Ուրբաթ՝ Անհատական ուսուցման առաջադրանք
Day: 21.03.2019
Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019
- Ուրբաթ
- Կարդալ պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
- Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:
- Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
- Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
- Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:
«Վաճառականի խիղճը»
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
Հայրենագիտական ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)
Ճամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Շենիկ
- Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզ, 2.2 դասարանի սովորողներ:
- Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արմավիր-Երևան
- Ճամփորդության օրը` Ապրիլի 12
- Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Սեդա Խաչատրյան, Մարիամ Մնացականյան:
Նպատակը՝ տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում,մանկավարժական, կրթական փոխանակումներ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Պետրոսյան:
Քայլք գյուղում, պատմամշակութային վայրերի ծանոթացում՝ Դամբարանադաշտ, Մշակույթի տուն:
Անհրաժեշտ իրեր՝
Թվային միջոցներ՝ տեսախցիկ, այնագրիչ, ֆոտոխցիկ:
Սնունդ, ջուր, ջրաման:
Ուսապարկ:
Համապատասխան սպորտային համազգեստ:
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.
- Մուտքագրում են անհրաժեշտ նյութերի ցանկը
- Հարցեր են մշակում տեղի բնակիչների հետ՝ հարցազրույց վարելու համար:
- Դպրոցի սովորողների հետ իրականացնում ենք Ծաղկազարդ(Ծառզարդար) ծեսը:
- Վերադառնալուց հետո պատրաստում ենք տեսանյութ և տեղադրում բլոգում, ենթակայքում և այլ սոցիալական ցանցերում:
Անելիքներ՝
- Այցելում ենք դպրոց, ծանոթացնում ենք Շենիկի միջնակարգ դպրոցի սովորողներին մեր կրթական ծրագրին, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքին, դասավանդողների, սովորողների բլոգներին:
- Երաժշտության դասավանդող Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ սեբաստացի սովորողները կներկայացնեն մեր ազգային երգերը, պարերգերը, որին մասնակից կդարձնեն նաև Շենիկի միջն. դպրոցի սովորողներին, կուսուցանեն:
- Սեբաստացիները հարցազրույց կվերցնեն, քայլքով կշրջենք գյուղում, սովորողները կլուսանկարեն գյուղի տեսարժան վայրերը, հեռվից կտեսնենք նաև Ախուրյան և Արաքս գետերի ներդաշնակ հոսքը:
Գյուղի պատմությունը՝ Շենիկ, գյուղ ՀՀ Արմավիրի մարզում ։ Գտնվում է մարզկենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1125 մ։ Շենիկ է անվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. դամբարանադաշտ, մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. բնակատեղի և 3-5-րդ դդ. ամրոց։
Ուսումնական ագարակ
Այց ագարակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ:
Նպատակը՝ սովորողներին սովորեցնել ունենալ պատասխանատվության զգացում կենդանիների նկատմամբ, զարգացնել շրջապատում հաղորդակցման հմտությունները, սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Նկարագիրը՝ Յուրաքնչյուր դասարան լողի պարապմունքին բաժանվում է երկու խմբի՝ առաջին խումբը մասնակցում է լողի պարապմունքին, մյուս խումբը կատարում է այց ագարակ՝ նախօրոք իր հետ բերելով կենդանիների համար նախատեսված կեր:
Հայրենագիտական ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)
Ճամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Շենիկ
- Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզ, 2.2 դասարանի սովորողներ:
- Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արմավիր-Երևան
- Ճամփորդության օրը՝….
- Ճամփորդության պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Սեդա Խաչատրյան, Մարիամ Մնացականյան:
Նպատակը՝ տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում,մանկավարժական, կրթական փոխանակումներ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Պողոսյան:
Շարունակել կարդալ “Հայրենագիտական ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)”
Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019
- Կարդալ պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
- Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:
- Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
- Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
- Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:
«Վաճառականի խիղճը»
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են,