1. Կարդալ՛ հատվածները:
2. Ի՞նչը կարևորեցիր հատվածներում: Հիմնավորիր:
3. Գրի՛ր խոհեր կարդացածիդ շուրջ:
Հատվածներ (Հավատ և սեր)
— Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,- հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց
առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:
— Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,- պատասխանեց նա:
Տղան զարմացավ.
— Ի՞նչ է դա նշանակում:
Իմաստուն պապն ասաց նրան.
— Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել:
Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:
— Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:
— Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ
խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան
քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ
առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով:
***
Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:
— Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
— Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
երեխայի դաստիարակությունը:
— Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
— Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
թռիչքին:
— Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
մարդը:
— Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
Անցան տարիներ:
Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:
— Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.
— Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…
***
Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:
***********
Թևեր կան:
Խանդավառությունն առ թռիչք կա:
Թռիչքը թռչունին բնորոշ բան է:
Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:
Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և
զարդարի մեր կենցաղը:
Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին:
Թռչնակը ցատկում է թառից թառ և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է
թռիչքից:
Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել
նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել,
մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը:
Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս:
Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին:
Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս
չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք
նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև
մայրիկ-թռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում,
մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝
տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր
երգելը:
Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ:
Թռչունը մեր երեխան է:
Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում երեխայից:
Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝
քաշելով նրան թակարդը:
Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա
են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»:
Հեռու գնալ պետք չէ:
Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ
ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է
թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի:
Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞:
Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն.
«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:
Թրգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Իմ խոհերը
«Միտքը Սրտիս եմ տալիս», «Սիրտն ամեն ինչ գիտի», «Երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկառավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով»:
Այս հատվածներումում ինձ համար կարևորվեցայն միտքը, որ սրտից է սկսվում ամեն բան: Իզուչ չէ, երբ որևէ մեկին անկեղծ մաղթանքներ ասելիլ շեշտում ենք ≪սրտանց≫ բառը, որովհոտև այն, ինչ սրտից է բխում անկեղծ է, մաքուր: Ցանկացած միտք, անելիք, պետք է առաջին հերթին բխի սրտից, պետք է մարդ ողջ էությամբ, սրտով ու սրտանց ցանկանա:
≪Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ: Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը: Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի թռիչքին≫:
Այս հատվածները հիշեցնում են կյանքի դասեր: Կարծես այն միտքն է շարունակում, որ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերես մյուսների նկատմամաբ, նույն վերաբերմունքին էլ կարժանանաս: Չպետք է վախենալ թռիչքներից, թևեր տալուց, առավելևս ինչ-որ մեկին զրկել թռիչքից, թևերից: Միայն այն, որ ինքդ չես կարողանում սովորեցնել ճախրել, չի նշանակում սովորողը չպետք է փորձի ճախրել, իրագործել այն ինչ կարող է: Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել այն միտքը, թե «Սովորել կարող են միայնայն, ինչը սովորեցնում են»: Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»: ≪Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,գեղեցկություն և ստեղծագործական համբերություն≫: Որ տարիքում էլ, ինչ իրավիճակում էլ, որ գտնվես չպետք է խուսափել սովորելուց, սովորեցնողից, անգամ երեխաները, որ թվում է՝ իրենց պետք է սովորեցնել, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես՝ ինչքան բան կարող են տալ քեզ, սովորեցնել, արտահայտել մտքեր, որոք քո մտքով չեն էլ անցել: Չպետք է կաղապարել սովորողին, երեխային պետք է տալ թռիչք, ազատություն, բայց հեռվից հետևելու ակնկալիքով, որ հանկարծ դժվարության հասնելիս չկոտրվեն այդ թևերը:
«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»: