Posted in Անհատական ուսուցում

Անհատական ուսուցում 01.04.2019

  • Տառերը գրի՛ր  ճիշտ հաջորդականությամբ և ստացի՛ր բառ. (օրինակ՝ րօ-օր)

Նտու                                                   նշու

Չգրի                                                  կծաղի

ևար                                                    ռաթո

ծռա                                                     նսեղա

վան                                                    քգրի

 

 

  • Տրված բառերը միացնելով՝ կազմե՛լ նոր բառ. օրինակ՝

ծառ  ա տունկ————ծառատունկ

պար ա  հանդես

վարդ ա գույն

սար ա լանջ

գիրք ա սեր

հյուր ա սենյակ

դաս ա սենյակ

գայլ ա ձուկ

  • Տրված բառերից կազմի՛ր ճիշտ զւյգեր և գունավորի՛ր նույն գույնով՝ հետևելով օրինակին:

Գույնզգույն            ձմեռ

Կանաչ               մրգեր

Խելացի              ձյուն

Քաղցր              ծաղիկներ

Ցուրտ               խոտեր

Սպիտակ          տղա

 

Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 01.04.2019

Երկուշաբթի՝ Թարգմանություն գրաբարից, ռուսերենից

  • Բանաստեղծությունն գրի՛ր աշխարհաբարով այնպես, ինչպես կկարդաս գրաբարով:
  • Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրի՛ր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նարն:
  • Բանաստեղծությունը թարգմանի՛ր աշխարհաբար:

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել ռուսերենից, գրաբարից՝

Ը)  Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու

ամենայն        — ամեն, ամեն մի

բանիւ             — խոսքով

ելանէ             — ելնում է

ի բերանոյ      —  բերանից

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝

ա) հացիւ բառը

բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Արդյունքներ

Թարգմանություն գրաբարից

Թարգմանություն ռուսերենից

Posted in Նախագիծ

Հեծանվային արշավ

Մասնակիցներ՝ հեծանվորդներ

Վայրը՝ դպրոցին հարակից թաղամաս

Ժամկետը՝ Ապրիլի 5-ին, ժամը՝ 12:00-13:00

Նպատակը՝   Սովորողների մեջ իրենց շրջապատը, քաղաքը մաքուր պահելու ձգտման ամրապնդում, ուսուցում: Մարզական պարապմունքի զուգակցում առողջության և բնության պահպաման աշխատանքներով: 

Ընթացքը՝ Էկոտուր նախագծի շրջանակներում հեծանվորդների հետ կկատարենք հեծանվաարշավ դպրոցին հարակից բնակելի շենքերի տարածքում, որտեղ սովորողների հետ կմաքրենք տեղանքը՝ օրինակ ծառայելով մյուսներին:

Արդյունքը՝ Սովորողները կկարևորեն ինչպես մարզական պարապմունքների դրական ազդեցության անհրաժեշտությունը առողջության վրա, այնպես էլ տեղանքի, բնակության վայրի, մարզական պարապմունքն անցկացնելու վայրի մաքրության անհրաժեշտությունը, դրանց փոխկապակցվածությունը:

Posted in Լրացուցիչ կրթություն

Ուսումնական գարնան ընթերցանություն

Լրացուցիչ կրթություն՝

  1. Կարդա՛լՂազարոս Աղայանի պատմվածքներից մեկը:
  2. Դո՛ւրս գրել անհասկանալի բառերը:
  3. Գրե՛լ ձեր կարծիքը պատմվածքի մասին և նկարագրե՛լ հերոսներին, ո՞ւմ կցանկանայիք նմանվել, ինչո՞ւ:
  • Կարող եք ընտրել ձեր ցանկությամբ որևէ գիրք և կարդալ:
  1. Գրեք ո՞վ է գրքի հեղինակը,
  2. Թվարկե՛ք ձեր կարդացած ստեղծագործության հերոսներին, գրեք նրանցից ո՞ւմ կցականայիք նմանվել, պատասխանը հիմնավորեք:
  3. Դուրս գրե՛ք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

  Ես վերջացրեցի կարդալը «Гравити фолз, дневник 3»-գիրքը, ինձ դա շատ դուր եկավ գիրքը: Գիրքը պատմում է հետաքրքիր, հորինված արարածների մասին: Կան նաև հետաքրքիր իրադարձություներ, նաև պետք է ցանկության դեպքում լուծել գրված գախնաբառը, որը հեշտ չէ, բայց դրանից հետո կարելի է ծանոթանալ նոր պատմությունների հետ: Գիրքը գրված է ռուսերե տառերով:

