Posted in Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ․ 28․11-02․12․2022

«Ուրախ արևներ» ռադիո․ նոր եթերաշրջան

Բանավոր մաթեմատիկա

Հեռավար ուսուցում

Ամանորյա նախագիծ

Ընթերցանության նյութ՝ «Կատուն ու մուկը»

Լեզվագործունեություն՝ գրել և մուտքագրել ես, սեբաստացի եմ  բառերը, վերհիշել և մուտքագրել սովորած բառերը:

Սար, տուն, աշուն , բառերի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել:

Մուկն ու կատուն

Կատուն մկին
Ասաց․- Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս,
Հազար թուման
Փող կստանաս։
Պատասխանեց
Մուկը կատվին․
— Չեմ արժանի
Էդ մեծ պատվին․
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րճ,
Շատ լավ գիտեմ
Փորդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը։ Շարունակել կարդալ “Աշխատաժամանակ․ 28․11-02․12․2022”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Ամանորյա նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-23

Նպատակը՝ նաապատրաստվել Ամանորին, մասնակցել Ամնորյա տոնախմբությանը

Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Թեմաներ`

Տոնական խոհանոց

 Բացիկների, մեդիաբացիկների պատրաստում

Ուրախ երգեր, պարեր

Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ

Ամանորը մեր ընտանիքում

Ամանորյա հեքիաթների ընթերցում

Մուլտֆիլմերի դիտում

Նկարագրությունը՝  Բանավոր խոսքի զարգացում՝ Սովորողների հետ միասին կպատրաստվենք Ամանորյա տոնախմբությանը։ Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ Սովորողների հետ  կպատրաստենք տոնածառ ձեռքի տակ եղած նյութերով՝ կոներով, ծառի ճյուղերով, կպատրաստենք գունավոր թղթերով ձնեմարդ, ձմեռ պապ, բացիկներ, ամանորյա օրացույց:

Մեդիահմտությունների զարգացում՝ Paint  նկարչական ծրագրով կստեղծենք Ամանորյա մեդիաբացիկներ, բացիկ-շնորհավորանքներ, կնկարենք Իմ Ամանորը:

Տոնական խոհանոց՝  Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում.

  • «Ավետիս»
  • «Զար զընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր

Նախագիծը կամփոփենք՝ մեր Ամանորյա բեմադրությամբ՝

Ամանորյա տոնախմբության մասնակցությամբ:

Ամանորյա ճամփորդությամբ՝ Ամանորյա ներկայացում դիտելու՝ «Նվեր Ձմեռ պապիկին», բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան:

Արդյունքների ամփոփում՝

Ամանորյա նախագիծ

Բանավոր մաթեմատիկա

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԵԴԻԱԲԱՑԻԿՆԵՐ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ԵՒ ՄՈՄԱԿԱԼՆԵ

Պատրաստում ենք տարեգաթա տարեգաթա

Ամանորյա տոնախմբություն

Ուսումնական ճամփորդություն Խամաճիկների պետական թատրոն

Posted in 2022-2023ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․21.11-25.11.2022

Ուսումնական նածագծեր՝

Սեբաստացու օրեր

«Ուրախ արևներ» ռադիո․ նոր եթերաշրջան

Բանավոր մաթեմատիկա

Հեռավար ուսուցում

Ընթերցանության նյութ՝ «Կատուն ու մուկը» , «Քամի»

Մայրենի` «Քամի» հեգել, վանկատել բանաստեղծության բառերը։

Լեզվագործունեություն՝ գրել և մուտքագրել ես, սեբաստացի եմ  բառերը, վերհիշել և մուտքագրել սովորած բառերը:

Սար, տուն, աշուն , բառերի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել: Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․21.11-25.11.2022”

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#11

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ սեբաստացիներն են։ Այս թողարկումը նվիրված է սեբաստացիներին։ Սեբաստացու օրերի մասին են խոսում, իրենց թողարկման հյուերերի հետ փորձում են պատմել սեբասատցի լինելու մասին, ի՞նչ առավելություններ ունեն սեբաստացիները կամ ինչո՞վ է դժվար սեբասատցի լինել։ Դպրոցից դուրս ինչպես է երևում, որ իրենք սեբաստացի են կամ որքանով է օգնում սեբաստացի լինել։ Ռադիոհաղորդավարներ Արեն Սահակյան, Ադանա Կտրակյան, ռադիոթողարկման հյուրեր Լիլի Թորոսյան, Արեգ Գասպարյան։

Posted in Ուսումնական ագարակ

Ձիավարություն Ուսումնական Ագարակում

Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողները այցելեցին Ուսումնական Ագարակ` ձիավարելու։ Ագարակում մինչև ձիավարելը շրջեցինք, տեսանք կենդանիներին, փորձեցինք կարդալ անունները։ Կենդանիներին կերակրել սովորեցին առաջին անգամ կերակրելով Մաշա-ձիուկին։ Սովորողները մեծ ոգևորությամբ վարեցին և կերակրեցին ձիերին։ Շատերը կարողացան հաղթահարել վախը, մոտեցան կենդանիներին, կերակրեցին։

Posted in 2022-2023ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․14.11-18.11.2022

Ուսումնական նախագծեր՝

Սեբաստացու օրեր

«Ուրախ արևներ» ռադիո․ նոր եթերաշրջան

Ուսումնական ճամփորդություն՝ Աշնան գույները Երևանի բուսաբանական այգում

Բանավոր մաթեմատիկա

Հեռավար ուսուցում

Ընթերցանության նյութ՝՝ Ա. Խնկոյանի «Ես» հեքիաթախաղը, Հովհ. Թումանյանի  Առաջին յունը

Երկուշաբթի՝ 14․11․2022

09։00-09։20՝ Ընդահանուր պարապմունք, նախավարժանք

09:20-10:05՝ Մայրենի-ընթերցում ենք Հովհ․ Թումանյանի «Առաջին ձյունը»

Լեզվագործունեություն՝ գրել և մուտքագրե լավաշ, լուսին, բառերը, վերհիշել և մուտքագրել սովորած բառերը:

10։10-10։55 ՝ Մարմնակրթույուն՝ նախավարժանք, հեծնավավարություն

11:05 — 11:50՝ Ես և շրջակա աշխարհ՝ Քննարկում ենք ՝ թե ինչու են աշնանաը տերևները գունավորվում, հետևում ենք փոփոխությանը, համեմատում եղանակները։

11:55 — 12:15ռուսերեն/ 12։15-12։40 մայրենի՝Լեզվագործունեություն՝ գրել և մուտքագրել շուն, թթու բառերը, վերհիշել և մուտքագրել սովորած բառերը:

Ընդմիջում՝ 12:40 — 12:55

12:55 — 13:35՝Տեխնոլոգիա ընկույզից, փայտերից պատրաստում ենք խաղալիքներ, շրխկկաններ

Երեքշաբթի՝15․11․2022

09:00-09:15` Ընդհանուր պարապմունք

09:20-10:05՝ Մաթեմատիկա՝բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….: Մեկից  տասը  թվերն ու թվանշանները, գումարում, հանում մեկից տասը թվերի սահամանում, թվի կազմություն, հավասարությունների և անհավասարությունների կազմում:

10։10-10։55 ՝ Երգուսուցում՝ Մարիամ Մնացականյան

11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեությամբ՝ բանավոր մաթեմատիկա

11:55 — 12:15ռուսերեն/ 12։15-12։40 անգլերեն

Ընդմիջում՝ 12:40 — 12:55

12:55 — 13:35՝ Շախմատ

Չորեքշաբթի՝ 16․11․2022 Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․14.11-18.11.2022”

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2022-2023

Աշնան գույները Երևանի բուսաբանական այգում

Մասնակիցներ՝ 1.2  դասարանի սովորողներ

Վայրը՝ Երևանի բուսաբանակն այգի

Ժամկետը՝  Նոյեմբերի 18-ին, ժամը՝ 10:00-14:00

Երթուղի՝

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական՝ Աննա Կիրակոսյան

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան,  20նստատեղ , մակնիշը՝ 35MA637Mercedes Sprinter

Նպատակը՝ աշնանային զբոսանք, աշնանային ընթերցումներ, երգեր,  աշնանային գույների դիտարկում, աշնանային պլեներ և ապլիկացիա։

Խնդիրներ՝

տեղանքը ուսումնասիրելու, կողմնորոշվելու կարողության ձևավորում,

կարողանալ նկատել եղանակային փոփոխությունները,

խմբային աշխատելու կարողության զարգացում

սոսինձի, տեխնոլոգիական գործիքներով աշխատելու հմտության ձևավորում։

Անհրաժեշտ իրեր՝

ուսապարկմ սնունդ, ջուր

խոշորացույց, սոսինփ, մկրատ, թուղթ

Նկարագրությունը՝ Սովորողների կշրջենք բուսաբանական այգում, կուսմնասիրենք ծառերը, բույսերը, գույները։ Տերևներից կստանանաք աշնանային գեղեցիկ ապլիկացիաներ, որոնք կներկայացնենք ցուցահանդես վաճառքին։ Կուսումնասիրենք ծառերը, կփորձենք գտնել տարբերությունները և հիշել անունները։

Նախապատրաստական փուլ՝

Սովորողների հետ կքննարկենք՝ ինչու է աշնանաը տերևները դեղնում կամ կորցնում կանաչ գույնը, ինչ է տեղի ունենում։

Կքննարկենք ուսապարկի պարունակության մասին, օրերը ցրտելուն պես ճամփորդական ինչպիսի մարզահագուստ պետք է կրել, ինչ ավելացնել ուսապարկում։

Արդյունքների ամփոփում՝

Posted in 2022-2023ուստարի

Թթվային հորինուկներ

Առաջին դասարանի սովորողները սովորողները նաև հորինել են պատմություններ թթվի մասին, թթվի բաղադրիչների  մասին, թթվային ընկերության մասին։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թթվի ու բաղադրիչների մասին ՝ սովոորղների հորինուկներում։

Էդգար Փիլթակյան-Թագուհի ծաղկակաղամբի ժողովը՝

Ադանա Կտրակյան-Շատախոս լոլիկի և երգող վարունգի մասին

Արեն ԳալստյանԳազարի, լոլիկի մասին

Վարունգի, ծաղկակաղամբի և գազարի ընկերության մասին

Վարուգ և լոլիկը ՝ ընկերներ՝

Շարունակել կարդալ “Թթվային հորինուկներ”
Posted in 2022-2023ուստարի

Թթվային կերպարները՝ Թթուդրիկի ծեսին

Սովորողները Թթու դրիկի ծեսին պատրաստվելիս նկարեցին Paint  նկարչական ծրագրով իրենց թթվային կերպարներին՝ թթվիկներին։ Թթվի բաղադրիչների  մասին հորինեցին հետաքրքիր, զվարճալի պատմություններ։ Իսկ այսօր սովորողների   հորինած թթվիկները հայտնվել էին իրենց թթվի տարաների մեջ։ Սովորողները կտրատեցինք, փոխանցեցինք ուրախ ժպիտով համեմունք թթվիկներին, տեղափոխեցինք մեծ տարայի մեջ և լցրեցին աղաջուր։ Մնում է սպասել , մինչև թթվիկները կթթվեն և միասին կվայելենք։

Մեդիաթթուների ցուցահանդես

Թթվային զվարճալի հորինուկներ

Թթուդրիկի գնումներ

Թթուդրիկը Հարավային դպրոցում՝