- Թարգմանություն գրաբարից, ռուսերենից:
«Յաղագս Նորին Յոհանու մասին»
Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց, խաղկատակ լիներ նոցա. Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության, որում ծարաւեալ, պասքեալ փափաքէր, սակայն միահանէք այն էին նորա: Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորացն, և զուղտու զձայն ածեր կառաչելով, , զօրէն ուղտու այնպես փարելով: Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու փոխանակ ընդ մեղաց իւրաեանց. և ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս: Այսպիսի էր այրս Յոհանս, այսպիսի գործս գործէր վասն ագահության:
Բառարան
Սոյն-այս
Յորժամ երթար- երբ գնում էր:
Խաղկատակ լինէր- խեղկատակություն, միմոսություն անել:
Որում ծարաւեալ պասքեալ փափաքէր- որին անհագաբար փափագում էր:
Սակայն միահանէք այն էին նորա- և այդ խեղկտակությունները միջոց էին նրա համար:
Ի չորք անկեալ յոտս և ի ձեռս- ոտքերի և ձեռքերի վրա ընկած, չորեքթաթ:
Փարելով-շրջելով:
Զմուրհակս-մուրհակ:Ի վերայ ողին Յոհանու- դնում էին Հոհանի ողնաշարի վրա կամ ողնաշարին:
Փոխանակ ընդ մեղաց իւրաեանց- իրենց մեղքերի փոխարեն կամ իբրև իրենց մեղքերին թողություն տալու համար:
Այսպիսի գործս գործէր վասն ագահության- այսպիսի գործեր էր գործում կամ անում ագահության համար:
Առաջադրանքներ
1.Տեքստը թարգմանե՛ք աշխարհաբար՝ օգտվելով բառարանից:
2. Տեքստից դուրս գրե՛ք այն բառերը, որոնք բառարանում բացատրված չեն և որոնք ձեզ համար անհասկանալի են:
3.Տրված նախադասությունների դիմաց աշխարհաբարով գրի՛ր այնպես, ինչպես կկարդաս գրաբարում:
Օրինակ՝
Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց- Սույն Հոհան եպիսկոպոս որդի Փառնիյա հորժամ երթար առ թագավորն Հայոց:
Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության-
Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորաց-
Ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս-
Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու-
4.Նկարագրի՛ր Հոհանին, կցանկանայիր հասնել մեծ փառքի Հոհանի օրինակով: Հիմնավորի՛ր պատասխանդ:
Ծանոթություն: Գրաբարում ներկա ժամանակաձևն ունի հետևյալ վերջավորությունները՝
Ամ-խաղամ (խաղում եմ), գրեմ (գրում եմ)
Աս-խաղաս (խաղում ես) գրես (գրում ես)
Այ-խաղա (խաղում է) գրէ (գրում է)
5.Աշխարհաբա՛ր դարձրու` խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:
6.Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Ժա) Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք:
Լրացուցիչ կրթություն 18.03.2019
Թարգմանել գրաբարից աշխարհաբար 18.03.2019
Արդյունքները
Թարգմանություն ռուսերենից 18.03.2019
- Լուիզա Եղիազարայն-«Թիթեռնիկը և թրթուրը»
- Մելիք Ադամյան- «Սոխակն ու թուփը»
- Կարեն Մարգարյան- «Գողը»
- Մարկ Հովհաննիսյան-«Հավերժական վեճ»
- Անահիտ Վերմիշյան- «Ո՞վ է ամենից լավ թաքնվում»
- Տիգրան Գրիգորյան- «Երեք հարված փայտով»
- Արման Գևորգյան —«Ինքնասպանություն գործած մարդու հավատը»
- Սեդա Մարգարյան- «Ով է ամենից լավ թաքնվում»
- Արինա Ազնաուրյան
- Արարատ Ոսկանյան- «Մշտական կռիվ»
Թարգմանություններ գրաբարից
- «Յաղագս Նորին Յոհանու մասին»—Անդրե Վիրաբյան
- «Յաղագս Նորին Յոհանու մասին»— Գոռ Մնացականյան
- «Յաղագս Նորին Յոհանու մասին»-Սաթենիկ Մանուկյն