Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 11.03.2019

Թարգմանություն ռուսերենից, գրաբարից

1.Նախադասաթյուններն  աշխարհաբար գրիր՝  բոլոր հնարավաոր տարբերակներով՝ քանի ձևով կարող ես՝օգտվելով ստորև տրված բառերի բացատրություննից:

Ա) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Գ) Որ հատուցան է չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ԴԱմենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում

զլոյս                                          — լույսը

ոչ գայ                                         — չի գալիս

առ լոյսն                                   — լույսի մոտ, դեպի լույսը

մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

  1. Վերլուծի՛ր առաջին առաջադրանքի՝ Աստվածաշնչից վերցրած հատվածները, գրի՛ր քո կարծիքը:

 

3.Գրաբարյան բառերի դիմաց  գրել այնպես, ինչպես կարդում ենք՝ օգտվելով ստորև ներկայացված հուշումից:

Հիշի՛ր՝ գրաբարում բառասկզբում յ կիսաձայնը արտասանվում է ≪հ≫ :

Օրինակ՝ Յակոբ-Հակոբ, յոյս-հույս:

Բառավերջի ա  և ո ձայնավորներից հետո գրվում է յ կիսաձայնը, բայց չի արտասանվում. օրինակ՝ շղթայ-շղթա:

Ու-ն  բառամիջում այնավորից առաջ արտասանվում է ≪վ≫:

≪Ւ ւ≫ տառը արտասանվում է ≪վ≫:

Աւ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է ≪օ≫ և աշխարհաբարում գրվում է ≪օ≫ տառով, երբեմն ≪ո≫ տառով: Օրինակ՝ աւձ-օձ:

Ա) Յիշատակ, յաղագս(=մասին, համար), անյայտ, յաճախ, յայտնի, յաղթանակ, յաջորդ, յավէտ, յուշարար, յիսուն, աւր, ամաւթ :

Բ) Երեխայ, արքայ, պողոտայ, վկայ, երեկոյ, անհաճոյ, Տիգրանայ, գետոյ, գոյ:

Գ) Աւագանի, շառաւիղ, տաւիղ, անիւ, աւազ, սակաւ, ագռաւ, հարաւ, բնաւ, խոնաւ, արեւ, թունաւոր:

Դ) Արուեստ, դժուար, նուիրական, պատուական, առեղծուած, զինուոր:

 Լրացուցիչ կրթություն

Թարգմանել գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից՝ գրաբար

Արդյունքները՝

Թարգմանություն ռուսերենից 11.03.2019

  1. Արարատ Ոսկանյան- «Ով է ամենից լավ թաքնվում» 
  2. Դավիթ Սողոմոնյան-«Սկյուռն ու գայլը»
  3. Նանե Ժամհրյան-«Ոչ մի ընդհանուր բան»
  4. Մելիք Ադամյան-«Մանրէներ»
  5. Արման Գևորգյան-«Կոկորդիլոսը և շնաձուկը» 
  6. Մարինա Արզումանյան-«Կարճ ծածկոցը»
  7. Արինա Արզումանյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  8. Տիգրան Գրիգորյան-«Շաբաթվա ամենալավ օրը»
  9. Լուիզա Եղիազարյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  10. Անահիտ Վերմիշյան-«Պինգվի՛ն, ո՞վ ես դու»
  11. Սեդա Մարգարյան-«Ցեցը թռավ դեպի լճակ և զարմացավ»
  12. Արինա Ազնաուրյանի- «Պինգվի՞ն, ո՞վ ես դու»

Թարգմանություն գրաբարից 11.03.2019

  1. Գոռ մնացականյան
  2. Տիգրան Գրիգորյան
  3. Սարգիս Հովհաննիսյան
  4. ԱՆդրե Վիրաբյան
  5. Սարգիս Հովհաննիսյան