Posted in 2022-2023ուստարի

«Դեղնած դաշտերին իջել է աշուն»․ հորինուկ

Առաջին դասարանի սովորողների հետ Հովհ․ Թումանյանի «Աշուն» բանաստեղծությունը միասին ընթերցեցինք, իրականացրինք նկարչական պլեներ , խոսեցինք աշնան առանձնահատկությունների մասին, նկարագրեցինք աշունը։ Այս քննարկումից հետո սովորողները հորինեցին փոքրիկ հորինուկ՝ իրար օգնելով, կիսվելով հետաքրքիր մտքերով աշնան մասին, և արդյունքում հորինեցին «Դեղնած դաշտերին իջել է աշուն» հորինուկը՝

աշնան օր Աշուն (1)

Դեղնած դաշտերին իջել է աշուն,

Արևը  թռել է հեռու, հեռու։

Խոտերը դեղնել, դարձել են աշուն։

Աշուն է, տերևաթափ է իմ այգում։

Իմ այգում ծառերը մերկացել են։

Ծառերի վրա թռչունները թողել են իրենց բները

Եվ չվել են տաք երկրներ։

Առատ անձրև է և ցուրտ,

Երկնքում կայծակ է, անձրև և քամի։

Աշնան կայծակից երկինքը այրվեց։

Աշնան գույները լցվեց սարերին, դաշտերին,

Սարերը, դաշտերը սիրուն գունավորվեցին։

Իմ այգին լցվեց գունավոր մրգերով։

Իմ այգում քաղեցի մրգերն ու կերա։

Աշունը դարձավ համեղ և գունավոր։

Ես սիրում եմ աշունը։

Հովհ․ Թումանյան «Աշուն»

Posted in 2022-2023ուստարի, Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

Բարև, ես եմ

Լողափնյա աշուն

Կրթական շքերթ

Գիտելիքի օրը ուրախ լողով և տոնախմբությամբ

Ուսումնական ճամփորդություն՝

Բարձունքի հաղթահարում դեպի Դիդի Կոնդ

Պատրաստվում ենք ճամփորդել

Ընթերցում ենք և հորինում՝

Հովհ․ Թումանյան «Աշուն»

Դեղնած դաշտերին իջել է աշուն

Հովհ․ Թումանյան «Շունը» + տեխնոլոգիական աշխատանք

Մարմնակրթություն՝ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”