Posted in Խաղ վիկտորինա

Մայրենի 6-րդ դասարան 30.04.2019

Լրացուցիչ կրթություն

  • *Սովորել անգիր Վահան Տերյանի  «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը: (պարտադիր, հարցնելու եմ Հինգշաբթի)
  • Գրի՛ր բանաստեղծության մեջ գունավորված բառերի հոմանիշները՝ նույն նշանակություն ունեցող բառերը:
  • Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր՝ ինչի մասին է բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 30.04.2019

1.Յուրաքանչյուր շարքի բառերին ավելացրո՛ւ տրված մասնիկները՝ ածանցները, և կազմի՛ր նոր ածանցավոր բառեր՝ հետևելով օրինակին:

1 տուն, գետ, հաջող-ակտնակ,

  1. տուն, միրգ, ազգ, հյուսիս, հարավային-այինազգային,
  2. դաս, ճաշ, պահ-արանպահարան,
  3. հերոս, հաղթ, հայկ, պատում, գեղարվեստ-ականպատմական,
  4. իմաստուն, քաջ, հերոս, գեղեցիկ, , լուսավոր, մութ-ություն- լուսավորություն,
  5. համ, հյութ-եղ-

7 տանձ, խնձոր, բալ, ծիրան, ընկույզ-ենի-

2.Հետևելով օրինակին՝ շարունակի՛ր:

Մենք  (ի՞նչ ենք անում) զբոսնում ենք այգում:

Դուք  (ի՞նչ եք անում)

Ես   (ի՞նչ եմ անում)

Դու   (ի՞նչ ես անում)

Նրանք   (ի՞նչ են անում)

Նա   (ի՞նչ է անում)

Արդյունքներ

Սերուժ Տեր-Սերգիսեան

Գրեգ Գազանճեան

Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 29.04.2019

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցավ

Քրիստոս ի մէջ մեր հայտնեցավ

Որ էն Աստուած աստ բազմեցավ.

Խաղաղութեան ձայն հնչեցաւ:

Եկեղեցի մի անձն եղև,

Համբոյրս յօդ լրման տուաւ

Թշնամութիւնն հեռացաւ,

Սէրն  յընդհանուրսն սփռվեցաւ:

Արդ, պաշտօնեայք՝ բարձրեալ զձայն,

Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,

Միասնական Աստուածութեանն,

Որում սրովբէքն են սրբաբան:

Բառարան

Ի մէջ մեր- մեր մեջ

Յայտնեցաւ-հայտնվեց

Յընդհանուրս- ընդհանուրի մեջ

Բարձրեալ-բարձրացնելով

Տուք-տվեք

Սէրովբէքն-սերովբեներ, հրեշտակներ

Սրբաբան-մաքուր լեզվով խոսող կամ գրող, հստակախոս, պարզախոս, սրբաբանություն անող:

Հարցեր և առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը գրի՛ր աշխարհաբարով այնպես, ինչպես կկարդաս գրաբարով:
  • Բանաստեղծությունը թարգմանի՛ր աշխարհաբար:
  • Դուրս գրի՛ր այն հատվածը, որ քեզ դուր եկավ, մի քանի նախադասությամբ գրավոր վերապատմի՛ր այդ հատվածը:

Լրացուցիչ կրթություն

  • Առաջին տունը սովորի՛ր անգիր:

Նախադասությունը դարձրո՛ւ աշխարհաբար և սովորի՛ր բառերի բացատրությունը:

  • ԺԽնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։                                                                                                                           (Ղուկաս  ԺԱ,  910)տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու էհայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնելզի                     — որովհետև, քանի որ, թեբացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է

    գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք

    առնու              — առնում է, վերցնում է

Աշխարհաբա՛ր դարձրու`

ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:

Արդյունքներ

Թարգմանություն ռուսերենից

  1. Տիգրան Գրիգորյան-Արևի ճառագայթը և կարապի փետուրը
  2. Անահիտ Վերմիշյան-Թիթեռը և թրթուրը
  3. Արման Գևորգյան-Ճշմարտությունն ամենից թանկ է
  4. Արարատ Ոսկանյան-Ագռավը և բուն
  5. Մարկ Հովհննիսյան-Գերանդին և քարը
  6. Մելիք Ադամյան-Ո՞վ է ամենից լավ թաքնվում
  7. Սեդա Մարգարյան-Ճշմարտությունը ամեն ինչից թանկ է
  8. Գոհարինե Ազնաուրյան-Վախեցած կատուն
  9. Մարիա Ազնաուրյան-Վախեցած կատուն
  10. Նանե Ժամհրյան-Ճանճն ու ցեցը

Թարգմանություն գրաբարից

Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 29.04.2019

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հարցերին:

Ճամփորդության երրորդ օրն  էր: Մենք մնում էինք անտառում, վրանների տակ: Մեր դասընկերոջ՝ Տիգրանի ծննդյան օրն էր: Տարեդարձը Տիգրանը պետք է առաջին անգամ նշեր անտառում: Սովորողները որոշեցին անակնկալ անել նրան: Անտառից գեղեցիկ ծաղիկներ հավաքեցին, ծաղկեփունջ պատրաստեցին Արամն ու  Լիլիթը, և նվիրեցին Տիգրանին, Անահիտը գիրք նվիրեց, իսկ Աշոտը՝ փոքրիկ շնիկ:

Որտե՞ղ էին մնում սովորողները:-

Ո՞ւմ ծննդյան օրն էր:-

Ի՞նչ որոշեցին անել սովորողները:-

Արամը և Լիլիթը ի՞նչ  պատրաստեցին և նվիրեցին Տիգրանին:-

Անահիտը և Աշոտը ի՞նչ նվիրեցին:-

 

Գրի՛ր՝ քանի հնչյուն, քանի տառ կա տրված բառերում: Օրինակ՝ գիրք-4տառ, 4հնչյուն, ելակ-4տառ, 5 հնչյուն:

Տուն-

Բազմոց-

Գրիչ-

Անտառ-

Դաշտ-

Աղմուկ-

Դասարան-

Պատուհան-

Լսարան-

Ծաղիկ-

Posted in Ուսումնական նախագծեր

Նախագծային շաբաթ 01.04-05.04

  • Թարգմանություններ
  • Զատկական նախագծի իրականացում
  • Նախագծային գործունեություն
  • Լեզվական գործունեություն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում ենք, առաջարկում ենք կարդալ
  • Ընթերցած նյութի վերլուծություն
  • Ծաղկունք ամսագիր
Posted in Նախագիծ

Էկո քայլք և լողուսուցում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Ապրիլի 26  11:00-11:30

Վայրը՝ Հարավային դպրոցից մինչև Արևմտյա դպրոց ընկած ճանապարհը:

Նպատակը՝ ֆիզիկական ակտիվության ապահովում, տեղանքում կողմնորոշվելու, համախմբված քայլք իրականացնելու կարողության զարգացում, տեղանքի, միջավայրի մաքրության պահպանման պատասխանատվության զարգացում:

Ընթացքը և նկարագրությունը՝ Սովորողները ժամը 11:00 քայլքով Հարավային դպրոցից կքայեն դեպի Արևմտյան դպրոց` լողի պարապմունքին մասնակցելու միաժամանակ ճանապարհին իրականացնելով Էկո նախագիծ (սովորողները ճանապարհը կմաքրեն աղբից, կհավաքեն պլաստիկե շշեր՝ վերամշակման ուղարկելու նպատակով): Ճանապարհին սովորողները կկատարեն Զատկական երգեր՝ «Կարկաչա», «Զարկ բոլոճիկ», «Ճոր պար», կպատմեն հեքիաթներ, պատմություններ զատկական ձվիկի, տոնի մասին:

Անհրաժեշտ իրեր՝ Ուսապարկ, ջուր, ձեռնոցներ,  անձեռոցիկ, աղբի տոպիակներ, լողի պարագաներ:

Արդյունքը՝  Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ, հրապարակումներ բլոգներում,ենթակայքերում:

 

 

Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 26.04.2019

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:

Լրացուցիչ կրթություն

Գործնական քերականություն

  1. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

2. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամբառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: