- Երկուշաբթի՝ 11.03.2019` Առաջադրանք
- Անհատական ուսուցման առաջադրանք
Day: 08.03.2019
Մայրենի 6-րդ դասարան 11.03.2019
- Երկուշաբթի 11.03.2019
- Թարգմանություն ռուսերենից,
- Թարգմանություն գրաբարից
1.Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ բոլոր հնարավաոր տարբերակներով՝ քանի ձևով կարող ես՝օգտվելով ստորև տրված բառերի բացատրություննից:
Ա) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Գ) Որ հատուցան է չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Դ) Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։
(Յովհաննես Գ, 10)
զչար գործէ — չարիք է գործում
զլոյս — լույսը
ոչ գայ — չի գալիս
առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի
հանդիմանվեն
- Վերլուծի՛ր առաջին առաջադրանքի՝ Աստվածաշնչից վերցրած հատվածները, գրի՛ր քո կարծիքը:
3.Գրաբարյան բառերի դիմաց գրել այնպես, ինչպես կարդում ենք՝ օգտվելով ստորև ներկայացված հուշումից:
Հիշի՛ր՝ գրաբարում բառասկզբում յ կիսաձայնը արտասանվում է ≪հ≫ :
Օրինակ՝ Յակոբ-Հակոբ, յոյս-հույս:
Բառավերջի ա և ո ձայնավորներից հետո գրվում է յ կիսաձայնը, բայց չի արտասանվում. օրինակ՝ շղթայ-շղթա:
Ու-ն բառամիջում այնավորից առաջ արտասանվում է ≪վ≫:
≪Ւ ւ≫ տառը արտասանվում է ≪վ≫:
Աւ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է ≪օ≫ և աշխարհաբարում գրվում է ≪օ≫ տառով, երբեմն ≪ո≫ տառով: Օրինակ՝ աւձ-օձ:
Ա) Յիշատակ, յաղագս(=մասին, համար), անյայտ, յաճախ, յայտնի, յաղթանակ, յաջորդ, յավէտ, յուշարար, յիսուն, աւր, ամաւթ :
Բ) Երեխայ, արքայ, պողոտայ, վկայ, երեկոյ, անհաճոյ, Տիգրանայ, գետոյ, գոյ:
Գ) Աւագանի, շառաւիղ, տաւիղ, անիւ, աւազ, սակաւ, ագռաւ, հարաւ, բնաւ, խոնաւ, արեւ, թունաւոր:
Դ) Արուեստ, դժուար, նուիրական, պատուական, առեղծուած, զինուոր:
Լրացուցիչ կրթություն
Թարգմանել գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից՝ գրաբար