Գրեք ո՞վ է գրքի հեղինակը,
Գրքի հեինակը Ալեքս Խիրշն է:

Թվարկե՛ք ձեր կարդացած ստեղծագործության հերոսներին, գրեք նրանցից ո՞ւմ կցականայիք նմանվել, պատասխանը հիմնավորեք:
Գրքի հերոսներից են Ստենֆրդ Պայնց, Դիպեռ Պայնց, Մեբլ Պայնց և այլն…
ես կցանկանայի նմանվել մասամբ Բիլ Սայփռին, նրա մասին թեև այդքան շատ գրված չէ, բայց նա իմ կարծիքով ամենահետաքրքիրն է և անկախատեսելին:

Դուրս գրե՛ք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:
Ինձ ամենից շատ դուր եկավ Ստենֆրդ Պայնցի ճամբորթյությունը ուրիշ աշխարքում, որովհետև այդ ճամբորդության մեջ մեզ ծանոթացնում են նոր աշխարհների և նոր պատմության հետ:

Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

52828008_2064029850370611_3086535795813646336_n  Արձակուրդի ընթացքում կարդացել եմ Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»պատմավեպը:

Պատմավեպում նկարագրվում է, թե ինչպես Ք.ա. I դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց անկախության ու ազատության համար պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և Արքայից արքա Տիգրան II Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը:

Հեղինակ՝ 6.5  դասարանի սովորող Տիգրան Գրիգորյան

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Շ. Ամոնաշվիլի

Minolta DSC

1. Կարդալ՛ հատվածները:
2. Ի՞նչը կարևորեցիր հատվածներում: Հիմնավորիր:
3. Գրի՛ր խոհեր կարդացածիդ շուրջ:

Հատվածներ (Հավատ և սեր)

— Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,- հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց
առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:
— Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,- պատասխանեց նա:
Տղան զարմացավ.
— Ի՞նչ է դա նշանակում:
Իմաստուն պապն ասաց նրան.
— Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել:
Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:
— Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:


— Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ
խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան
քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ
առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով:

***
Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է
մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային
պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:
— Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,- հարցնում է անցորդը:
— Սպասում եմ քեզ,- պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս
երեխայի դաստիարակությունը:
— Ճի՛շտ է,- զարմանում է մարդը:
— Ուրեմն վերցրու այս իմաստությունը.
Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:
Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:
Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի
թռիչքին:
— Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,- զարմացավ
մարդը:
— Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,- ասաց ծերունին՝
սևեռուն հայացքն ուղղելով երկինք:
Անցան տարիներ:
Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:
Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը:
Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին:
— Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա
ճանապարհը… Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,- հպարտությամբ ասաց
ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:
Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.
— Ինձ ամենաշատը ուրախացրին քո´ փետուրները…
***
Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին:
Այն էլ սովորեցնեն թռչել
Բարձր,
Արագ,
Հեռու,
Գեղեցիկ:
Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն:
Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն:
Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են:
Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել
են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա:
Այսինքն՝ սկսել անմիջապես:
Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն
այն, ինչը սովորեցնում են»:
Դա սուտ է, և այն կործանարար է:
Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»:
Դա է Ճիշտը, և այն փրկություն է:
Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,
գեղեցկություն և ստեղծագործական համբերություն:

***********

Թևեր կան:
Խանդավառությունն առ թռիչք կա:
Թռիչքը թռչունին բնորոշ բան է:
Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:
Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և
զարդարի մեր կենցաղը:
Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին:
Թռչնակը ցատկում է թառից թառ և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է
թռիչքից:
Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել
նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել,
մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը:
Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս:
Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին:
Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս
չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք
նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև
մայրիկ-թռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում,
մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝
տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր
երգելը:
Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ:
Թռչունը մեր երեխան է:
Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում երեխայից:
Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝
քաշելով նրան թակարդը:
Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա
են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»:
Հեռու գնալ պետք չէ:
Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ
ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է
թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի:
Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞:
Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն.
«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:

Թրգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Իմ խոհերը

«Միտքը Սրտիս եմ տալիս», «Սիրտն ամեն ինչ գիտի», «Երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկառավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով»:

