Posted in 2022-2023ուստարի

«Դեղնած դաշտերին իջել է աշուն»․ հորինուկ

Առաջին դասարանի սովորողների հետ Հովհ․ Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը միասին ընթերցեցինք, իրականացրինք նկարչական պլեներ , խոսեցինք աշնան առանձնահատկությունների մասին, նկարագրեցինք աշունը։ Այս քննարկումից հետո սովորողները հորինեցին փոքրիկ հորինուկ՝ իրար օգնելով, կիսվելով հետաքրքիր մտքերով աշնան մասին, և արդյունքում հորինեցին «Դեղնած դաշտերին իջել է աշուն» հորինուկը՝

աշնան օր Աշուն (1)

Դեղնած դաշտերին իջել է աշուն,

Արևը  թռել է հեռու, հեռու։

Խոտերը դեղնել, դարձել են աշուն։

Աշուն է, տերևաթափ է իմ այգում։

Իմ այգում ծառերը մերկացել են։

Ծառերի վրա թռչունները թողել են իրենց բները

Եվ չվել են տաք երկրներ։

Առատ անձրև է և ցուրտ,

Երկնքում կայծակ է, անձրև և քամի։

Աշնան կայծակից երկինքը այրվեց։

Աշնան գույները լցվեց սարերին, դաշտերին,

Սարերը, դաշտերը սիրուն գունավորվեցին։

Իմ այգին լցվեց գունավոր մրգերով։

Իմ այգում քաղեցի մրգերն ու կերա։

Աշունը դարձավ համեղ և գունավոր։

Ես սիրում եմ աշունը։

Հովհ․ Թումանյան «Աշուն»

Posted in 2022-2023ուստարի, Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

Բարև, ես եմ

Լողափնյա աշուն

Կրթական շքերթ

Գիտելիքի օրը ուրախ լողով և տոնախմբությամբ

Ուսումնական ճամփորդություն՝

Բարձունքի հաղթահարում դեպի Դիդի Կոնդ

Պատրաստվում ենք ճամփորդել

Ընթերցում ենք և հորինում՝

Հովհ․ Թումանյան «Աշուն»

Դեղնած դաշտերին իջել է աշուն

Հովհ․ Թումանյան «Շունը» + տեխնոլոգիական աշխատանք

Մարմնակրթություն՝ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Posted in 2022-2023ուստարի, Հաշվետվություն, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» ռադիո․ սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Արև Արև«Ուրախ արևներ»  ռադիոյի սեպտեմբեր  ամսվա թողարկումները՝ 4 թողարկում

«Ուրախ արևներ»  նոր եթերաշրջանի նախագիծը

Ուրախ արևներ ռադիո#1 ․Օրապատում

Ուրախ արևներ ռադիո#2․Բազեի , ծտի մասին տեղեկատվական թողարկում

Ուրախ արևներ ռադիո#3․Ճամփորդապատում

Ուրախ արևներ ռադիո#4 ․Հարցազրույց Չինաստանից

Posted in 2022-2023ուստարի, Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո#4

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում հեռավար սովորող Գոհար Կարապետյանն է և իր հայրիկը՝ Արթուր Կարապետյանը։ Ռադիոհաղորդավարները մեզ միացել են Չինաստանից։ Գոհար Կարապետյանը պատմում է իր մասին, հայրիկի հետ հարցազրույցի միջոցով կիսվում չինարեն բառերով, նախադասություններով։ Գոհարը և հայրիկը պատմում են Չինաստանի տեսարժան վայրերի մասին, որտեղ այցելել են՝ Չինական մեծ պարիսպի, Շանհայի  բարձր աշտարակի մասին։ Բարի ուկընդրում , հուսով ենք` դուք էլ մեզ հետ կսովորեք չինարեն։

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023

Աշնանային ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, տարատարիք սեբաստացի սովորողներ, ծնողներ

Բովանդակությունը` 

Ուսումնական բաց պարապմունքներ

  • Մեկ սովորող-մեկ համակարգիչ
  • Սովորող-սովորեցնող մեթոդով աշխատանքներ
  • Բանավոր մաթեմատիկա
  • Ընթերցողական նախագծեր
  • TV, ռադիո խմբագրությունների աշխատանք
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ, տրիաթլոն
  • Սովորողի ընտրած գործունեություն

Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ՝

Իմ իրաովունքները

Սովորում ենք լուսանկարել

Ուսումնական նախագծեր՝

Կոմիտասյան օրեր

Խնկոյանական օրեր Շարունակել կարդալ “Աշնանային ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք”

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023

Իմ թաղարը՝ «կանաչ անկյուն»

Մասնակիցներ՝  3.2  դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հարվային դպրոց պարտեզ

Ժամկետը՝ հոկտեմբերից, շուրջտարյա

Նպատակը՝  «Կանաչ անկյուն»՝ փոքրիկ սենյականին բույսերի անկյուն ստեղծել դասարանում, զբաղվել բույսերի խնամքով։

Խնդիրները՝

  • Խմբային աշխատանքի ձևավորում,
  •  բուսերը ճիշտ խնամելու հմտությունների զարգացում
  • հետևողական և կազմակերպված աշխատելու կարողությունների ձևավորում

Շարունակել կարդալ “Իմ թաղարը՝ «կանաչ անկյուն»”

Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական նախագծեր 2022-2023, Կոմիտասյան օրեր

«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Ունկնդրման փաթեթ

Կոմիտասյան օրեր՝ Կրտսեր դպրոցի երգերի փաթեթ

Նախագծի նպատակը  `Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին: Շարունակել կարդալ “«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