Առաջին դասարանի սովորող Հայկ Գևորգյանի մայրիկը՝ Գոհար Հովսեփյանը , կազմակերպեց ուսումնական պարապմունք՝ «Իմ իրավունքների մասին» թեմայով։ Հետաքրքիր, ուսուցողական և ինտերակտիվ խաղերի միջոցով սովորողների հետ առանձնացրինք մեր իրավունքները, քննարկեցինք դիմացինի իրավունքների մասին։ Սովորողները դիտեցին նաև կարճամետրաժ մուլտֆիլմեր իրավունքների մասին, որից հետո քննարկեցինք։ Խաղ -բանավեճի միջոցով սովորեցին միմյանց հետ բանակցել, գալ համաձայնության ՝ իրավունքները չխախտելով, իրար հետ չվիճելով։