․ 70 գ․ 72 դ․ 81 ե․ 90
Ֆլեշմոբ՝ Առաջին մակարդակ
Լուծի՛ր մաթեմատիկական խաչբառը՝
Խաղում ենք մաթեմատիկական խաղեր՝