Posted in Նախագիծ

Հեծանվային արշավ

Մասնակիցներ՝ հեծանվորդներ

Վայրը՝ դպրոցին հարակից թաղամաս

Ժամկետը՝ Ապրիլի 5-ին, ժամը՝ 12:00-13:00

Նպատակը՝   Սովորողների մեջ իրենց շրջապատը, քաղաքը մաքուր պահելու ձգտման ամրապնդում, ուսուցում: Մարզական պարապմունքի զուգակցում առողջության և բնության պահպաման աշխատանքներով: 

Ընթացքը՝ Էկոտուր նախագծի շրջանակներում հեծանվորդների հետ կկատարենք հեծանվաարշավ դպրոցին հարակից բնակելի շենքերի տարածքում, որտեղ սովորողների հետ կմաքրենք տեղանքը՝ օրինակ ծառայելով մյուսներին:

Արդյունքը՝ Սովորողները կկարևորեն ինչպես մարզական պարապմունքների դրական ազդեցության անհրաժեշտությունը առողջության վրա, այնպես էլ տեղանքի, բնակության վայրի, մարզական պարապմունքն անցկացնելու վայրի մաքրության անհրաժեշտությունը, դրանց փոխկապակցվածությունը:

Posted in Լրացուցիչ կրթություն

Ուսումնական գարնան ընթերցանություն

Լրացուցիչ կրթություն՝

  1. Կարդա՛լՂազարոս Աղայանի պատմվածքներից մեկը:
  2. Դո՛ւրս գրել անհասկանալի բառերը:
  3. Գրե՛լ ձեր կարծիքը պատմվածքի մասին և նկարագրե՛լ հերոսներին, ո՞ւմ կցանկանայիք նմանվել, ինչո՞ւ:
  • Կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ գիրք և կարդալ:
  1. Գրեք ո՞վ է գրքի հեղինակը,
  2. Թվարկե՛ք ձեր կարդացած ստեղծագործության հերոսներին, գրեք նրանցից ո՞ւմ կցականայիք նմանվել, պատասխանը հիմնավորեք:
  3. Դուրս գրե՛ք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

  Ես վերջացրեցի կարդալը «Гравити фолз, дневник 3»-գիրքը, ինձ դա շատ դուր եկավ գիրքը: Գիրքը պատմում է հետաքրքիր, հորինված արարածների մասին: Կան նաև հետաքրքիր իրադարձություներ, նաև պետք է ցանկության դեպքում լուծել գրված գախնաբառը, որը հեշտ չէ, բայց դրանից հետո կարելի է ծանոթանալ նոր պատմությունների հետ: Գիրքը գրված է ռուսերե տառերով:

Գրեք ո՞վ է գրքի հեղինակը,
Գրքի հեինակը Ալեքս Խիրշն է:

Թվարկե՛ք ձեր կարդացած ստեղծագործության հերոսներին, գրեք նրանցից ո՞ւմ կցականայիք նմանվել, պատասխանը հիմնավորեք:
Գրքի հերոսներից են Ստենֆրդ Պայնց, Դիպեռ Պայնց, Մեբլ Պայնց և այլն…
ես կցանկանայի նմանվել մասամբ Բիլ Սայփռին, նրա մասին թեև այդքան շատ գրված չէ, բայց նա իմ կարծիքով ամենահետաքրքիրն է և անկախատեսելին:

Դուրս գրե՛ք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:
Ինձ ամենից շատ դուր եկավ Ստենֆրդ Պայնցի ճամբորթյությունը ուրիշ աշխարքում, որովհետև այդ ճամբորդության մեջ մեզ ծանոթացնում են նոր աշխարհների և նոր պատմության հետ:

Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

52828008_2064029850370611_3086535795813646336_n  Արձակուրդի ընթացքում կարդացել եմ Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»պատմավեպը:

Պատմավեպում նկարագրվում է, թե ինչպես Ք.ա. I դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց անկախության ու ազատության համար պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և Արքայից արքա Տիգրան II Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը:

Հեղինակ՝ 6.5  դասարանի սովորող Տիգրան Գրիգորյան