Հարավային դպրոցի 1․2, 3․2 դասարանի սովորողները Արմավիրի մարզի՝ Գետաշեն գյուղում, մասնակցեցին խաղողաքաղի։ Միասին երգելով քաղեցին խաղողը, կշռեցինք , գովեցինք մեր քաղած խաղողը։ Գետաշեն գյուղի համայնքապետարանին կից այգում Կոմիտասյան օրերին ընդառաջ կատարեցին կոմիտասյան երգեր, բերանացի ընթերցեցին Ա․ Խնկոյանի բանաստեղծությունները։
Խաղողաքաղին հաջորդեց խաղողի գինու արարումը։ Սովորողների հետ այցելեցինք Խաղողի և գինու դպրոց։ Շրջեցինք, տեսանք այն սարքավորումները, որոնց օգնությամբ խաղողից ստանում են գինի, այցելեցինք գինու մառան։ Սովորողները իրենց ձեռքով սկսեցին գինի պատրաստել։ Առանձնացրինք խաղողի հատիկները , ճզմեցինք,լցրեցինք հյութը տարայի մեջ։ Մեր հաջորդ այցին արդեն պատրաստ կլինի մեր պատրաստած գինին։
Խաղողի մասին սովորողների հորինուկ- հանելուկները
Paint նկարչական ծրագրով նկարում ենք խաղող և մուտքագրում