Այս հատվածներումում ինձ համար կարևորվեցայն միտքը, որ սրտից է սկսվում ամեն բան: Իզուչ չէ, երբ որևէ մեկին անկեղծ մաղթանքներ ասելիլ շեշտում ենք ≪սրտանց≫ բառը, որովհոտև այն, ինչ սրտից է բխում անկեղծ է, մաքուր: Ցանկացած միտք, անելիք, պետք է առաջին հերթին բխի սրտից, պետք է մարդ ողջ էությամբ, սրտով ու սրտանց ցանկանա:

≪Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ: Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը: Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի թռիչքին≫:

Այս հատվածները հիշեցնում են կյանքի դասեր: Կարծես այն միտքն է շարունակում, որ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերես մյուսների նկատմամաբ, նույն վերաբերմունքին էլ կարժանանաս: Չպետք է վախենալ թռիչքներից, թևեր տալուց, առավելևս ինչ-որ մեկին զրկել թռիչքից, թևերից: Միայն այն, որ ինքդ չես կարողանում սովորեցնել ճախրել, չի նշանակում սովորողը չպետք է փորձի ճախրել, իրագործել այն ինչ կարող է: Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել այն  միտքը, թե «Սովորել կարող են միայնայն, ինչը սովորեցնում են»: Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»: ≪Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն,գեղեցկություն և ստեղծագործական համբերություն≫: Որ տարիքում էլ, ինչ իրավիճակում էլ, որ գտնվես չպետք է խուսափել սովորելուց, սովորեցնողից, անգամ երեխաները, որ թվում է՝ իրենց պետք է սովորեցնել, բայց ժամանակի ընթացքում հասկանում ես՝ ինչքան բան կարող են տալ քեզ, սովորեցնել, արտահայտել մտքեր, որոք քո մտքով չեն էլ անցել: Չպետք է կաղապարել սովորողին, երեխային պետք է տալ թռիչք, ազատություն, բայց հեռվից հետևելու ակնկալիքով, որ հանկարծ դժվարության հասնելիս չկոտրվեն այդ թևերը:

«Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»:

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար

Աշխատանքային եռուզեռը Հարավում շարունակվում է

Գարնանային դպրոցի աշխատանքները նոր ընթացք են ստանում՝ այդ թվում նաև փոփոխության ենթարկվում: Այսօր կրկին աշխատեցինք  նկուղում, ավելացրինք նոր գարնանային, արևոտ գույներ: Դասվարները, երկարացված օրվա կազմակերպիչները շարունակեցին իրենց աշխատանքը՝ իրենց դասասենյակները համահունչ դարձնելով գարնանային մաքուր, լուսավոր օրերին: Այդ աշխատանքներին միացան նաև աշխատանքի դիմած մեր մասնգետները, ովքեր երկարացված օրվա կազմակերպիչների հետ ներկեցին սեղանները:

Posted in Ուսումնական նախագծեր

Նախագծային շաբաթ 01.04-05.05

Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ջոն Հոլթ։ Մանկական հաջողությունների երաշխիքը

1․ Ընթերցել հոդվածը։
2․ Գրել՝ ինչ մանկավարժական մոտեցումներ կային, որոնք ձեզ հետաքրքեցին։
3․ Ի՞նչ համանման դիտարկումներ կարող եք ներկայացնել ձեր մանկավարժական փորձից։ Շարունակել կարդալ “Ջոն Հոլթ։ Մանկական հաջողությունների երաշխիքը”

Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019

  • Ուրբաթ
  1. Կարդալ պատմվածքը, մի քանի նախադասությամբ գրավոր պատմել:
  2. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բառարանով գտեք բացատրությունները:
  3. Նկարագրել վաաճառականին և գոործակատարին: Գրե՛ք ձեր կարծիքը նրանց մասին:
  4. Կցանկանայի՞ք նմանվել հերոսներից որևէ մեկին, պատասխանը հիմնավորե՛ք:
  5. Գրե՛ք՝ որ պատմվածքն է ձեզ հիշեցնում այս պատմվածքը, գրե՛ք դրանց տրբերությունները և նմանությունները:

«Վաճառականի խիղճը»
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։

Շարունակել կարդալ “Մայրենի 6-րդ դասարան 22.03.2019”